Իսկական Շոկ...Ահասարսուռ մանրամասներ բռնության ենթարկված կնոջ կյանքից -Ամուսինս ինձ մազերիցս կախում էր.... Տեսանյութ
ՎԻԴԵՈԻ՞նչ է նշանակում բռնություն ընտանիքում
Ընտանիքում բռնություն նշանակում է ընտանիքի մի անդամի կողմից երկրորդի նկատմամբ սահմանադրական իրավունքների և ազատությունների խախտում՝ ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական, սեքսուալ բռնությամբ կամ հարկադրաբար:
Բռնության ձևերն են՝
Ֆիզիկական բռնություն. ծեծ, տանջանք, առողջության վնասում, ազատության անօրեն արգելում կամ ուրիշ ձևի այլ գործողություն, որը առաջացնում է ֆիզիկական ցավ կամ տանջանք, առողջության վիճակի հետ կապված պահանջների անբավարարվածություն, որը առաջացնում է ընտանիքի անդամի առողջության վնասում կամ մահ:
Հոգեբանական բռնություն. վիրավորանք, շանտաժ, նվաստացում, սպառնալիք կամ այլ ձևի այնպիսի գործողություն, որը առաջացնում է մարդու հարգանքի և արժանապատվության վարկաբեկում:
Տնտեսական բռնություն. գործողություն, որը առաջացնում է կերակրի, բնակատեղիի և նորմալ զարգացման այլ պայմաններով բավարարում, սեփականության և աշխատանքի իրավունքների իրականացման, ինչպես նաև համասեփականաթյունում գոյություն ունեցող ունեցվածքից օգտվելու և պատկանող մասի օգտագործման իրավունքի սահմանափակում:
Սեքսուալ բռնություն. սեռական կապ բռնությամբ, բռնության սպառնալիքով, կամ զոհի անզորությունից օգտվելու սեռական կամ սեքսուալ բնույթի այլ ձևի գործողություն կամ անպատշաճ գործողություն անչափահասի նկատմամբ:
Հարկադրություն. մարդու ֆիզիկական կան հոգեբանական հարկադրություն, կատարելու կամ չկատարելու գործողություն, որի իրականացումը կամ որից խուսափումը, նրա իրավունքն է, կամ սեփական մաշկի վրա զգալ իր կամքի-ցանկության դեմ ներգործություն:
Արհամարհանք. ծնողի և/կամ օրինավոր ներկայացուցչի կողմից երեխայի ֆիզիկական, հոգեբանական անհրաժեշտությունների անբավարարում, բազային կրթության իրավունքի սահմանափակում, վտանգից անպաշտպանություն, ծննդյան գրանցում, բժշկական և այլ ծառայություններից օգտվելու անհրաժեշտ գործողությունների չիրականացում այն ժամանակ, երբ ծնողը և/կամ օրինավոր ներկայացուցիչը ունի համապատասխան լրատվություն, հնարավորություն, և ձեռնհաս է համապատասխան ծառայության համար:
Ո՞վ է համարվում ընտանիքի անդամ ընտանիքում բռնության ժամանակ
Ընտանիքի անդամ ընտանիքում բռնության ժամանակ համարվում է մայրը, հայրը, պապը, տատը, ամուսինը, երեխան (խորթ երեխան), երեխա վերցնողը, երեխա վերցնողի ամուսինը, վերցված երեխան, ընդունող ընտանիքի (խորթ հայրը, խորթ մայրը), թոռը, քույրը, եղբայրը, ամուսնու ծնողները, փեսան, հարսը, նախկին ամուսինը, առանց գրանցման ամուսնությունում գտնվող անձինք և նրանց ընտանիքի անդամները, աջակցողը:
Ո՞վ կարող է համարվել ընտանիքում բռնության զոհ
Զոհ է համարվում ընտանիքի անդամը, որը զգացել է ֆիզիկական, հոգեբանական, սեքսուալ, տնտեսական բռնություն կամ հարկադրանք, և որը ստացել է զոհի կարգավիճակ Վրաստանի Ներքին Գործերի Նախարարության համապատասխան ծառայությունից, դատական մարմինը և/կսմ ընտանիքում բռնության զոհի կարգավիճակ սահմանող խումբը (զոհի նույնականացման խումբ):
Ընտանիքում բռնության կասկածելի զոհ է համարվում այն անձը, որը գտնում է, որ ինքը զոհ է, և որը զոհի կարգավիճակ սահմանելու նպատակով դիմում է համապատասխան մարմիններին/ընտանիքում բռնության զոհի կարգավիճակ սահմանող խմբին (զոհի նույնականացման խումբ):
Ո՞վ է համարվում ընտանիքում բռնաբարող՝ բռնություն կատարելու ժամանակ
Բռնաբարող է համարվում ընտանիքի այն անդամը, ով ընտանիքի այլ անդամի նկատմամբ իրականացնում է ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական, սեքսուալ բռնություն կամ հարկադրություն:
Ո՞վ է պարտավոր և ո՞վ ունի իրավունք համապատասխան մարմիններին տեղեկացնել ընտանիքում բռնության փաստի մասին
Պարտավորություն է հանձնարարվում բժշկական հաստատությունների, անչափահասի դեպքում՝ նաև կրթական և դատիարակչական հաստատությունների աշխատակիցներին, Հանրային Իրավական Իրավաբանական Անձի (ՀԻԻԱ) սոցիալական ծառայության գործակալության, հոգաբարձության և խնամակալության մարմնի իրավասու աշխատակցին և Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված այլ սուբյեկտներին:
Ընտանիքում բռնության դեպքում դատարանին դիմելու իրավունք ունեն. զոհը (կասկածյալ զոհը), նրա ընտանիքի անդամը, իսկ անչափահասի դեպքում՝ հոգաբարձության և խնամակալության մարմինը: Ինչպես նաև զոհի համաձայնությամբ այն անձինք, ովքեր զոհին ցուցաբերում են բժշկական, իրավաբանական և/կամ հոգեբանական օգնություն:
Ինչպի՞սի իրավական պաշտպանության մեխանիզմներ գոյություն ունեն ընտանիքում բռնության բացահայտման և կանխարգելման համար
Ընտանիքում բռնության բացահայտման և կանխարգելման համար օգտագործվում են քրեաիրավական, քաղաքացիական իրավական և վարչական-իրավական մեխանիզմներ:
Ընտանիքում բռնության բացահայտման և կանխարգելման համար օգտագործվում են հետևյալ տեսակի վարչական-իրավական մեխանիզմներ
Վարչական-իրավական մեխանիզմներ են օգտագործվում, եթե իրավախախտումը, օրենսդրության համաձայն, չի առաջացնում քրեադատավարական պատասխանատվություն և նրա կանխարգելումը հնարավոր է վարչական իրավախախտումների օրենսգրքի նորմերի համաձայն:
Վրաստանի օրենքը, ընտանեկան բռնության փաստի օպերատիվ արձագանքման համար, իրավասու մարմնի կամ պաշտոնյա անձի կողմից զոհերի պաշտպանության և բռնություն կատարողի համար որոշակի գործողության սահմանափակման ապահովության համար, որպես ժամանակավոր խափանման միջոց, օգտագործում է պաշտպանող և զսպող կարգեր (օրդերներ):
Պաշտպանող կարգ նշանակում է առաջին ատյանի դատարանի (դատավորի) կողմից վարչական դատավարության կարգով տրված ակտ, որով, ընտանիքում բռնության դեպքում, սահմանվում են բռնության զոհերի պաշտպանության ժամանակավոր միջոցներ: Այդ միջոցները չեն գործածվում այն դեպքում, եթե անձի նկատմամբ սկսված է քրեական իրավական հետապնդում և նրան, որպես կանխարգելման միջոց սահմանված է բանտարկություն:
Զսպող կարգ նշանակում է ոստիկանության իրավասու պաշտոնյա անձի կողմից տրված ակտ, որով կանխորոշվում է ընտանիքում բռնության ժամանակ բռնության զոհի պաշտպանման ժամանակավոր միջոցը և որը, ակտը տրվելուց հետո օրենքով սահմանված ժամանակում 24 ժամվա ընթացքում հաստատելու նպատակով ներկայացվում է դատարանին: