Պուտինը մեկնում է Բաքու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 8-ին կայցելի Բաքու՝ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի առաջնորդների առաջին եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար:
Այս մասին, ինչպես հաղորդում է Կրեմլի կայքը:
Սպասվում է, որ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիեւը եւ Հասան Ռոուհանին կքննարկեն միջազգային եւ տարածաշրջանային քաղաքականության հարցեր, գործնական համագործակցությունը կարգավորելու հեռանկարները, մասնավորապես, էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում:
Բաքվում գտնվելու ընթացքում ծրագրված են Ռուսաստանի նախագահի երկկողմանի բանակցությունները Ադրբեջանի եւ Իրանի առաջնորդների հետ: