Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոկ... Անպայման դիտեք .Այսպիսի աղմկահարույց հաղորդում դեռևս չի եղել. Մանկապղծության մեջ մեղադրվող անձը անսպասելի բացահայտումներ է անում.

ՎԻԴԵՈ

«Կուզենայի` հայ աղջիկները ոչ թե փքած շրթունքներ, այլ լիքը ուղեղ ունենալու մասին մտածեին». Հրաչ Մուրադյան

Նյութը՝ intermedia24.ru



Հայտնի «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուի պրոդյուսեր, վարող Հրաչ Մուրադյանը նոյեմբերին եթեր կհանձնի երկու նոր հեռուստանախագիծ` ծայրահեղ տարբեր ոլորտներից: Life.panorama.am-ը Հրաչի հետ զրուցել է այս և այլ հետաքրքիր թեմաների շուրջ:

 «Կիսաբաց լուսամուտներ»-ի տեսագրություններից հետո դժվարությամբ էի ուշքի գալիս»

«Կիսաբաց լուսամուտներ»  թոք-շոուն այսօր Հայաստանում իր տեսակի մեջ միակն է: Կուզենայի, որ հեռուստադաշտում այն ունենար մրցակիցներ, նախ`որպեսզի մարդկանց օգնելու հնարավորությունները մեծանային, բացի այդ` դա հեռուստադաշտում լճացումից խուսափելու լավագույն տարբերակը կլիներ: Հիշում եմ, որ առաջին երկու տարիներին թոք-շոուի տեսագրություններից հետո դժվարությամբ էի ուշքի գալիս, անգամ խմում էի հանգստացնող դեղամիջոցներ, եկավ ժամանակ, որ դիմեցի նաև  հոգեբանի օգնությանը: Հետո հասկացա, որ կարող եմ ինքս ինձ դնել տվյալ իրավիճակի մեջ, բայց պետք չէ ինձ դնել ծրագրի ժամանակ  ներկայացվող պատմության մեջ, այլապես խնդրի լուծման ուղիները չեմ տեսնի:

Պոզների և Ուրգանտի մասին

Գնահատում եմ շատ շոումենների, նրանց ճիշտ օրինակը: Հրաշալի հաղորդավար է Պոզները, միաժամանակ` Ուրգանտը. նրանք, իհարկե, չափանիշ չեն: Հայկական հեռուստադաշտում էլ կան հաղորդավարներ, որոնք իրենց խոսքով ու ինտելեկտով մրցունակ են:

«Մեծ հաճույքով կնկարահանվեմ որևէ հետաքրքիր ֆիլմում»

Երբ ընտրում էի դերասան-ռեժիսորի մասնագիտությունը, ուզում էի հայտնվել մի ոլորտում, որը կօգնի աշխատել  հեռուստատեսությունում: Երբևէ ցանկություն չեմ ունեցել հանդես գալ որպես դերասան, բայց հիմա, եթե լինի որևէ հետաքրքիր ֆիլմում նկարահանվելու առաջարկ, մեծ հաճույքով կընդունեմ. ամեն դեպքում, դիպլոմավորված դերասան եմ (ծիծաղում է):

«Որպես պրոդյուսեր`  ունեմ երկու նոր արտադրանք, որոնք շուտով կլինեն եթերում»

Ինձ շատերը գիտեն «Կիսաբաց լուսամուտներից», այնինչ, ես զբաղվում եմ նաև պրոդյուսերական աշխատանքով, արդեն ունեմ երկու նոր արտադրանք, որոնք նոյեմբերից կլինեն ATV-ի եթերում: Դրանք ծայրահեղ տարբեր ոլորտներից են, հանգստյան օրերի նախագծեր են` իրենց հետաքրքիր լուծումներով: Հուսով եմ` հեռուստադիտողներին դուր կգան:

«Առաջին հերթին աշխատասեր եմ, հետո նոր` մարզասեր...»

Օրվաս զգալի հատվածն անցնում է աշխատանքի վայրում: Մարզանքն իմ օրվա սկզբի կարևոր նախապայմանն է: Առհասարակ, ես շատ վաղ եմ արթնանում, սիրում եմ «սարքին» պահել օրգանիզմս, իսկ մարզվել ավելի շատ սկսեցի «Կիսաբացից» հետո` լիցքաթափվելու համար:

Կարդացած վերջին գիրքը

Վերջին գիրքը, որ կարդացել եմ, եղել է «Пятьдесят оттенков серого» գործը: Պարզապես հետաքրքիր էր` որքանով է այն արժանի հանրության համատարած ուշադրությանը: Ինձ համար պարզեցի, որ այն սեռական հողի վրա շեղման հերթական արդյունք էր, գուցե այդ ընթացքում  մեկ ուրիշ խորը գիրք կարդայի…

«Ես չարբախցի տղա եմ»

Կուզենայի իմ քաղաքում տեսնել «Հին Երևանը», այնպիսին, ինչպիսին տեսել եմ ընտանեկան լուսանկարներում: Ես երևանցի եմ, ավելին` չարբախցի տղա եմ, բայց չեմ տեսել այդ Երևանը: Յուրաքանչյուր երկիր չի մոռանում իր պատմությունը, միաժամանակ առաջ է գնում: Իսկ մենք կա՛մ շատ առաջ ենք, կա՛մ շատ հետ. ներկա ժամանակում քչերն են կարողանում ապրել:

Խորհուրդ` աղջիկներին

Կուզենայի` հայ աղջիկները ավելի շատ մտածեին ոչ թե փքած շրթունքներ, այլ լիքը ուղեղ ունենալու մասին:

«Իմ նախընտրած կինը պետք է լինի…»

Իմ նախընտրած կինը պետք է լինի վստահելի. այդ մեկ բառի մեջ ամփոփված են բոլոր որակները: Եթե ես հանդիպած լինեի այդպիսի մեկին, նա արդեն իմ կինը կլիներ, ոչ թե կգրանցեր հերթական սիրավեպը` մի քիչ երկար, մի քիչ կարճ…

Տասը տարի անց էլ պատրաստվում եմ թոք-շոու վարել

Քանի դեռ հեռուստադիտողը չի նյարդայնացել իմ ներկայությունից, կշարունակեմ մնալ եթերում: Տասը տարի անց էլ պատրաստվում եմ թոք-շոու վարել: Հուսամ` իմ ցանկություններն ու հնարավորությունները համարժեք կլինեն:

Թուրքիան ՄԱԿ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ1 զոհ, 1 վիրավոր․ Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «KamAZ»-ըՀաջորդ մի քանի ամիսները վճռորոշ են լինելու․ ԶելենսկիԱռեղծվածային դեպք՝ Արարատի մարզի դպրոցներից մեկում․ արդեն 5-րդ օրն է՝ 10-ամյա աղջնակը գտնվում է կոմայի մեջԱՄՆ-ն լրացուցիչ զորքեր է ուղարկում Մերձավոր Արևելք՝ կապված Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների հետ․ Պատրիկ ՌայդերԾեծկռտուք ու կրակոցներ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանումԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է մեր հաստատության աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը. ՄԻՊՀայաստանը Եվրաջասթի հետ ստորագրել է աշխատանքային պայմանավորվածություն. Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա«Այս պատերազմին որքան խորն ես նայում, այնքան քիչ ես հասկանում»․ ԶելենսկիԻսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև լարվածության սրումը մտահոգում է Ռուսաստանին․ ՊեսկովՆյու Յորքում կհանդիպեն Հունաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահըԵթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Վրաստանում մեկնարկել են «Eternity-2024» զnրավարժությունները․ մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինվnրականներըՊապիկյանը ֆինանսների նախարարի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է բանակային զորամիավորում․ քննարկել են թիկունքային ապահովման հարցերԱռաջիկա ձմեռը բարդ է լինելու Ուկրաինայի համար, Արևմուտքի երկրները մտադիր են աջակցել Կիևին․ ԲլինկենԱսադը ձևավորել է Սիրիայի նոր կառավարությունըԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը. վերջինը կողաշրջվել էՄիրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակըԱրևմտյան վերլուծաբանները պնդում են, որ ՌԴ-ն ձախողել է «Սարմատ» հրթիռի վերջին փորձարկումը. Կրեմլը չի մեկնաբանումԼիբանանում զոհերի թիվը հասել է 182-ի, Իսրայելը Լիբանանի Բեքաա հովտի բնակիչներին 2 ժամ է տվել տարածքը լքելու համարԱԽ քարտուղարը Նիդերլանդների վարչապետի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակըՀարկեր չվճարելու միջոցով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 109 մլն դրամ. ՔԿԱրցախի ՄԻՊ-ը ԱՄՆ-ում խոսել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման մասինՄանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում հայտնաբերվել է տղամարդու մարմինՀայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից հանել է 3 կետ. Ալիև Վերջին 5 ամիսներին աճել է Հայաստանի և Իրանի միջև առևտուրը Մահացել է լեգենդար ABBA խմբի անդամ Ռոջեր Պալմը Ամերիկյան համալսարանի մոտ վիճաբանության ժամանակ կրակnց էր հնչել․ նոր մանրամասներ Բնակարանային գողություն՝ Արարատում. 15-ամյա աղջիկը ներկայացվել է քննչական բաժին Ուկրաինան ենթարկվել է հարվածների. Սումիում կա 2 վիրավոր, Զապորոժիեում` 17 Չդիմադրելու հրամանը Հայաստանից է Արցախ գնացել. ԿարապետյանԿապանում 28-ամյա երիտասարդը հուշանվեր թղթադրամով գնումներ է կատարել մթերային խանութից Ի՞նչ է ակնարկում Էրդողանը Ընդդիմադիր շարժումն ակտիվանալու է. ի՞նչ կտա դա Հայաստանին Ութ ամիս անց Ադրբեջանի դեմ հայց չի ներկայացվել ՆԳՆ-ն զգուշացնում է Ավագ Զաքարյանի մահվան գործով նոր մանրամասեր են ի հայտ եկելՔաղաքագետ Նաումով. Փաշինյանը Հայաստանին պարտադրում է արևմտյան օրակարգ՝ հաշվի չառնելով հասարակության կարծիքըԵրևանում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ Մետրոպոլիտենից օգտվելիս վճարային համակարգից օգտվել է ուղևորների ընդհանուր թվի 21 տոկոսը Էլինա Ավանեսյանը կրկին առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը Գյումրիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Օդի ջերմաստիճանը կբարձրանա Թուրքական ստորաբաժանումները հրադադարի հաստատումից հետո փորձել էին ներխուժել Ստեփանակերտ. Տիգրան Աբրահամյան Կրակոցներ՝ Հաղարծինում․ ինչ է հայտնիԾանոթ ու միաժամանակ անհայտ … խաչբառ«Հայաստանի անվտանգությունը ամրագրված է ռուս զինվորների արյունով»․ Սենատոր ԴոլգովBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 75,03 դոլար «Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում» Ողբերգական դեպք՝ Երևանում․ Մանկավարժական համալսարանի դիմաց հայտնաբերվել է տղամարդու դի
Ամենադիտված