Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թե ինչպես ամուսինը կնոջը բռնեցրեց դավաճանության պահին՝ ուրիշի մեքենայի մեջ

ՎԻԴԵՈ

Մանրամասն ԱՅՍՏԵՂ

Մեզանում ընդունված է խոսել տղամարդու դավաճանության, դրա պատճառների մասին: АиФ.ru–ն անդրադարձել է նաև այն դեպքերին, երբ դավաճանողը կինն է: Ընդունված է նաև համարել, թե տղամարդիկ ավելի շատ են դավաճանում, քան կանայք: Ճի՞շտ է արդյոք այդ պնդումը: Պարզաբանում է հոգեբան Ելենա Ցեդովան: — Իշխում է այն կարծիքը, թե տղամարդիկ կանանցից շատ են դավաճանում, այդպե՞ս է: Կանանց դավաճանությունները ևս հաճախ են պատահում, պարզապես դրանց մասին հաճելի չէ խոսելը: Տղամարդը սիրուհի է ունենում՝ առաջին հերթին ֆիզիկական պահանջմունքները բավարարելու համար, մինչդեռ կանայք բավարարում են իրենց զգացմունքային պահանջմունքները: Այս է գլխավոր տարբերությունը: Քիչ է պատահում, որ կանայք փողոցում գեղեցիկ արտաքինով տղամարդու հանդիպելով՝ անմիջապես դավաճանեն ամուսնուն: Իսկ եթե տղամարդն է տեսնում գեղեցիկ ոտքեր, առավել ևս եթե այդ ոտքերի տիրուհին ժպտում է իրեն, ապա տղամարդը դեմ չէ նրա հետ ժամանակ անցկացնել անկողնում: Կանանց դեպքում ամեն ինչ կապված է զգացմունքների հետ՝ նրանց համար սեռական հարաբերությունները առաջին հերթին շփում են: — Ի՞նչը կարող է կնոջն այլ տղամարդու գիրկը նետել Պատճառները մի քանիսն են, բայց գլխավորը զգացմունքային հիմքի բացակայությունն է: Գուցե կինը չի տեսնում տղմարդու աչքերում իր գրավչությունը, նշանակալիությունը: Ընդ որում, կինը կարող է սիրել այդ տղամարդուն, ընտանիքին, երեխաներին, տունը, սակայն նրան անհրաժեշտ է քնքշանք, հաճոյախոսություններ, ուշադրություն, որն ամուսնու կողմից չի ստանում: Լինում են դեպքեր, որ կինը ոչ միայն չի ստանում զգացմունքներ, այլ նրան պետք չէ ընտանիք: Սակայն նա շարունակում է ամուսնացած մնալ, քանի որ հասարակությունն է թելադրում այդպես՝ «ամուսնությունը կյանքի որոշում է, և դու երեխաներ ունես»: Եվ կինը նման իրավիճակում փորձում է ելք գտնել: Միակ բանը, որ օգնում է նրան երջանիկ զգալ, այլ մարդու հոգատարությունն է: Նման կանայք իրենց սիրավեպերի ընթացքում չեն հետապնդում սիրեցյալին, այլ հենց առաջին պատահածին, ով իրենց գրավում է խոսքով, հաճոյախոսություններով, պատրաստ են պատասխան քայլ անել: Կան դավաճանություններ, որոնց պատճառն ադրենալինի պակասն է: Երբ կնոջ կյանքում ամեն ինչ նորմալ է, բայց իր համար ձանձրալի: Եվ ահա, կորպորատիվ մի երեկոյի ընթացքում նա մի բաժակ գինի է խմում և գտնում իր համար հերոսի, ում կողքին նա կվերագտնի իր մոռացված զգացումները: Նման դավաճանության գլխավոր բնորոշ գիծը՝ պահմտոցին է, ասել է թե՝ «Թաքցրու քո սերը բոլորից»: Կինը փնտրում է խաղեր ու գտնում ամուսնուց հեռու: Լինում են նաև դեպքեր, երբ ամուսինը սեքսուալ հարաբերություններում կնոջը չի բավարարում. այս դեպքում խոսքը գնում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև էմոցիոնալ անբավարարվածության մասին, բայց հաճախ առկա է թե՛ մեկը, թե՛ մյուսը: Ոմանք էլ դավաճանում են վրեժխնդրությունից ելնելով: Երբ կինն իմանում է, որ ամուսինը սիրուհի ունի, փորձում է վրեժ լուծել տարօրինակ ձևով կամ էլ ինքն իրեն ապացուցելու համար, թե այլ տղամարդկանց էլ կարող է դուր գալ: —Ստացվում է տղամա՞րդն է մեղավոր կնոջ դավաճանության համար Բոլորովին: Մեղավոր են երկուսն էլ: Բայց տղամարդիկ պոլիգամ են, մտածելով սեքսի մասին` նրանք մի քանի անգամ ավելի շատ են ուշադրություն դարձնում հակառակ սեռին, քանի կանայք: Իսկ կինը, երբ գտնում է տղամարդու, ով սիրում է և ում հետ հարմար է զգում իրեն, միայն նրան է նվիրվում՝ արհամարհելով շրջապատի մյուս տղամարդկանց: Կնոջ համար ամուսնությունը որոշակի կարգավիճակ է, որը նա արժևորում է: Լավ տղամարդկանց կողքից «ձախ» հազվադեպ են գնում: «Բայց լավ տղամարդ» ասելով` բոլորովին էլ Բեթմենին ի նկատի չունեմ, այլ նրան, ով բավարարում է կնոջ զգացմունքային պահանջմունքները: Եթե կինը ֆիզիկապես բավարարված չէ, ապա կարող է դա հաղթահարել, իսկ եթե զգացմունքային առումով, ապա հավանական է, որ հարաբերություններ կփնտրի ընտանիքից դուրս: «Ես գումար եմ աշխատում, այդ իմ ֆունկցիան կնոջս կերջանկացնի» արդարացումը չի աշխատի: Կինը հասկանում է, որ տղամարդը գումար է վաստակում, նա ապրում է շքեղ տանը, թանկարժեք ավտոմոքենա ունի, սակայն միևնույն ժամանակ իրեն միայնակ է զգում: . — Ինչպե՞ս հասկանալ, որ կինդ դավաճանում է Հեռախոսի, համակարգչի ակտիվ օգտագործումից, երբ հաղորդագրության ձայնը լսելով` փորձում է արագ ու թաքուն կարդալ այն: Երբ հեռախոսի էկրանին գաղտնաբառ է դնում, լոգանք ընդունելուց հեռախոսը վերցնում հետը, երբ պարբերաբար հեախոսազանգեր է ստանում «Ալինա՝ հաշվապահից»: Հաջորդ նշանը հագուստի, ներքնազգեստի կտրուկ փոփոխությունն է: Երբ առաջ կինդ հագնում էր այն ինչ հարմար է, ապա սիրեկանի հայտնվելուն պես կկրի այն, ինչ գեղեցիկ է: Նա հիշում է բարձրակրունկների մասին, փոխում սանրվածքը, դառնում ավելի խանդավառ: Այս ամենը տեղի է ունենում, քանի որ կինը սիրահարվում է և ուզում է գեղեցիկ լինել:


Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղում
Ամենադիտված