Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի նշանների ներկայացուցիչներ , ովքեր թաքցնում են իրենց զգացմունքները

ՎԻԴԵՈ
Կենդանակերպի նշանների մի մասը բաց է մարդկանց համար, մյուսները հակված են թաքցնել սեփական զգացմունքները: Soulpost.ru-ն ներկայացրել է՝ ինչպիսին են կենդանակերպի նշանների ներկայացուցիչները:
 
Ավելի մանրամասն ՝ այստեղ
 
Այծեղջյուր: Այծեղջյուրները զգուշությամբ թաքցնում են իրենց զգացմունքները: Դա նրանց ուժեղ է դարձնում, օգնում պաշտպանել սիրտը: Բայց Այծեղջյուրը ևս մարդ է, ինչը նշանակում է, որ այդ դիմակը կարող է պատռվել: Այդ հազվադեպ պահերին կարող եք խոսել այն ամենի մասին, ինչ նրան անհանգստացնում է, նույնիսկ, եթե Այծեղջյուրը դա չի ցանկանում: Այծեղջյուրին հասնելը դժվար է, բայց երբ փորձում եք նրա զգացմունքների մասին դատողություններ անել հանգիստ և առանց էմոցիաների, նա հակված է անկեղծանալ:
 
 
Կարիճ: Կարիճը թաքցնում է իր իրական զգացմունքները, քանի որ գիտի, որ ոչ բոլորն են վստահության արժանի: Նրան հարկավոր չէ անկեղծանալ մեկի առաջ, ով, իր կարծիքով՝ չի կարողանում գաղտնիքներ պահել, հետո օտարներից իմանալ, որ վերջիններիս տեղյակ են՝ ինչ է իր հետ կատարվում: Կարիճի համար դա ամենաստոր արարքներից մեկն է: Եթե չեք կարողանում լռել, Կարիճն այլևս երբեք չի վստահի ձեզ: Այո՛, Կարիճը պաշտպանում է իր սիրտը, բայց դա չի նշանակում է, որ նա զգացմունքներ չունի: Կարիճը կրքոտ է, սիրառատ, պարզապես ցանկանում է զգացմունքներն արտահայտել ապահով միջավայրում:
Խոյ: Խոյը խնդիր չի տեսնում մարդկանց հայտնել այն մասին, որ երջանիկ է, ոգևորված, քանի որ կարող եք դրական էմոցիաները կիսել իր հետ: Խոյի մոտ խնդիրներ են առաջանում, երբ նա խոցելի իրավիճակում է հայտնվում: Նա չի ցանկանում միշտ խոսել այն մասին, ինչ զգում է, նույնիսկ, եթե դա տանջում է նրան: Այդ պատճառով Խոյը փորձում է հագեցնել գրաֆիկը, որպեսզի ժամանակ չունենա մտածել իր զգացմունքների մասին: Եթե ցանկանում եք, որ Խոյն անկեղծ լինի ձեզ հետ, եղեք նրա կողքին, և ոչ՝ նրա դեմ:
 
 
Երկվորյակներ: Երկվորյակները փորձում են թաքցնել իրենց զգացմունքները, որպեսզի չնյարդայնացնեն մարդկանց: Նրանք վճռական չեն, այդ պատճառով էլ տրամադրության անկումները նրանց բնավորության մի մասն են: Երկվորյակները փորձում են ինքնուրույն հաղթահարել այդ ամենը, սակայն դա ոչ միշտ է հեշտ: Երկվորյակն իրեն ավելի վստահ կզգա, եթե իմանա, որ միշտ պատրաստ եք շփման, իրեն կլսեք յուրաքանչյուր պահի:
 
 
Առյուծ: Առյուծները տաղանդավոր են, բայց չեն կարողանում առողջ արտահայտել սեփական զգացմունքները: Նա հեշտությամբ կարող է պատմել՝ ինչ է կատարվում իր հետ, եթե չեք զայրացրել նրան: Առյուծին սեփական զգացմունքներն արտահայտել ստիպելու լավագույն միջոցը խնդրի նկատմամբ նրա դիրքորոշումը պաշտպանելն է:
 
 
Կույս: Կույսերն այնքան տարված են կյանքում կատարելության ձգտումով, որ զգացմունքները տրամաբանական դատողություններին խանգարող երևույթ են համարում: Կույսերը գերադասում են «արգելափակել» սեփական զգացմունքները և հույս ունեն, որ այլևս երբեք չեն բախվի դրանց հետ: Այդ պատճառով շատ կարևոր է Կույսին թույլ տալ հանգստանալ և ազատվել անիմաստ կռիվներից: Եթե ցանկանում եք, որ Կույսը բացվի ձեր առաջ, թույլ տվեք նրան մի փոքր քաոս ստեղծել իր կյանքում: Հավատացրեք Կույսին, որ Երկիր մոլորակը չի դադարի պտտվել, եթե նա լաց լինի կամ օրվա ընթացքում չանի որևէ բան:
 
 
Ձկներ: Սովորաբար Ձկները սեփական զգացմունքներն արտահայտելու խնդիրներ չունեն: Սա՝ միայն այն դեպքում, երբ նրանց կողքին մարդ է, ում նա վստահում է: Ձկները լաց չեն լինում և չեն զայրանում անծանոթ մարդկանց առաջ: Նրանք առաջ են շարժվում՝ գլուխը բարձր պահած: Եթե ցանկանում եք, որ Ձկներն անկեղծանան ձեզ հետ, լսեք նրանց: Ձկներին թույլ տվեք հասկանալ, որ չեք պատրաստվում դատել նրանց կամ մտափոխել:
 
 
Խեցգետին: Խեցգետիններն այն մարդկանցից են, ովքեր չեն վախենում կիսել իրենց զգացմունքները, միայն, եթե մարդիկ նրան առիթ չեն տալիս ինքնախաբեության: Խեցգետինները ջանասիրաբար հետևում են իրենց զգացմունքներին, ինչը թույլ չի տալիս լինել այնպիսին, ինչպիսին իրականում են:
 
 
Աղեղնավոր: Աղեղնավորները չեն ամաչում իրենց զգացմունքներից: Նրանք մյուսներից ոչինչ չեն թաքցնում, քանի որ ազնիվ են իրենք իրենց և մյուսների հետ: Երբ Աղեղնավորը ցանկանում է որևէ բան ասել կամ արտահայտել իր զգացմունքները, նա անում է դա՝ անկախ նրանից՝ պատրա՞ստ եք դրան, թե՞ ոչ: Դժվար չէ Աղեղնավորին օգնել անկեղծանալ. հարկավոր է նրան ստիպել խոսել այն ամենի մասին, ինչն առաջացրել է բուռն զգացմունքները:
 
 
Ցուլ: Ցուլերը գիտեն, որ զգացմունքների մասին խոսելն ու դրանցով կլանված լինելը տարբեր բաներ են: Նա փորձում է վերահսել՝ ինչ է ասում մարդկանց, բայց շատ է սիրում պատմել իր մասին: Անկեղծանալուց առաջ Ցուլը դիմադրում է, նա չի ցանկանում չափազանց անկեղծ լինել, բայց չի էլ սիրում զգացմունքներն իր մեջ պահել:
 
 
Կշեռք: Կշեռքներն առանց խնդրի արտահայտում են զգացմունքները, երբ պատճառ ունեն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն այն մարդկանց շարքին չեն դասվում, ովքեր տրտնջում են այնքան, մինչև որևէ մեկը հարցնի՝ ինչ է պատահել: Բայց եթե խնդիրը դուք եք, Կշեռքները ձեզ կասեն, թե որքան հիասթափված են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում թաքցնել սեփական Ես-ը: Նրանք հավասարակշռություն են սիրում:
 
 
Ջրհոս: Ջրհոսն առանց խնդրի կպատմի իր զգացմունքների մասին, բայց մի պայմանով: Դուք պետք է նրան շատ մտերիմ լինեք. այդ դեպքում Ջրհոսը կպատմի այն ամենը, ինչ զգում է: Նա կանկեղծանա ձեզ հետ, եթե թույլ տաք վերահսկել խոսակցությունը: Ընդ որում, նա ձեզ կասի միայն այն ամենը, ինչ ցանկանում է:
700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»
Ամենադիտված