Դաժան տեսանյութ, ինչպես են մուսուլմանները ստուգում աղջիկը կույս է թե ոչ
ՎԻԴԵՈ
Կուսության հետ այնքան առասպելներ ու առեղծվածներ են կապված, որ հնարավոր չէ չշփոթվել: Խոսենք կուսության շուրջ ամենից հայտնի առասպելների մասին:
Առասպել N1. Բոլոր աղջիկները կուսությունից զրկտավում են 13-14 տարեկանում Բոլո՞ր: Դեռահասները սեքսի մասին միայն շատ խոսում են, քանի որ այլ հնար չունեն ապացուցելու իրենց հասուն և անկախ լինելը: Իրականում սեքսուալ առաջին փորձի տարիքը կախված է ընտանիքի բարեկեցությունից, ինտելեկտից և կրթության մակարդակից և իհարկե ինքնագնահատականի մակարդակից:
Առասպել N2. Կուսաթաղանթը տարիների հետ հաստանում է, և որքան ուշ ես զրկվում կուսությունից, այնքան ավելի բարդ է Իրականում կուսաթաղանթի անատոմիական կառուցվածքը և ամրությունը շատ անհատական բնույթ են կրում և կախված չեն տարիքից: Եթե այն էլաստիկ է 18 տարեկանում, ապա 28-ում էլ նույնպիսին կլինի:
Առասպել N 3. Վաղաժամ սեռական կյանքը վնասակար է առողջության համար Առասպել չէ: Կուսաթաղանթը հիանալի պատնեշ է բազմապիսի վարակների համար, երբ պաշտպանողական միկրոֆլորան դեռևս ամբողջապես չի ձևավորվել (այն ձևավորվոմ է 18-19 տարեկանում): Աղջիկների մոտ նաև շատ բարակ է հեշտոցի պատերի էպիթելը և այն հեշտորեն վնասվում է սեռական ակտի ժամանակ:
Առասպել N 4. Ուշացած սեռական կյանքը վնասակար է առողջության համար Նախկինում անգամ բժիշկների մոտ տեսակետ կար, որ գլխացավերը, ձվարանների դիսֆունկցիան և անգամ կորյակները երկարաձգված կուսության հետևանք են: Իհարկե վերոնշյալներից որոշները կարող են կախված լինել սեռական կյանքի կանոնավորությունից, սակայն ոչ կուսաթաղանթի առկայությունից: Կան շատ դեպքեր, երբ առաջին անգամ սեռական հարաբերությունը 28,29,35 տարեկանում ունեցած կանայք հեշտորեն հղիացել են և ծննդաբերել:
Առասպել N 5. Եթե սեռական կյանքով չես ապրում, գինեկոլոգի մոտ գնալու անհրաժեշտություն չկա Առաջին անգամ մանկական գինեկոլոգի մոտ անհրաժեշտ է գնալ 6-7 տարեկանում: Բայց եթե ձեր քաղաքում նման բժիշկ չունես, ապա առաջին դաշտանից հետո պետք է սկսեք գոնե տարին մեկ անգամ հաճախել կանանց կոնսուլտացիա:
Առասպել N 6. Կուսազրկումը ցավալի և արյունալի պրոցես է Իհարկե պատահում է, որ խոշոր անոթ է վնասվում, սակայն հիմնականում այդպես չի լինում: Եթե սեռական առաջին ակտից հետո ցավը չի անցնում, 2 օր շարունակ արյունահոսում եք, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի: Իսկ մնացած դեպքերում եթե աղջիկը շատ գրգռված է (ուստի հեշտոցը բավարար թաց է), ցավ և արյուն կարող է ընդհանրապես չլինել:
Առասպել N 7. Սեռական առաջին զուգընկերը պետք է լինի մեծ և ավելի փորձառու Դա ցանկալի, սակայն ոչ պարտադիր նախապայման է:
Առասպել N 8. Ավելի լավ է կուսությունից զրկվել լոգարանում Տաք ջուրը հանգստացնում է մկաններն ու նյարդերը, խոչընդոտում է ջղաձգությունները, հետևաբար նվազեցնում է ցավային զգացողությունները: Բայց ջուրը մաքրում է հեշտոցի բնական քսուքը, ուստի ավելի լավ է շոյանքները սկսել տաք ջրի տակ, ապա անցնել ննջասենյակ:
Առասպել N 9. Պահպանակով ցավոտ է Ընդհակառակը: Պահպանակներն ազատում են ցավից, քանի որ դրանց մեծ մասը պատված է հատուկ քսուքով, որը հեշտացնում է սահումը: Առասպել N 10. Առաջին անգամից չի կարելի հղիանալ Կարելի է: Ուստի սկսեք հակաբեղմնավորիչների օգտագործումը նախապես