Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոկային փաստեր Անզգայացման(նարկոզ) մասին, որ բժիշկները գաղտնի են պահում. Ահա, թե ինչ ազդեցություն է ունենում այն մարդու օրգանիզմի վրա

Չնայած այն հանգամանքին, որ այսօր մարդկանց մեծամասնությունը իրեն բավական «զարգացած» է համարում բժշկության հարցերում,«անզգայացում» (նարկոզ) բառն ինքնին հաճախ նրանց համար կտրուկ բացասական երանգ է պարունակում: Նույնիսկ նրանք, ովքեր սկզբունքորեն չեն վախենում վիրահատական միջամտությունից, որպես կանոն, անզգայացումից զգուշանում են: Դա բնական է, քանի որ ըստ տարածված առասպելի, ընդհանուր անզգայացման դեպքում, իբր թե, հնարավոր է այլևս չարթնանալ, կամ էլ անսպասելիորեն արթնանալ վիրահատության կեսին: Դրա հետ մեկտեղ, մեկ տարածված առասպել էլ կա, իբր թե «անզգայացումը կյանքից մի քանի տարի խլում է»: Բայց չի կարելի լուրջ ընդունել այս տարատեսակ տեղեկատվությունը, որոնք ժամանակակից իրականության հետ ոչ մի կապ չունեն: Ընդ որում, հատկապես հարկ է շեշտել ժամանակակիցը,  քանի որ այդ նախազգուշությունները, այնուամենայնիվ, որոշ հիմքեր ունեն: Բայց, բարեբախտաբար, դրանք կապված են հեռավոր անցյալի հետ: 

Փորձերի ու սխալների մեթոդով

Չնայած ընդհանուր անզգայացումը  բժշկության մեջ սկսել են կիրառել դեռևս XIX դարի կեսերից, շատ տասնամյակների ընթացքում անզգայացումը զուտ գործնական բնույթ ուներ, այսինքն հիմնված էր փորձերի ու սխալների վրա: Անեսթեզիոլոգիան, որպես գիտություն, սկսեց ձևավորվել միայն XX դարի կեսերին: Գրեթե կես դար առաջ ԽՍՀՄ-ում մասնագետ-անեսթեզիոլոգներ չէին պատրաստվում: Այդ հեռավոր ժամանակներում  անզգացյացումը վստահում էին վիրաբույժներին, որպես կանոն, այն բժիշկներին, ովքեր վիրահատություններ, մեղմ ասած, այնքան էլ հաջող չէին կատարում: Բայց, եթե բժիշկը չի կարողանում հիանալի տիրապետել նշտարին, ապա դժվար է նրանից հիանալի աշխատանք ակնկալել բժշկության այլ ոլորտում ևս: Այդ պատճառով էլ, անզգայացման ոլորտում, իրոք, տարբեր բարդություններ լինում էին (ընդհուպ մինչև մահվան ելքը), որոնք սովորական երևույթներ էին համարվում: Նաև, այն ժամանակներում անեսթեզիոլոգիայում օգտագործվող դեղպատրաստուկների և սարքավորումների  որակն էլ այն չէր:

Բացարձակ հակացուցումներ չկան

Այժմ, երբ արդեն պրոֆեսիոնալ բժիշկ մասնագետներ կան, ինչպես նաև բարձրտեխնոլոգիական սարքավորումներ և ժամանակակից դեղպատրաստուկներ, անզգայացումը դարձել է առավել անվտանգ: Իսկ նրանց, ում համար առավել վստահելի են թվերը, կարելի է բերել այսպիսի մի օրինակ. հարաբերականորեն առողջ մարդու (հասկանալի է, որ լրիվ առողջ մարդուն վիրահատություն պետք չէ) մոտ անզգայացումից բարդություն առաջանալու հավանականությունը 200 հազար վիրահատությանը 1 դեպք է: Այսինքն հիվանդանոցի ճանապարհին մահանալու ռիսկը (օրինակ, ավտովթարից կամ փողոցային ծեծկռտուքի ժամանակ գլխին ծանր իրով հարված ստանալուց) 25 անգամ ավելի բարձր է, քան ընդհանուր անեսթեզիայից մահանալու ռիսկը: Որոշ հիվանդների մոտ կարող են անզգայացումից հետո միայն տհաճ հետևանքներ  արձանագրվել, այսինքն, սրտխառնոց, գլխապտույտ, հիշողության ժամանակավոր թուլացում, կոկորդում` ցավ, խռպոտացած ձայն և այլն: Բայց այդ ամենը, որպես կանոն, շատ արագ և անհետևանք անցնում են: Իսկ անեսթեզիոլոգի գրագետ աշխատանքի և հիվանդին անհատական մոտեցման դեպքում նման երևույթներ ընդհանրապես կարող են չլինել:  Իրական հիմք չունի նաև այն տեսակետը, թե առողջության համար հատկապես վտանգավոր են մի քանի անզգայացումները, որոնք կատարվել են կարճ ժամանակահատվածում: Օրինակ, հայտնի է, որ ծանր այրվածքներով հիվանդները  հաճախ և երկարատև են ընդհանուր անզգայացման ենթարկվում (քանի որ նրանց անհրաժեշտ է անընդհատ վիրակապերը փոխել, վերքերը մշակել, մաշկի փոխպատվաստում և պլաստիկ վիրահատություններ կատարել), դրա հետ մեկտեղ, ոչ մի հավաստի վիճակագրական հաստատում չկա, որ անզգայացումը նրանց մոտ լուրջ բարդություններ կարող է առաջացնել: Հավանաբար, ինչ-որ մեկին շփոթեցրեց «հարաբերականորեն առողջ մարդ» արտահայտությունը: Պարզ է, որ նրանց մեջ, ովքեր պետք է պլանային վիրահատության ենթարկվեն, երիտասարդ ու կատարյալ առողջ մարդիկ հազվադեպ են լինում: Ուղեկցող հիվանդությունները` հիպերտոնիա, կրծքահեղձուկ (ստենոկարդիա), բրոնխային ասթմա և այլն, կարող են բարդացնել անեսթեզիոլոգի աշխատանքը: Բայց հենց այստեղ է, որ անհրաժեշտ է բժիշկ-անեսթեզիոլոգի մասնագիտական հմտությունները: Քանի որ անեսթեզիոլոգը  վիրահատությունից առաջ ոչ թե պետք է  նյարդապաթոլոգից, սրտաբանից կամ թերապևտից, այսպես  ասած, «ցուցված է անեսթեզիոլոգիա» կամ «հակացուցված է» գրությունը ստանա, այլ օբյեկտիվ ինֆորմացիա`  մարդու առողջական վիճակի մասին: Անզգայացման բացարձակ հակացուցումներ գոյություն չունեն, բայց որոշ ուղեկցող հիվանդությունների դեպքում առկա է ռիսկի որոշակի աստիճան, որը կարելի է և պետք է նվազագույնի հասցնել: Եթե անեսթեզիոլոգը գտնում է, որ տվյալ պահին  հիվանդի առողջական վիճակը անեսթեզիա անցկացնելու համար համապատասխան չէ, նա հիվանդին ուղարկում է համապատասխան մասնագետի մոտ վիճակը շտկելու նպատակով (օրինակ, կայունացնել զարկերակային ճնշումը): Որոշ բուժգործողություններ և հետազոտություններ առավել նպատակահարմար և անվտանգ են անզգայացման օգնությամբ կատարելը: Օրինակ, կոլոնոսկոպիան (աղիների հետազոտություն) ողջ քաղաքակիրթ աշխարհում անհրաժեշտ բուժգործողություն է 50 տարեկանից բարձր մարդկանց հոսպիտալացման ժամանակ և այն անպայման կատարվում է անզգայացման օգնությամբ: Եվ խնդիրը միայն այն չէ, որ առանց անզգայացման դա կարող է ցավոտ լինել և հոգեբանական տեսակետից անհարմար: Կա նաև այն հանգամանքը, եթե հիվանդը սրտի հիվանդություն կամ հիպերտոնիա ունի, ապա ցավին դիմանալը նրա համար կարող է բավական վտանգավոր լինել և դա կարող է հաճախ բարդությունների պատճառ դառնալ, ուրեմն առավել օգտակար է գրագետ անեսթեզիա կատարել: Անկասկած, որքան բարձր է անեսթեզիոլոգի որակավորումը, այնքան ցածր է անեսթեզիայից կողմնակի արդյունքների ռիսկը: Եվ ելքն այստեղ միակն է. վիրահատության կամ ընդհանուր անզգայացմամբ հետազոտության նախապատրաստվելիս, հարկ է որքան հնարավոր է խնամքով ընտրել բժշկական հաստատությունը: Ավելի լավ է հաշվի առնել օբյեկտիվ ինֆորմացիան, հարազատների կամ ծանոթների փորձը: Ամենևին էլ պարտադիր չէ ձգտել, որ անեսթեզիոլոգը լինի գիտությունների թեկնածու կամ դոկտոր, շատ ավելի կարևոր է, որպեսզի նա մեծ փորձ ունենա և շատ պրակտիկա:  

Ի դեպ

Մինչև վիրահատությունը հարկ է անեսթեզիոլոգին տեղյակ պահել ընդունած բոլոր դեղպատրաստուկների մասին: Դա անհրաժեշտ է, որովհետև բոլոր դեղամիջոցները, բացի հիմնական ազդեցությունից, նաև կողմնակի արդյունքներ ունեն: Բացի դրանից, դեղամիջոցները, համատեղ օգտագործման դեպքում, կարող են փոխել իրենց ակտիվությունը  և ազդեցության տևողությունը: Օրինակ, սովորական ասպիրինի ընդունումն անդրադառնում է արյան մակարդելիության վրա, քնաբերները և հանգստացնող դեղամիջոցները կարող են ազդել օրգանիզմի ցավազրկող պատրաստուկներին արձագանքելու ռեակցիայի վրա:       

Նյութը՝ http://intermedia24.ru

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»
Ամենադիտված