Ինչ կլինի եթե օվկիանոսները վերանան...Բացառիկ տեսանյութ
ՎԻԴԵՈՀետաքրքիր փաստեր օվկիանոսների մասին (լուսանկարներ)
ամաշխարհային օվկիանոսի մակերեսի տարածքը, որն ընդգրկում է օվկիանոսներն ու ծովերը, կազմում է Երկրի մակերեսի մոտ 71%-ը՝ ավելի քան 361 մլն ք/կմ։ Օվկիանոսը բառի բուն իմաստով բնության ամենամեծ հանելուկն է։
РИА Новости-ն ներկայացնում է հետաքրքիր փաստեր և գեղեցիկ ֆոտոշարք օվկիանոսների մասին։
Խաղաղ օվկիանոսը տարածքով և խորությամբ ամենամեծ օվկիանոսն է։ Այստեղ է գտնվում Երկիր մոլորակի ամենացածր կետը՝ Մարիանյան իջվածքը, նրա խորությունը 11.022մ է։
Հնդկական օվկիանոսը Երկրի՝ մեծությամբ 3-րդ օվկիանոսն է, որը ծածկում է մոլորակի ջրային մակերևույթի մոտ 20%-ը։
Ծովային ջրերում ոսկու ամենամեծ պարունակությունը գրանցվել է Բալթիկ ծովում։
Ջուր և կրակ։ Հրաբխային ակտիվությունն օվկիանոսի ընդերքում բավական հաճախ հանդիպող երևույթ է։ Շատ «ցամաքային» հրաբուխներ ժամանակին եղել են ջրի տակ։
Ծովերի և օվկիանոսների տիրուհին է համարվում շնաձուկը։
Ամենաբարձր մակընթացությունը հասնում է մինչև 16 մետրի, իսկ հետևել դրանց կարելի է ԱՄՆ-ի և Կանադայի լողափերին՝ Ֆանդի ծովածոցում։
Ամենաթափանցիկ օվկիանոսային ջրերն են համարվում Անտարկտիդայի ափերին Ուեդելա ծովի ջրերը։
Մոտ 3.5 մլրդ մարդու համար օվկիանոսը սննդի հիմնական աղբյուրն է։
Ամենաբարձր ցունամին եղել է մոտ 60 մ, այն դեպքում, երբ օվկիանոսի ընդերքում հաճախ գրանցվում են 100 մ և ավելի բարձրությամբ ալիքներ։
Այսօր օվկիանոսի ջրերում բնակվում է Երկրի վրա գոյություն ունեցող բոլոր կենդանատեսակների մոտ 70%-ը։
Յուրաքանչյուր տարի օվկիանոս է նետվում 3 անգամ ավելի շատ աղբ, քան ձկների քաշն է, որոնց որսում են։ Խաղաղ օվկիանոսի հյուսիսում լողում է հարյուր միլիոնավոր տոննա աղբից կազմված հսկայական կույտ։