Հանցագործ աշխարհի ամենավտանգավոր կին լիդերները
ՖՈՏՈԲոլորիս մոտ էլ այդպես է ... Երբ խոսք է գնում հանցավոր խմբակցությունների և, առհասարակ, հանցագործ աշխարհի լիդերների մասին՝ մենք պատկերացնում ենք վախենալու արտաքինով տղամարդու: Բայց երբեք չենք մտածում, որ հանցագործ աշխարհում կարող են կառավարել կանայք և ունենալ սեփական հանցավոր խմբակցությունները:
Intermedia24.ru-ն ձեր ուշադրությանն է ներկայացնում հանցավոր աշխարհի ամենավտանգավոր կին լիդերներին:
Սանդրա Ավիլա Բելտրան
Ծնվել է 1960թ-ի հոկտեմբերի 11-ին: Նա մեքսիկական թմրաբիզնեսի ղեկավարն է և հայտնի, որպես՝ «Խաղաղ օվկիանոսի թագուհի»: 2 անգամ ամուսնացած է եղել և երկու ամուսիններն էլ եղել են ոստիկաններ:
Կլաուդիա Օչոա Ֆելիքս
Այս աղջիկը ողջ աշխարհում հայտնի է որպես «Հնացագործ աշխարհի Քիմ Քարդաշյան»: Նման կեղծանուն նա ստացել է իր արտաքին տեսքի և Instagram-յան լուսանկարների շնորհիվ: Նա մեքսիկական «Los Ántrax» հանցավոր խմբի ղեկավարն է և համարվում է շատ վտանգավոր ոստիկանների համար:
Ջուդի Մորան
Նա Ավստրալիայի ամենահայտնի «Մորան» հանցավոր խմբի ղեկավարն է և միակ կինը ում ոստիկանները երբեք չեն տեսել: Նա գնդակահարում է ոստիկաններին, մինչ իրեն հասնելը:
Թելմա Ռայթ
Նրա ամուսինը եղել է Ֆիլադելֆիայի ամենահայտնի նարկոբարոնը, իսկ ամուսնու մահից հետո Թելման իր ձեռքն է վերցրել բիզնեսները:
Ջեմեկեր Թոմսոն
Ջեմեկերը հանցագործ աշխարոհում հայտնի է որպես «Ցավի թագուհի»: Նա զբաղվում է զենքի առք ու վաճառքով և համարվում է ամենավտանգավոր և սարսափելի հանցագործը, ով ողջ չի թողնում իր ճանապարհին կանգնողներին: