Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարի. «Զարմանում եմ, որ ինձ դեռ հիշում են»

ՎԻԴԵՈ

Երգչուհու կարիերան մի կողմ դրած ու կադրից դուրս աշխատող Մարին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է իր այժմյան աշխատանքի մասին, նաեւ պարզաբանել է, թե ինչու է երկարատեւ դադարից հետո հոլովակ նկարահանել։

Ավելի մանրամասն ՝ այստեղ

«Դառը սուրճ» երգով հիշվող Մարի Ավանեսյանն ընկերների ու ծանոթների հորդորով օրեր առաջ ներկայացրել է նույն երգը՝ նորովի։ Նոր տարբերակը գործիքավորել է Նիկ Էգիբյանը, երգի հեղինակները Մանե Հակոբյանն ու Անիտա Հախվերդյանն են, հոլովակը պատրաստել է Ռոբերտ Քոլոյանը:

Մարին ելույթ չի ունենում արդեն հինգ տարի է.«Երգեր ձայնագրել եմ, բայց չեմ համարում, որ աշխատել եմ։ Վերջերս անընդհատ հարցնում էին՝ ինչու չեմ երգում, հատկապես հիշում են «Դառը սուրճը»։ Նույնիսկ զարմանում եմ, որ երկար դադար եմ վերցրել, բայց դեռ հիշում են:): Մտածեցի՝ կարելի է պարզապես նույն երգը քավեր տարբերակով կատարել, բայց չի նշանակում, որ կրկին վերադառնում եմ ասպարեզ։ Գուցե հետագայում նոր երգեր էլ ձայնագրեմ, սիրում եմ երգել, ամբողջովին չեմ կարող կտրվել, բայց հիմնական աշխատանք չի դառնա»։

Մարին այժմ ներգրավված է Հանրային հեռուստաընկերության երաժշտական ծրագրերում. աշխատում է կադրից դուրս, նաեւ ընկերուհու հետ զբաղվում է միջոցառումների կազմակերպմամբ եւ տարեր նկարահանումներով. «Մինչ այս աշխատանքը մասնագիտացա որպես լրագրող ԵՊՀ Մասս մեդիա կենտրոնում, մեկ տարի աշխատեցի «21TV»-ում՝ որպես լրագրող եւ հաղորդավար։ Այնուհետեւ ռեժիսոր Արթուր Մանուկյանի առաջարկով տեղափոխվեցի «Բենեֆիս» հեռուստածրագիր՝ որպես երաժշտական համակարգող, եւ այդ ծրագրով մուտք գործեցի Հանրային»։

Ինչպես նշում է՝ այժմյան աշխատանքն իրեն ավելի է հետաքրքրում, քան երգը. «Հայկական երգարվեստում շարունակելը, չեմ կարծում, որ մեծ ապագա է խոստանում երաժիշտներին, իսկ կադրից դուրս ավելի հեռանկարային է, ավելիին կարող եմ հասնել իմ կյանքում»։

BRAVO.am-ի հարցին, թե որտեղ է իրեն պատկերացնում 10 տարի անց, Մարին պատասխանել է.«Ինձ պատկերացնում եմ Հանրայինում, որովհետեւ այս հաստատությունում շատ տարիներ առաջ աշխատել եմ, միակ տեղն է, որ չաշխատելու ընթացքում կարոտում էի եւ ներքուստ ուզում էի վերադառնալ։ Հիմա հասկանում եմ՝ ես այն վայրում եմ, որտեղ ինձ լիարժեք երջանիկ ու լավ եմ զգում։ Ամեն ինչ պիտի անեմ, որ ավելի լավ աշխատեմ ու հաջողությունների հասնեմ։ Հնարավոր է՝ մոտ ապագայում հաղորդում վարեմ, ուղիղ եթերում աշխատելու փորձ ունեմ»։

«Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»44-օրյայի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ» Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին
Ամենադիտված