Երեխայի արյունոտ սավան, պայթուցիկներ եւ վնասված տներ. Սարի թաղն այսօր (ֆոտո, վիդեո)
ՎԻԴԵՈԱրդեն տեղեկացրել ենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր այցելել է Սարի թաղ եւ բնակիչներին խոստացել, որ հուլիսի 29-ի միջադեպի ժամանակ նրանց կրած նյութական ողջ վնասը կփոխհատուցի Երեւանի քաղաքապետարանը:
Քաղաքապետի այցից առաջ մենք փորձեցինք Սարի թաղի բնակիչներից հետաքրքրվել, թե ինչպես են նրանք իրենց տների ապակիները կոտրել, պայթուցիկներ գցել տուն: Բնակիչների մեծ մասը հրաժարվում էր տեսախցիկի առաջ խոսել՝ ասելով. «Որ նկարեցիք, ի՞նչ է փոխվելու»:
Ստորեւ ներկայացված տեսանյութում վնասված տներից մեկի բնակիչները նկարագրում են, թե ինչպես են ոստիկաններն իրենց տան մեջ գցել պայթուցիկ առարկարներ: