Թաջ-Մահալի առեղծվածը. Ահա, թե ինչ գաղտնիք է թաքցնում Հնդկաստանի «մարգարիտը»
ՖՈՏՈԹաջ Մահալը (հնդկերեն՝ ताज महल; պարսկերեն՝ تاج محل) դամբարան Ագրա քաղաքում՝ Հնդկաստանում, Ջամնա գետի ափին: Կառուցվել է Շահ Ջահան մուղալ կայսեր կողմից իր ամենասիրած կնոջ՝ Մումթազ Մահալի համար, որը մահացել էր 14-րդ երեխային լույս աշխարհ բերելուց: Հետագայում այստեղ է թաղվել նաև ինքը՝ Շահ Ջահանը։
Թաջ Մահալը (որին կարճ անվանում են նաև պարզապես «Թաջ») համարվում է մողոլական ճարտարապետության եզակի ու փայլուն նմուշը, որն իր մեջ միաձուլում է պարսկական, հնդկական և իսլամական ճարտարապետության տարրեր:
1983 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է այս տաճարը որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ:
Թաջ-Մահալի մասին շատ միֆեր և առեղծվածներ կան:
Intermedia24.ru կայքը ներկայացնում է դրանցից մի քանիսը, որոնք կարող են շատ իրական թվալ:
Իր ստեղծման օրվանից ի վեր Թաջ Մահալը հիացմունքի առարկա է դարձել՝ անցնելով Հնդկաստանի սահմաններն ու իր փառքը տարածելով ամբողջ աշխարհով մեկ: Այս դամբարանը հայտնի է նաև իր մի շարք լեգեդներով:
Թաջ Մահալի շուրջ հյուսված ամենահայտնի լեգենդներից մեկի համաձայն Յամունա գետի մյուս ափին՝ Թաջ Մահալի դիմաց, Շահ Ջահանը մտադիր էր մեկ այլ դամբարան կառուցել։ Դա էլ իր համար, որը պետք է լիներ սև մարմարից։ Երկու դամբարանները պետք է միմյանց միանային մոխրագույն մարմարից կառուցված կամրջով։ Սակայն նրա որդին՝ Ջահանգիրը, որին արդեն հոգնեցրել էին հոր անտեղի հսկայական ծախսերը, Շահ Ջահանին գահընկեց է անում և տնային կալանքի տակ առնում իր պալատում։ Շահ Ջահանի մահից հետո նրան թաղում են նույն դամբարանում՝ իր սիրած կնոջ կողքին։ Այս տեղեկությունը պատմության էջերին փոխանցել է եվրոպացի ճանապարհորդ Ժան-Բատիստ Տավերնիեն, որը 1665 թվականին այցելել էր Ագրա ու ծանոթացել Թաջ Մահալի ստեղծման պատմությանը:
Գետի մյուս ափին՝ «Լուսնի այգում» հայտնաբերված սև մարմարի մնացորդները, թվում էր, հաստատում են այս վարկածը, սակայն հետագայում արված ուսումնասիրություններն ապացուցել են, որ դա ոչ թե սև, այլ սևացած սպիտակ մարմար էր:
Ըստ մեկ այլ լեգենդի՝ համալիրի կառուցման աշխատանքներին մասնակցած վարպետների մեծամասնությունը Շահ Ջահանի հրամանով դաժանորեն սպանվել է, սակայն այս տեղեկությունը հաստատող ոչ մի փաստ գոյություն չունի: Ավելի ճշմարտացի է հնչում այն, որ նրանք բոլորը հատուկ փաստաթղթով պարտավորվել են երբեք այլևս ոչ մի տեղ նմանատիպ շինություն չկառուցել: Ինչպես հայտնի է, նման պատմություններ հյուսվում են գրեթե բոլոր հայտնի ու եզակի շինությունների շուրջ:
Մանրամասներն՝ այստեղ: