5 տհաճ բան, որոնք թաքուն անում է յուրաքանչյուր տղամարդ. դիտեք տեսանյութը
ՎԻԴԵՈԱռավել մանրամասն Այստեղ
Ամերիկյան Jokesandhumor կայքը հրապարակել է տղամարդկանց մասին մի քանի փաստի ցանկ։ Ի՞նչն է կատակ, ինչը՝ ոչ, թողնենք հակառակ սեռի ներկայացուցիչների խղճին։ Այսպես.
1. Տղամարդկանց մեծ մասը մինչեւ լուրջ հարաբերություններ ունենալը սեռական կապի մեջ է լինում 4-6 աղջկա հետ։ Այնպես որ, նրանց պատմությունները հանգիստ ամուրի կյանքի մասին ընդամենը հեքիաթ են։
2. Ուժեղ սեռի ներկայացուցիչների մեծ մասի համար կնոջ գեղեցիկ դեմքն անթերի կազմվածքից կարեւոր է։
3. Տղամարդկանց մեկ երրորդը չի ջնջում նախկին ընկերուհիների հեռախոսահամարները, որպեսզ կարողանա զանգել մեկին, երբ հոգին բացելու կամ սեքսով զբաղվելու կարիք կունենա։
4. Ամուրիների մեծ մասը մինչեւ 27 տարեկանն ապրում է ծնողների տանը։
5. Բոլորին հայտնի է, որ տղամարդիկ սարսափում են անկարող դառնալուց։ Երկրորդ տեղում, որքան էլ որ տարօրինակ է, ճաղատանալու վախն է։
6. Տղամարդկանց 96% -ը երազում է չծխող աղջկա մասին։
7. Տղամարդն ամբողջ կյանքում միջինում ուտում է 3 կգ շրթներկ։ Կնոջ շուրթերից, իհարկե։
8. Տղամարդկանց 80% -ն այնքան է վախենում բժշկի գնալուց, որ մինչեւ վերջին պահը հետաձգում է այցերը։
9. 30% տղամարդիկ, ովքեր ներկա են եղել իրենց կանանց ծննդաբերության ժամանակ, էրեկցիայի խնդիրներ են ունեցել, որոնք ձգվել են 2 ամսից մինչեւ մի քանի տարի։
10. Կանացի ներքնազգեստի ինտերնետ խանութների այցելուների մեծ մասը տղամարդիկ են։
11. Տղամարդկանց մարմնի ջերմաստիճանը միջինում բարձր է կնոջ մարմնի ջերմատիճանց։ Եթե ձմռանը ձեր բնակարանում ցուրտ է, ապա խորհուրդ է տրվում տղամարդու հետ մեկ անկողնում քնել։ Տղամարդիկ շարժական տաքացուցիչ են, ովքեր խռացնում են։
12. Եթե տղամարդը ձեզ համար ճաշ է պատրաստել եւ աղցանի մեջ երեք բաղադրիչից ավելին է, համարեք, որ նա լուրջ մտադրություն ունի։
13. Տղամարդուց ազատվել, միաժամանակ նրա տղամարկությունը չվիրավորելով, հեշտ չէ։ «Հեռացիր» եւ «Ես քեզ տեսնել չեմ ուզում այլեւս» արտահայտությունները կարող են մարտահրավերի նման հնչել։ Եթե իսկապես ցանկանում եք ազատվել տղամարդուց, փորձեք նրան ասել. «Ես քեզ սիրում եմ… ամուսնանալ եմ ուզում քեզ հետ.. քեզնից երեխա եմ ուզում»։ Նրանք երբեմն ծխացող հետք են թողնում հատակին։
14. Տղամարդիկ մոռանում են ամեն ինչ, այն դեպքում, երբ կանայք ոչինչ չեն մոռանում։ Հենց այդ պատճառով էլ սպորտային մրցումների հեռարձակման ժամանակ հաճախ են ցուցադրում կրկնություններ։
15. Տղամարդկանց մեծ մասն ատում է գնումները։ Հենց այդ պատճառով էլ տղամարդու հագուստի բաժինը, որպես կանոն, տեղակայված է առաջին հարկում, մուտքի դռնից 10 սանտիմետր հեռավորության վրա։