Պարտավոր են իմանալ. Ինչպես պետք է ապրեն և միմյանց հետ շփվեն օրենքով գողերը
ՖՈՏՈՕրենքով գող հասկացություն, որը բնորոշ է նախկին ԽՍՀՄ-ի և ետ խորհրդային երկրների գողերին։ Ձևավորվել է 20-րդ դարի 30-ական թվականներին խորհրդային կալանավայրերում։
Օրենքով գող՝
1. Կոչում, որը շնորհվում է հատուկ գողական հավաքում այն անձին, որը պրոֆեսիոնալ հանցագործների միջավայրում ունի բարձր հեղինակություն, որի հիմք է հանդիսանում նշանակալից հանցավոր փորձը:
2. Անձ, որն ունի համապատասխան կոչում և իրականացնում է հետևյալ գործառույթները. նորեկներին ընդունում է «ախպերության խմբի» (օրենքով գողերի խմբի կամ հանցավոր միջավայրի հեղինակությունների) մեջ կամ ինքնուրույն որոշում է հանցավոր գործունեության հիմնական ուղղությունները և ձևերը, «արդարադատություն» է իրականացնում հանցախմբի անդամների նկատմամբ և այլն։
Օրնեքով գողերը ունեն միմյանց հետ շփվելու հատուկ օրենքներ և կարգեր, որոնք Intermedia24.ru-ն ստորև ներկայացնում է ձեր ուշադրությանը:
1. Հետևել և առաջնորդվել ըստ «գողական աշխարհայացքի»
2. Երբեք չստել գողական աշխարհի ներկայացուցիչներին
3. Իրենց հանցավոր խումբ ներգրավել նոր երիտասարդներ
4. Օրենքով գողերի իշխանությունը հաստատել կալանավայրերում
5. Երբեք ոչ մի կապ չունենալ օրենքի ներկայացուցիչների հետ
6. Երբեք չզբաղվել քաղաքական գործունեությամբ
7. Պետք է տիրապետել թղթախաղի հմտություններին: