Ահա, թե ինչ են պայթեցրել ոստիկանները Սարի թաղի տներից մեկում (տեսանյութ)
ՎԻԴԵՈՀուլիսի 29-ի գիշերը ՀՀ ոստիկանությունը Երեւանի Սարի թաղ կոչվող թաղամասում հատուկ միջոցներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ են տուժել:
Ոմանք էլ վնասվածքներ են ստացել հենց իրեն տանը:
Armtimes.com-ի թղթակցին Սարի թաղի բնակիչներն այսօր ցույց են տվել պայթուցիկներից մեկի մնացորդը, որի օգտագործումից հետո տվյալ տան անդամներից մեկը բազմաբեկորային վնասվածքներ է ստացել եւ հոսպիտալացվել:
Պայթուցիկի տեսակը դեռ անհայտ է, քանի որ պայթյունից հետո դրա վրայից պոկվել է այն կտորը, որտեղ դրա մակնշումն էր: Պայթուցիկը մոտ 23 սմ երկարություն ունի, 10-13 սմ՝ տրամագիծ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: