Երկնային հուղարկավորություն. Ահա, թե ինչպես են «հուղարկավորում» մարդկանց Տիբեթում
ՖՈՏՈՀուղարկավորության արարողությունը շատ երկրներում տարօրինակ ընթացք է ունենում, քանի որ ավանդույթներն ու հավատքները միանգամայն տարբեր են:
Հայաստանում և շատ երկրներում մարդկանց պարզապես հողին են հանձնում, Հնդկաստանում այրում են՝ հավատալով, որ եթե նրանց մոխիրը լցնեն սուրբ Գանգ գետը մարդու հոգին կհանգստանա և կխաղաղվի:
Intermedia24.ru-ն ներկայացնում հուղարկավորության մի շատ դաժան տարբերակ, որ մինչ օրս կիրառվում է Տիբեթում:
Այստեղ մարդկանց չեն հանձնում հողին և ոչ էլ այրում են կամ պահում դագաղի մեջ:
Իրականությունն ավելի սարսափելի է:
Տիբեթում կա մի մարգագետին, ուր վխտում են քաղցած անգղները և սպասում են իրենց «ճաշին»: Երբ Տիբեթում մարդ է մահանում, նրանք մահացածի մերկ դին գցում են այդ մարգագետնին և դրանով կերակրում սոված թռչուններին:
Տիբեթյան բնակիչները հավատում են, որ մարդուն սպանելով Աստված պատժում է նրան և պետք է ամենադաժան կերպով լինի տվյալ մարդու վերջին հրաժեշտը: