Անակնկալ միջոցառումներ՝ Գիրք նվիրելու օրվա առիթով
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ Գիրք նվիրելու օրվա և Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձի առիթով կազմակերպվել են մի շարք հետաքրքիր միջոցառումներ:
«Լավագույն ընթերցող» ճանաչված 17 աշակերտներն այցելել են Երևանի քաղաքապետարան, հանդիպել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանին և քաղաքապետի մյուս տեղակալներին ու գրքեր նվիրել նրանց:
Հետաքրքիր անակնկալ էր կազմակերպվել նաև Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակի այցելուների համար: Նրանց դիմավորել են քաղաքապետարանի Մուշեղ Իշխանի անվան հ. 5 հիմնական դպրոցի աշակերտներն ու թերթոնների տեսքով գրքի մասին ասույթներ նվիրել:
Հովհաննես Թումանյանի անվան հ. 32 հիմնական դպրոցի աշակերտները այցելել են Երևանի Ազատության հրապարակ և ծաղիկներ խոնարհել մեծ գրողի արձանին:
Տոնի ժամանակ կազմակերպվել է նաև «Դասը վարում է գրողը» ծրագիրը, որի ընթացքում 33 գրողներ այցելել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ և անցկացրել հետաքրքիր դասեր:
Նշենք, որ օրվա խորհրդով տարատեսակ միջոցառումներ են իրականացվել նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն