Բժիշկները ստիպում էին խմել մահացած մարդու մարմնից և ոսկորներից պատրաստված թուրմ
ՖՈՏՈԲոլոր ժամանակներում էլ մարդկանց պետք է լինում բժշկական օգնություն, բայց կային ժամանակներ, երբ կիրառվում էին բուժման այնպիսի մեթոդներ, որոնց մասին լսելուց անգամ արյունը սառչում է երակներումդ:
Intermedia24.ru-ն ձեր ուշադրությանն է ներկայացնում բժշկության բոլոր ժամանակների ամենասարսափելի մեթոդները:
Մալարիան սիֆիլիսի բուժման համար
Մալարիան միջատ է, որն ունի թունավոր խայթոց և կար մի ժամանակ, երբ նրա խայթոցից մահացավ մարդկության 50%-ը, քանի որ բժիշկները չէին կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում մարդկանց հետ: 1920-ական թվականներին մի բժիշկ հայտնաբերեց, որ միջատի խայթոցից հետո մարդկանց մոտ վերանում են սիֆիլիսի ախտանշանները: Բանն այն է, որ խայթոցը շատ սուր ջերմություն էր առաջացնում, և քրտինքի հետ օրգանիզմից դուրս էր գալիս վարակը, բայց դա մահացու էր և շատ մարդիկ մահացան բուժման այս մեթոդի պատճառով:
Հազի բուժումը հերոինով
Հերոինը ուներ բուժիչ հատկություն: Հնում այն օգտագործվում էր որպես հազի բուժման մեթոդ: Հերոինի փոքր չափաբաժինը մաքրում էր օրգանիզմը տարատեսակ վարակներից և ամենաուժեղ ազդեցությունն ունենում էր հազի վրա: Բայց այն վտանգավոր էր, քանի որ ոչ բոլոր մարդիկ էին ունենում ամուր դիմադրողականություն և նրանց մեծամասնության մոտ առաջանում էր կախվածություն:
Ատամի ցավ
Ատամի ցավը բուժվում էր ամենազզվելի տարբերոկով: Բոլոր մարդկանց և նույնիսկ երեխաներին ստիպում էին այծի յուղ խմել: Այն սուր ալերգիա էր առաջացնում և որոշ երեխաների համար մահացու էր:
Կար ատամի ցավի բուժման ևս մեկ տարօրինակ տարբերակ: Մի բժշկի խոսքերի համաձայն հարկավոր էր բռնել գորտին, թքել նրա բերանի մեջ և ասել կախարդական բուժիչ խոսքեր:
Մարդկային քնաբեր
Մարդու մարմնից և ոսկորներից պատրաստվում էր թուրմ, որով հնում բուժում էին գլխացավը և ստամոքսի ցավը: Շատ մարդկանց մոտ այն սուր վարակ էր առաջացնում և նույնիսկ մահացու էր լինում, քանի որ թուրմը պատրաստվում էր մահացած մարդու մարմնից:
Կարծում եմ այս ամենը կարդալուց հետո դուք պարզապես երջանիկ կլինեք այն փաստից, որ ապրում եք 21-րդ դարում: