«Պատմամշակութային ժառանգության քաղաք» անվանակարգում Երևանն արժանացել է Financial Times-ի մրցանակի
ՄՇԱԿՈՒՅԹԱշխատակազմի տուրիզմի բաժնից տեղեկացնում են, որ հեղինակավոր Financial Times պարբերականի fDi Intelligence ծառայության կողմից Երևանն արժանացել է ԷֆԴիԱյ Ապագայի զբոսաշրջային ուղություններ 2017/18 - «Խմբագրի ընտրություն» մրցանակին (fDi Tourism Locations of the Future 2017/18 - Editor’s Choice Awards)՝ «Պատմամշակութային ժառանգության քաղաք» անվանակարգում:
«Քաղաքում պատմամշակութային զբոսաշրջության և հանգստի ենթակառուցվածքների ներդրողների համար կան բազմաթիվ հնարավորություններ: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոցի թանգարանի վերականգնումը այդ հնարավորություններից մեկն է», - նշում է պարբերականը:
Երևանը բարձր է գնահատվել նաև Միջազգային համագործակցության անվանակարգում մրցանակի շնորհման քննարկումների ժամանակ՝ շնորհիվ օտարերկրյա ներդրողների համար աշխարհի քարտեզում պատշաճ տեղ գրավելուն ուղղված ջանքերի: Երևանը համագործակցում է աշխարհի ավելի քան 50 քաղաքների հետ և հանդիսանում է ութ միջազգային կազմակերպությունների անդամ: Ներկայումս աշխատանքներ են տարվում քույր քաղաքների և գործընկեր քաղաքների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ», - եզրափակում է պարբերականը:
Հոդվածին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝