Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգների հոկտեմբեր ամսվա արտադրանքը հետ է կանչվում իրացման ցանցից

ՖՈՏՈ

Օրեր առաջ համացանցում ակտիվ տարածում էր գտել քաղաքացու կողմից հրապարակված լուսանկարը, որում պատկերված էր «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգ, որի մեջ հայտնաբերվել էին որդեր: Ընկերությունը նույն օրն ինքնակամ կապ է հաստատել քաղաքացու հետ` փորձելով պարզել մանրամասներ առկա խնդրի վերաբերյալ: Նմուշը հանձնվել է լաբորատոր փորձաքննության, ինչի արդյունքում պարզվել է, որ առկա են սեխի  ճանճի թրթուրներ: Փորձաքննության արդյունքները ներկայացվել են հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերությանը, որը հանդիսանում է ինչպես «Lutik»-ի, այնպես էլ մի շարք միջազգային ճանաչում ունեցող այլ բրենդերի արտադրող: Ընկերությունից պարզաբանել են, որ Հնդկաստանի Կարանտակ և Տամիլ-Նադու շրջաններում տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հայտնվում են պտղային ճանճեր, որոնցդեմ ինտենսիվ պայքար է տարվում և քանի որ արտաքին դիտարկմամբ դրանք տեսանելի չեն, մեկ-երկու դեպք արձանագրվել է, երբ տարաների մեջ են հայտնվել թրթուրկիրվարունգներ:

Հաշվի առնելով հանգամանքը, որ արտադրող գործարանն ուներ HACCP անվտանգության համակարգ, ինչպես նաև, որ մթերքը ենթարկվել էր լաբորատոր փորձաքննության անվտանգության բոլոր ցուցանիշների նկատմամբ, որի արդյունքում որևէ խախտում չէր հայտնաբերվել, ինչն էլ իր հերթին ապացույց էր, որ մթերքը որևէ կերպ չէր կարող վնասել մարդու առողջությունը, կազմակերպության կողմից որոշում էր կայացվել շարունակել վարունգի իրացումը, քանզի հսկայական խմբաքանակում հնարավոր էր դա լիներ միակ և վերջին դեպքը:

Սակայն ընդամենը օրեր անց պարզ դարձավ, որ նույն խմբաքանակում ևս մեկ դեպք է արձանագրվել և, չնայած այն հանգամանքին, որ կազմակերպությունը պատրաստակամ է փոխհատուցելու այն տհաճության դիմաց, որը կարող էր առաջանալ քաղաքացու մոտ, այդուհանդերձ որոշում է կայացվել իրացման ցանցից դուրս բերել հոկտեմբեր ամսվա ողջ խմբաքանակը` անկախ այն հանգամանքից, որ վերջիններս անվտանգ են, քանզի ընկերության համար կարևոր է առաջնային սպառողի վստահությունն ու անվտանգության և որակի երաշխիքը, իսկ այդ խմբաքանակի հանդեպ չկա վստահություն, որ նման դեպք այլևս չի կրկնվի:

Միաժամանակ տեղեկացնենք, որ հետկանչի գործընթացը շարունակական պրոցես է: Մայրաքաղաքի, ինչպես նաև մարզերի խոշոր իրացման ցանցերից արդեն իսկ դուրս է բերվել նշյալ խմբաքանակը, այդուհանդերձ կան իրացման կետեր, որոնք ապրանք ձեռք են բերում խոշոր իրացման կետերից և շուկաներից, որոնց մասին կազմակերպությունը չունի տեղեկատվություն:

Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին իրացման որևէ կետում «Lutik» ապրանքանիշի հոկտեմբեր ամսվա արտադրության մարինացված վարունգի խմբաքանակ նկատելու դեպքում տեղեկացնել կազմակերպությանը` զանգահարելով +37491 15 04 05  հեռախոսահամարով:

Անկախ այն հանգամանքից, որ մթերքը վտանգավոր չէ առողջության համար` նույն հեռախոսահամարով կարող են զանգահարել նաև այն քաղաքացիները, ովքեր արդեն իսկ ձեռք են բերել մթերքը, բայց չեն ցանկանում օգտագործել և ցանկանում են իրականացնել հետվերադարձ:

 

Հարգանքով`  Մինի-Բասկոնիա ՍՊԸ

ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդելՎրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից Մենք կշարունակենք աշխատել․ Աբխազիայի նախագահը հրաժարական չի ներկայացրել Մխիթարյանի մարզումը․ ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում ԱշխարհԲուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են Շուշաննա Թովմասյանի եղբորը
Ամենադիտված