Վարդի յուրաքանչյուր գույն իր նշանակությունն ունի. արժե իմանալ
ՖՈՏՈԱյս ծաղիկի ամեն գույնն ունի կոդավորված իմաստ և այն միշտ չէ, որ ռոմանտիկ է:
Կարմիր վարդեր
Այստեղ ամեն ինչ պարզ է և հասկանալի՝ դասական խոստովանություն՝ «Ես քեզ սիրում եմ»:
Բաց-վարդագույն վարդեր
Դա նվիրողին շնորհակալություն հայտնելու լավագույն միջոցն է:
Դեղձագույն վարդեր
Այս ամոթխած գեղեցկուհիները նշանակում են «համեստություն»:
Նարնջագույն
Վառ, էներգիայով լի գույնն ամբողջությամբ համապատասխանում է իր նշանակությանը՝ «սքանչելի»:
Մարջանագույն վարդեր
Լինելով նարնջագույնի և դեղձագույնի միջև, մարջանագույն վարդերը վկայում են նվիրողի ցանկության և թրթիռի մասին:
Դեղին վարդեր
Այսպիսի փունջ նվիրելն իսկական դաժանություն է, քանի որ այս արևային ծաղիկները նշանակում են «անհավատարմություն»:
Սպիտակ վարդեր
«Անմեղություն»-ը այս վարդերի ամբողջական իմաստը չի արտահայտում: Այսպիսի փունջ նվիրելը վկայում է, որ նվիրողի սիրտը «անծանոթ է սիրուն»:
Կրեմագույն վարդեր
Իսկ այս գույնի ծաղիկները ոչ մի ընդհանուր բան չունեն անմեղության հետ, նրանք խոսում են «հմայքի և մտախոհության» մասին:
Մանուշակագույն վարդեր
Այս հետաքրքիր գույնը հատուկ նշանակություն է պահանջում: Վարդերի այս երանգը նշանակում է «կախարդական» և «խորհրդավոր» գրավչություն մեկի կողմից:
Մուգ վարդագուն վարդեր
Ավելի մուգ վարդագույն վարդերը նշանակում են «երախտագիտություն»:
Գինեգույն վարդեր
Այսպիսի գույնը նշանավորում է «անգիտակից գեղեցկություն»:
Կանաչ վարդեր
Եթե թերթիկները և ցողունը նույն երանգն ունեն, ուրեմն դա նշանակում է «ոգու մշտական երիտասարդացում»: