Ժաննա Բուտուլյանն ուշագնաց է եղել. նա կփոխի ապրելակերպը
ՖՈՏՈՀամացանցում հայտնվել է նոր սկանդալային հրապարակում’ դերասանուհիներ Ժաննա Բուտուլյանի և Էլեն Ասատրյանի մասին:
«Նախանձելի ընկերուհիները բաժանվեցին. Էլենն օգտագործեց Ժաննային, նրա շնորհիվ հայտնի դարձավ և խլեց նրա աշխատանքը»’ այս վերնագիրը կրող նյութում հեղինակը վստահ նշել է, թե ընկերուհիները վիճել են, քանի որ Էլենը ամեն ինչ արել է, որպեսզի զբաղեցնի Ժաննայի աշխատանքը և արդյունքում դա հաջողվել է նրան:
Այս մասին խոսելու նպատակով կապ հաստատեցինք Էլեն Ասատրյանի հետ, ով հերքեց տարածված ասեկոսեները և մանրամասնեց.
«Մեր միջև ոչ մի կոնֆլիկտ չի եղել: Իսկզբանե մենք որոշել էինք միասին աշխատել նույն ակումբում, պարզապես մի օր Ժաննան ուշագնաց եղավ, իսկ հիվանդանոց տանելուց և համապատասխան անալիզների պատասխանները ստանալուց հետո բժիշկն ասաց, որ Ժաննան ֆիզիկապես պատրաստ չէ ակտիվ աշխատել, իր վարած ապրելակերպը սխալ է և պետք է ավելի հանգիստ գրաֆիկով աշխատի: Դրանից հետո Ժաննան որոշեց թողնել աշխատանքը: Իհարկե, ես մի քանի անգամ համոզել եմ նրան, որ վերադառնա, բայց նա հրաժարվել է’ նախընտրելով պասիվ կյանք վարել»: