Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


19-ամյա տղան ծեծում ու հայհոյում է իր 36-ամյա կնոջը և ստիպում է ԴԱ անել.այն էլ դստեր ներկայությամբ.(տեսանյութ)

ՎԻԴԵՈ
Նյութը՝ intermedia24.ru

 

Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, մեր օրերում գրանցված ամուսնությունների և ամուսնալուծությունների թվի տարբերությունն աստիճանաբար ցավալիորեն կրճատվում է: Փաստ է այն, որ մեծ մասամբ ամուսնական կապի խզումը տեղի չի ունենում հենց այնպես, առանց ծանրակշիռ պատճառների: Ճեղքերը հարաբերություններում ի հայտ են գալիս ժամանակի ընթացքում, ընտանեկան վեճերի արդյունքում, որոնք որևէ ընտանեկան խնդրի և՛ ախտանիշներ, և՛ պատճառներ կարող են հանդիսանալ: 
Ուստի շատ կարևոր է հասկանալ, թե որն է այդ չարաբաստիկ վեճերի էությունը և ինչպես կարելի է չեզոքացնել դրանց կործանարար ազդեցությունը: Ի՞նչ է անհրաժեշտ ընտանեկան վեճերից խուսափելու և ընտանիքն ամուր պահելու համար:

Ինչո՞ւ են ծագում ընտանեկան վեճերը

Բոլորն իրենց փորձից գիտեն, որ ընտանեկան վեճի առիթ կարող է դառնալ ցանկացած մանրուք. ժամանակին չթափված աղբը, բաղնիքի չանջատված լույսը, չափազանց երկար հեռախոսազրույցը, հեռուստացույցի բարձր ձայնը, երբ ֆուտբոլ է հեռարձակվում, տարակուսանքը` ինչ կոշիկ հագնել, երբ առանց այդ էլ ուշանում եք… Ցանկը թերևս անվերջանալի է: Սակայն, չպետք է իրար խառնել առիթներն ու պատճառները. առիթներն անթիվ են, իսկ պատճառները կարելի է ենթարկել բավականաչափ հստակ մի քանի դասակարգման: 
Ընտանեկան վեճերի «ամենաթեժ» պատճառը ամուսիններից մեկի խանդն է: Իրավիճակը բարդանում է նրանով, որ եթե անգամ «մեղավոր կողմը» ոչ մի առիթ չի տվել, դա ոչ մի բան չի փոխում: Բոլոր փաստարկներն անտեսվում են, քանի որ խանդը զգացմունքի հիվանդագին արտահայտում է «անխառն» վիճակում, երբ բանականության փաստարկները չեն աշխատում:
Մյուս ակնհայտ պատճառը, այսպես կոչված, «ուղեղի լուսավորումն» է, որը գործում է հատկապես երիտասարդ ընտանիքներում: Երբ համատեղ կյանքի ռոմանտիկ շրջանն ավարտվում է (միջինը 1-ից 3 տարի հետո) կողակցի թերություններին համակերպվել բոլորը չեն կարողանում: Հաճախ բացահայտում են, որ կիրքը` կիրք, բայց ստացած դաստիարակության, կրթության տարբերությունը, չհամընկնող կենսական արժեքները, մասնագիտական կայացածության հարցը և այլ խնդիրներ պարարտ հող են դառնում ներքին չարացածության համար, ինչը հանգեցնում է բացահայտ կոնֆլիկտների: Ուստի երբ ներքին լարվածությունը գերհասունանում է այն մտքից, որ կողակիցը համատեղ կյանքում ամենևին էլ այնպիսին չէ, ինչպիսին պատկերացնում էիք, սկսվում են մանր խայթոցները, որոնք սովորաբար արագ վերաճում են լուրջ վիճաբանությունների: 

Բացի այդ` կյանքի կենցաղային կողմից չես փախչի, իսկ նյութական ապահովությունը, տան պայմաններն ու հարմարավետությունը իսկապես կարևորագույն դեր են խաղում: Դժբախտաբար, ժամանակակից ընտանիքների մեծ մասը չի կարող պնդել, թե գոհ է նյութական վիճակից: Իսկ երբ ստիպված եք լինում վարձած մի տնից մյուսը տեղափոխվել, վճարել ապառիկ ապրանքների կարծես չսպառվող տոկոսները, երբ բնակարանում 20 տարի շարունակ վերանորոգում չի իրականացվել, իսկ խորհրդային տարիներին գնված կահույքն սկսել է քանդվել, վեճ ու կռիվներն անխուսափելի են: 

Իհարկե, նման դեպքերում մեղադրանքների «ծանր հրետանին» ուղղված է լինում տղամարդկանց դեմ. սկսվում են դասական դարձած արտահայտությունները` «Մայրս ասում էր, է ՜, ասում, չէի՜ լսում», «Ես քեզ վրա ծախսեցի կյանքիս լավագույն տարիները» և այլն: Չնայած` տղամարդիկ էլ ետ չեն մնում և սկսում են բողոքել, թե տանը միշտ թափթփված է, պահարանի փոշին երրորդ շաբաթն է` չի մաքրվել, պատրաստած ճաշերը բանի պետք չեն և այսպես շարունակ...

Կարևոր արգելքներ. երբեք մի՛ վիճեք հետևյալ թեմաներով

• Կողակցի ֆիզիկական թերությունները. «Դու և՛ քսված ես ահավոր, և՛ չքսված»:

• Ազգություն:

• Կրոն:

• Ֆինանսական վիճակ. «Դու անբաշար ես: Ես քեզնից երկու անգամ ավելի եմ վաստակում»:

• Համեմատություն հարևանի հետ. «Հարևան Հարութը նոր «Պրադո» է գնել, իսկ մենք լվացքի մեքենայի փող էլ չունենք»:

• Ծագում և սոցիալական կարգավիճակ. «Ես քեզ կեղտի միջից բարձրացրի, հագցրի, մարդ դարձրի…»:

• Բարեկամներ: Չի կարելի հիշատակել այլ մարդկանց, ովքեր ձեր վեճի հետ կապ չունեն. «Դու հոգեկան հիվանդ ես` ոնց որ մայրդ»:

Ընտանեկան վեճերից չտուժելու կանոնները


Ընտանեկան վեճերում հաղթող և պարտվող կողմեր չեն լինում. կա՛մ երկուսն էլ հաղթում են, կա՛մ պարտվում: Ընտանիքում համերաշխ մթնոլորտ պահպանելու համար անհրաժեշտ է խոհեմություն, սթափ գիտակցություն, զրուցակցին լսելու ունակություն, փոխադարձ հարգանք և, իհարկե, սեր: Չէ՞ որ ցանկացած վեճ որոշակի ժամանակահատվածում կուտակված դժգոհության պոռթկում է: Իսկ եթե դժգոհություն առաջացնող խնդիրը ժամանակին բացահայտվի, ապա հնարավոր է համատեղ ուժերով լուծում գտնել: Ցավոք, ոչ բոլոր ընտանիքներում է դա հնարավոր: 

Այնուամենայնիվ, կան վեճերի բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու կամ դրանցից հնարավորինս խուսափելու մի քանի մեթոդներ. 
1. Առաջին հերթին պետք է մոռանալ այն ասացվածքի մասին, թե «Վատ խաղաղությունը լավ կռվից նախընտրելի է», քանի որ տվյալ դեպքում գուցե հենց հակառակն է պետք: Խնդիրների մասին լռելը չի հանգեցնում դրանց լուծմանը, այլ ավելի ու ավելի է մեծացնում ամուսինների փոխադարձ դժգոհությունը, որը մի օր կարող է հասնել այն աստիճանի, որ կկործանի ցանկացած դրական շփում, և ոչ մի կապվածություն էլ չի փրկի: Ուստի եթե կա դժգոհության իրական պատճառ, խորհուրդ է տրվում արտահայտվել, «ներս չգցել»:

2. Արտահայտվելը` արտահայտվել, բայց անել դա անպայման պետք է հանգիստ, առանց բարձր տոնի անցնելու ու ձեռքերի ագրեսիվ շարժումների: Մեծ մասամբ հենց շփման զայրագին, նյարդային կերպն է վեճը լուրջ դարձնում և ոչ բուն պատճառը: 

3. Բնականաբար, պետք է խուսափել փոխադարձ վիրավորանքներից, տհաճ համեմատություններից ու «ընդհանրացված» մեղադրանքներից, ինչպես` «Դու հարամեցիր իմ ամբողջ կյանքը»… Վեճը պետք է կոնկրետ առարկա ունենա, որը և պետք է քննարկել: Իսկ մեր ընտանիքներում այն սկսվում է մի թեմայով, ապա անցնում երկրորդին և ավարտվում քառասունվեցերորդով:

4. Եթե ընտանիքում երեխաներ կան, ապա ծնողների միջև ցանկացած բախում պետք է բացառի նրանց ներկայությունը: Նախևառաջ դա արվում է մանկական նուրբ ու խոցելի հոգեբանությունը չխաթարելու համար: Բացի այդ` երեխայի բացակայությունը վեճի ժամանակ ցանկալի է այն առումով, որ կողմերից մեկը չի փորձի օգտագործել նրան որպես զենք, ինչը ոչ մի լավ բանի չի հանգեցնում: 

5. Վերջապես, շատ կարևոր է, թե ինչպես են ամուսինները վերականգնում բնականոն շփումը վեճից հետո: Սովորաբար խոսակցության արդյունքից դժգոհ է մնում կողմերից առնվազն մեկը, հաճախ` երկուսն էլ: Եվ կախված նրանից, թե որքանով ամուսինները ընդունակ կլինեն խոստովանել սեփական որոշակի սխալներն ու ընդունել դիմացինի որոշակի իրավացիությունը` տվյալ խոսակցությունը կա՛մ հենման կետ կդառնա խնդիրը լուծելու համար, կա՛մ կնմանվի գործարկված ռումբի ձեր ընտանիքի հիմքի տակ, որի սլաքները մոտեցնում են անխուսափելի պայթյունի:

Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղում
Ամենադիտված