Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղեղնավորներ, այսօր զգուշավոր եղեք․ փետրվարի 16-ի աստղագուշակը

ՎԻԴԵՈ

Խոյ: Ղեկավարության հետ հնարավոր են տարաձայնություններ: Ոմանք աշխատանքը փոխելու ցանկություն կունենան: Անկախ նրանից, թե ինչ եզրակացության կհանգեք, մի՛ շտապեք բարձրաձայնել այն: Նախ՝ համոզվեք, որ ձեր որոշումը վերջնական է: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, խուսափեք ավելորդ ծախսերից: Անձնական հարաբերությունները հրաշալի կդասավորվեն: Բոլոր հարցերում կզգաք սիրելիի աջակցությունը: Այսօր դուք առույգ և ուրախ եք, սակայն օրվա երկրորդ կեսին հնարավոր է՝ ուժերը լքեն ձեզ:

Ցուլ: Համախոհների հետ ձեռնարկած բոլոր գործերն անպայման հաջողություն կունենան: Հեշտությամբ եք գտնում ոչ ստանդարտ իրավիճակների և բարդ հարցերի լուծումները: Հնարավոր է՝ համագործակցության առաջարկներ ստանաք մարդկանցից, որոնց մասնագիտական ձեռքբերումները ձեզ մշտապես հիացրել ու ոգեշնչել են: Ընկերների, հարազատների հետ շփումը միմիայն կուրախացնի: Շատերն ընտանեկան խնջույք կազմակերպելու հնարավորություն կստանան: Թեև ռոմանտիկ ժամադրությունները վատ չեն անցնի, ցանկալի է օրը նվիրել ընկերներին: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Երկվորյակ: Աշխատանքում հնարավոր է՝ որոշ մանր հարցեր ծագեն, սակայն օրն ընդհանուր առմամբ վատ չի ընթանա: Միակ բանը, որ պահանջվում է, հապճեպ կայացրած որոշումներից, չմտածված քայլերից զերծ մնալն է: Գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ: Իրավիճակը կշտկվի այն դեպքում, եթե անձնական հարցերը չխառնվեն գործնականին: Անձնական կյանքում հնարավոր են արմատական փոփոխություններ: Հրաշալի օր է ժամադրությունների համար: Կհաջողվի լավ տպավորություն թողնել նրանց վրա, ում հանդեպ անտարբեր չեք: Հնարավոր է ընկերների անակնկալ այցելություն: Սպասեք հաճելի անակնկալների:

Խեցգետին: Բարեհաջող օր է: Աշխատանքում կլինեն նոր, հետաքրքիր մարտահրավերներ: Գործընկերների և ղեկավարության հետ հարաբերություններում սպասվում են դրական փոփոխություններ: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, ինչը ճիշտ ժամանակին կլինի: Անձնական կյանքում ամեն բան լավ է: Միայնակ Խեցգետիններին սպասվում են հետաքրքիր ծանոթություններ, իսկ նրանք, ովքեր սիրահարված են, հրաշալի ժամանակ կանցկացնեն երկրորդ կեսի ընկերակցությամբ: Բարենպաստ օր է զբոսանքների, ակտիվ հանգստի և սպորտով զբաղվելու համար:  

Առյուծ: Չնայած շուրջը տիրող իրարանցմանը՝ փորձեք հանգստություն պահպանել: Ֆինանսական հարցերի շուրջ որոշումներ կայացնելիս մի լավ ծանրութեթև արեք, քանզի զգալի գումար կորցնելու վտանգը մեծ է: Հնարավոր է վիճաբանություն մի մարդու հետ, ում շատ հարցերում պարտական եք: Ընտանիքում ներդաշնակ մթնոլորտ է: Հարազատների հետ հրաշալի լեզու կգտնեք, իսկ սիրելին կես խոսքից կհասկանա ձեզ: Կենսական ներուժը բարձր է, լի եք էներգիայով, թուլություն չեք զգա:

Կույս: Աշխատանքում ծայրահեղ ուշադիր եղեք, սխալներ թույլ տալու վտանգը մեծ է: Բարեբախտաբար, թե՛ գործընկերներն ու թե՛ ղեկավարությունը ձեր կողմից են, և բարդ իրավիճակներում նրանցից աջակցություն կստանաք: Հնարավոր է՝ հաջող գնումներ կատարեք: Բարեհաջող օր է ընկերների հետ շփման, տրամադրություն բարձրացնող, անկեղծ խոսակցությունների համար: Ռոմանտիկ ժամադրությունները ևս լավ կանցնեն, թեև սիրելիին այսօր չափազանց քննադատաբար կվերաբերվեք: Բարենպաստ օր է փոքրիկ ուղևորությունների համար:  

Կշեռք: Չնայած որոշ տհաճ իրադարձությունների՝ օրն այնքան էլ վատ չի դասավորվի: Կհաջողվի կենտրոնանալ կարևոր հարցերի վրա, իսկ մանրուքները՝ գլխից դեն նետել: Գումարային հարցերի շուրջ հնարավոր են վեճեր: Խուսափեք երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր ստորագրելուց: Զգացմունքային դաշտը կայուն է: Ոչինչ չի կարող փչացնել ձեր տրամադրությունը: Մտերիմներին վերաբերող կարևոր տեղեկություններ կստանաք: Կարող եք մասնակցել հանրային միջոցառումների, հնարավոր են նոր ծանոթություններ:

Կարիճ: Օրը նվիրեք աշխատանքին: Կարող եք նոր գործեր սկսել, մասնակցել համատեղ ծրագրերի իրականացման աշխատանքներին: Հնարավորություն կընձեռնվի դրսևորելու լիդերի ձեր կարողությունները և ձեռք բերել նոր համախոհներ: Որոշ գործնական հարաբերություններ հնարավոր է՝ այսօր վերականգնվեն: Կստանաք համագործակցության առաջարկներ: Այսօր համբերատարությամբ չեք փայլի և դժվար թե ներողամիտ գտնվեք շրջապատող մարդկանց նկատմամբ: Հետևաբար պատրաստ եղեք վիճաբանությունների ու բախումների: Այսօր լեզու չեք գտնի նույնիսկ ամենասիրելի մարդկանց հետ: Ինքնազգացողությունից չեք դժգոհի, եթե միայն փորձությունների չենթարկեք սեփական օրգանիզմը:  

Աղեղնավոր: Նոր գործեր ծավալելիս զգուշավոր եղեք: Դրանք այնքան հեշտ չեն, որքան թվում են և զգալի ջանքեր կպահանջեն: Համախոհները կաջակցեն ձեզ, սակայն միայն խոսքով, ստիպված կլինեք բոլոր հարցերն ինքնուրույն լուծել: Փոքր-ինչ հոգնածություն կզգաք: Քրոնիկ հիվանդությունները կարող են գլուխ բարձրացնել: Ընտանեկան գործերը ձեզանից շատ ժամանակ և էներգիա կխլեն: Անելանելի իրավիճակում հայտնված հարազատների համար միակ ապավենը դուք կլինեք:

Այծեղջյուր: Օրվա ընթացքում հնարավոր են չնախատեսված, զգալի ծախսեր: Այսօր հեշտությամբ սադրանքի կենթարկվեք, մարդկանց կհաջողվի մոլորեցնել ձեզ: Հեռու մնացեք նրանցից, ում հետ շփումը նախկինում անախորժության է հանգեցրել: Աշխատանքում հնարավոր են կոնֆլիկտներ: Աջակցություն կգտնեք ընկերների ու հարազատների շրջանում: Երկրորդ անգամ օգնություն խնդրելու կարիք չի լինի: Սիրելիի՝ ձեզ օգնելու պատրաստակամությունը կգոտեպնդի:  

Ջրհոս: Բարենպաստ օր է: Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը: Անգամ եթե գործով այնքան էլ խանդավառված չեք, միևնույն է, հաջողությունն անխուսափելի է: Հրաշալի կերպով գլուխ կհանեք այն ամենից, ինչն ուրիշների մոտ չի ստացվի, և դա այսօր ղեկավարության աչքից չի վրիպի: Նպատակահարմար օր է ոչ կոմերցիոն ծրագրեր սկսելու համար: Կենսական ներուժը բարձր է: Լի եք էներգիայով, հոգնածություն չեք զգա, անգամ եթե ստիպված լինեք ողջ օրը ոտքի վրա անցկացնել: Որքան շատ ժամանակ տրամադրեք սիրելիին, այնքան ներդաշնակ կլինեն ձեր հարաբերությունները:

Ձկներ: Օրվա առաջին կեսին կարևոր ոչինչ մի՛ ձեռնարկեք: Խուսափեք զրույցներ ունենալ բոլոր նրանց հետ, ովքեր վստահություն չեն ներշնչում: Ղեկավարության հետ հնարավոր են լուրջ տարաձայնություններ: Անխոհեմ, անպատասխանատու հայտարարությունները կարող են ֆինանսական կորուստների հանգեցնել: Մյուս բոլոր հարցերում անախորժություններ չեն լինի: Ընկերների հետ շփումը կուրախացնի: Սպասեք լավ լուրերի: Հնարավոր է՝ սիրո անսպասելի խոստովանություն լսեք: Լավ օր է երեխաների հետ անցկացնելու համար:

Շարունակությունը ՝ այստեղ

700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»
Ամենադիտված