Ո՛չ հայրիկ. Ինձ կանվանեն անբարոյական
ՖՈՏՈՅութուբյան ալիքների միջոցով մարդիկ հայտնի են դառնում, կիսվում են օգտակար խորհուրդներով, գիտելիքներ են ձեռք բերում: Բայց մի աղջիկ յութուբն օգտագործեց, որ անի մի շատ գեղեցիկ քայլ: Նա տեղադրեց տեսանյութ, որում դիմում է հորը:
Intermedia24.ru-ն ներկայացնում է աղջկա դիմում-խնդրանքի բուն իմաստը:
Նա իր խոսքերում շնորհակալություն է հայտնում հորը իր հանդեպ այդքան ուշադիր լինելու, իրեն խնամելու, սիրելու և փայփայելու համար:
Նա ասում է՝
«Հայրի՛կ, որքան էլ դու ինձ փոքր համարես, միևնույնն է ես մեծանում եմ ու իմ կյանքում կարող են սկսվել խնդիրներ: Խնդիրներ տղաների հետ: Ես վստահ եմ, հայրիկ, որ քո կյանքում էլ եղել են այնպիսի դեպքեր, երբ նեղացրել ես որևէ աղջկա՝ ուզենալով տպավորություն թողնել ընկերներիդ վրա: Դա ինձ հետ էլ է լինելու: Ինչ-որ մեկն էլ ինձ է ծաղրելու այդ նույն նպատակով: Մի օր, գուցե, ինձ խաբեն, բռնաբարեն: Ոչ հայրի՛կ, դու մի արտասվիր: Ինձ կանվանեն անբարոյական, բայց ոչինչ: Չէ՞ որ ես մեղավոր չեմ: Բայց հայրիկ, խնդրում եմ. այնպես արա, որ ես չտեսնեմ այդ ամենը: Փոխիր կյանքդ հայրի՛կ»:
Այս խոսքերը հուզել էին բոլորին և շատ տղաների ստիպել մտածել և հասկանալ, որ այն, ինչ անում են իրենք որևէ աղջկա հետ, կարող են անել նաև իրենց դստեր հետ:
Վարվե՛ք այնպես, ինչպես կցանկանայիք, որ ինչ-որ մեկը վարվեր ձեր երեխայի հետ: