Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը հղի է.ընտանիքի անդամների արձագանքը երեխայի սեռին
ՎԻԴԵՈԴերասանուհի Անահիտ Կիրակոսյանը բալիկի է սպասում, նա հղիության հինգերորդ ամսում է։ Դերասանուհին, որ ամիսներ շարունակ խնամքով թաքցնում էր հղիության լուրը, ընտանիքի համալրման մասին առաջին անդրադարձը վստահել է Tert.am Life–ին ու Վալենտինի օրվա առթիվ պատմել զգացողությունների, փոքրիկի սեռի, ընտանիքի արձագանքի ու աջակցության մասին։
«Արդեն պարզել եմ, որ որդի եմ ունենալու։ Ես շատ էի ուզում աղջիկ ունենալ, իսկ ընտանիքիս անդամները` և՛ աղջիկներս, և՛ Հայկը, և՛ Արտակը տղա էին ուզում։ Երբ իմացա, որ որդի ենք ունենալու, Արտակին ասացի` դուք հաղթեցիք։ Ինքն էլ ասաց` քանի որ այս առումով մենք ենք հաղթել, անվան ընտրությունը կվստահենք քեզ։ Երկու անվան շուրջ ենք մտածում, բայց, երևի, կանգ կառնենք Մհերի վրա։ Ես կարևորում եմ հայկական անունների ընտրությունը։ Կարծում եմ` հայը պետք է կրի հայի անուն։ Առավել հաճելի է, որ հերոսների անուններ են` Հայկ նահապետ, Առյուծ Մհեր»,– ասաց Անահիտը։
Շարունակությունը՝ Այստեղ