Պարզվում է՝ նստած դիրքը շատ բան կարող է պատմել ձեր և ձեր ներքին մտորումների մասին․ ահա թե ինչպես
ՖՈՏՈՄարդիկ տարբեր պահերի տարբեր դիրքով են նստում՝ կախված տրամադրությունից, իրավիճակից և այլն։ Հոգեբանները դեռ վաղուց են ապացուցել, որ նստելու դիրքը շատ բան կարող է պատմել մարդու բնավորության մասին։
1․ Ձիգ և ուղիղ դիրքը․ դուք ձեզ ինքնավստահ եք զգում և տվյալ իրավիճակում իշխողը դուք եք։
2․ Ոտքերը խաչած դիրքը․ մտքում տատանվում եք՝ այսպես, թե այնպես անել, ինքնավստահ չեք:
3. Ոտքերը հորիզոնական դիրքով խաչած վիճակը․ դուք ձեզ լավ եք զգում, ամեն ինչ կարգին է, ներդաշնակ եք միջավայրի հետ և պատրաստ եք դիմացինի հետ կոնտակտի մեջ մտնելու։
4․ Խաչած ոտնաթաթեր․ բավականին ինքնավստահ եք ձեզ զգում, սակայն մի փոքր խուսափում եք շփման մեջ մտնելուց։
5․ Ձեռքերն այսպիսի դիրքով պահելը․ դուք փորձում եք հավելյալ շարժումներով համոզել դիմացինին ու ցույց տալ, որ ամեն ինչ կարգին է։ Սա նաև նշանակում է, որ դուք կեղծավորություն եք անում ու անգամ ստում։
6․ Խաչած ձեռքեր․ խուսափում եք մարդկանց հետ կոնտակտի մեջ մտնելուց, փորձում եք պաշտպանվել։ Միգուցե նաև զայրացած եք։