Ամուսնությունից հետո 3 օր արգելված է ունենալ սեռական հարաբերություն և գնալ զուգարան
ՖՈՏՈՀարսանիքը մարդու կյանքի ամենաուրախ և անմոռանալի օրերից մեկն է, երբ 2 անձ միավորվում են և կազմում գեղեցիկ ընտանիք:
Հարսանիքի հետ կապված շատ ծեսեր և ավանդույթներ կան որնք երբեմն հիացմունք, երբեմն էլ զարմանք են առաջացնում:
Intermedia24.ru կայքը ձեոր ուշադրությանն է ներկայացնում հարսանեկան մի շատ տարօրինակ ավանդույթ, որի իմաստը հասկանալը շատ բարդ է:
Բորնեու կղզում բնակվող Տուտոնգ ցեղի ներկայացուցիչների մոտ հարսանիքը անցնում է շատ արտասովոր պայմաններում:
Նախ նրանց արգելված է ամուսնանալ նույն ցեղի ներկայացուցիչների հետ, քանի որ Տուտոնգի բոլոր մարդիկ քույր և եղբայր են: Նրանց տղաներն ամուսնանում այլ ցեղերի աղջիկների հետ և եթե աղջիկը համաձայն չէ նրան սպանում է «ուզող» տղայի հայրը:
Երբ աղջիկը համաձայնում է, ցեղի մեծերը օրհնում են նրանց և համարում ամուսիններ առանց որևէ արարողակարգի:
Բայց կա մի հետաքրքիր պայման: Ամուսնությունից հետո զույգերին 3 օր արգելված է գնալ զուգարան և ունենալ սեռական հարաբերություն:
Եթե նրանք հաղթահարում են այս փորձությունը, ապա նրանց սպասվում է ուրախ և երջանիկ կյանք: Ցեղի մեծերը հավատում են, որ սա ստուգում է զույգերի կամքի ուժն ու նվիրվածությունը իրենց ավանդույթներին:
Եթե զույգերից որևէ մեկը խախտում էր արգելքը, ապա նրանց երկուսին էլ սպանում են: