Մահացել է Givenchy-ն
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ֆրանսիացի դիզայներ Յուբեր դե Ժիվանշին մարտի 12-ին մահացել է:The Sun պարբերականը, Givenchy հայտնի ֆրանսիական նորաձևության տան հիմնադրի մահը վրա է հասել քնի մեջ 91 տարեկանում:
Նրա մահվան մասին հայտնել է դիզայներ Ֆիլիպ Վենեն: «Մեծ վշտով տեղեկացնում ենք, որ Յուբեր դե Ժիվանշին մահացել է»,- նշել է նա՝ հայտնելով, որ հարազատները կիսում են կորստի ցավը:
Ժիվանշին ծնվել է1927 թվականի փետրվարի 21-ին: 1952 թվականին հիմնել է Givenchy նորաձևության տունը, որը զգեստներ է մոդելավորել հայտնի շատ դեմքերի համար, ինչպես օսկարակիր դերասանուհի Օդրի Հեփբերնը կամ ԱՄՆ Առաջին տիկին Ջեքի Քենեդին: