Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիպուկահարի առեղծվածը. Ո՞վ է նա

ՎԻԴԵՈ

«Սասնա ծռեր» խմբի` ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության շենքից դուրս գալուց հետո ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, թե «ՊՊԾ գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է»: Հեղափոխական տերմինաբանությունից, ինչպես երեւում է, ԱԱԾ-ն չէր կարողացել անմասն մնալ՝ ՊՊԾ գնդի ազատումը որակելով որպես «ազատագրում», իսկ այն գրաված խմբավորման անդամներին անվանել «ահաբեկիչներ»: Այժմ ահա, «ահաբեկիչներից» «ազատագրված» ՊՊԾ-ում տեղի են ունենում համապատասխան իրավական գործողություններ:

«Տեղի են ունենում համապատասխան քննչական գործողություններ, տեղազննություն է կատարվում, աշխատում են համապատասխան փորձագետներ»,-ասաց ՀՀ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Այս պահին կա՞ն ամփոփ տվյալներ, որոնք կարող եք ներկայացնել, մեր հարցին Ահարոնյանը կտրուկ արձագանքեց. «Եթե դուք տեղյակ լինեիք ՀՀ օրենսդրությունից եւ առհասարակ միջազգային փորձից, ապա պետք է, որ իմանայիք, որ տեղեկատվություն ստանում են նախաքննական մարմնից»:

Նա նաեւ երիցս խորհուրդ տվեց լրատվամիջոցներին «հապճեպ հրապարակումներով հանդես չգալ, ուսումնասիրել, օգտվել միայն պաշտոնական տեղեկատվությունից, տեղեկատվություն հարցնել միայն այն գերատեսչությունից, որին վերաբերում է հարցը»:

Իսկ հուլիսի 30-ին ՊՊԾ գնդի տարածքում զոհված ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանի մահվան բոթը հայտարարելիս ոստիկանության համապատասխան գերատեսչությունը արդյոք հղում արե՞ց ՀՀ օրենսդրությանն ու միջազգային փորձին, եւ արդյոք հապճեպություն չցուցաբերե՞ց՝ հայտարարելով ենթասպայի մահվան հանգամանքները՝ նախնական տվյալներով նա զոհվել է «ՊՊԾ գնդի տարածքում դարանած դիպուկահարի գնդակից»: Այնպես որ ակնկալում ենք, որ ոստիկանությունը լրատվամիջոցներին ցուցումներ տալուն զուգահեռ իր համար նույնպես որպես ուղենիշ կընտրի իր իսկ առաջարկած ցուցումները՝ «հապճեպ հրապարակումներով հանդես չգալ, ուսումնասիրել»:

Կադրերում չի երեւում, որ դիպուկահարը կրակում է

Ոստիկանության կողմից հրապարակված լուսանկարի եւ տեսանյութի առնչությամբ մենք զրուցեցինք փորձագետի հետ (նա չցանկացավ իր անունը հրապարակել), ով մի շարք հանգամանքների վրա ուշադրություն հրավիրեց:

Նա նախ ասաց, որ հոլովակն ու լուսանկարը դիտած, անգամ կրիմինալիստիկայից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող ցանկացած անձի մոտ կարող են շատ պարզունակ հարցեր առաջանալ, որոնց ստիպված է պատասխանել ոստիկանությունը: Նա նախ ասաց, որ ոստիկանությունը սպանության կատարման հանգամանքների մասին հայտարարություն տարածելուց ցուցաբերեց կայծակնային օպերատիվություն, առանց հղում անելու որեւէ փորձագիտական եզրակացության, որը խոսում է այդ կառույցի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի մասին:

Մեր զրուցակիցը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ոստիկանությունը նախ տարածեց համապատասխան լուսանկար, որտեղ երեւում է, թե ինչպես է դիպուկահարը նշանառության տակ վերցրել ինչ որ օբյեկտ: Նշանառության կադրը, փաստորեն, ոստիկանությունը ֆիքսել է, մինչդեռ կարճ վիդեոհոլովակում, որը նույնպես հետո հրապարակեց ոստիկանությունը, ընդամենը երեւում է դիպուկահար, ով հայացքը մեկ այս կողմ, մեկ այն կողմ է ձգում, սակայն նշան չի բռնում ու համապատասխան կրակոց չի արձակում:

Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ հոլովակում չկա այդ դրվագը, որը կլիներ ապացույց առ այն, որ դիպուկահարն իրոք նշանառության տակ է առել «օբյեկտին» եւ կատարել է կրակոց: Երկրորդ` տեսագրությունը մոտ 12 վայրկյան է տեւել, այդ դեպքում ինչո՞ւ այն տեսախցիկով ֆիքսելուն զուգահեռ չի իրականացվել դիպուկահարին օպերատիվ կերպով վնասազերծելու օպերացիա, այն դեպքում, երբ ՊՊԾ տարածքը շուրջօրյա, բարձր մակարդակի հսկողության տակ էր վերցված: Նշանակում է՝ ոստիկանությունը, իմանալով դիպուկահարի՝ «օբյեկտ» (տվյալ դեպքում՝ ոստիկանության աշխատակից) ոչնչացնելու մտադրության մասին, փաստացի անգործություն է ցուցաբերել եւ միտումնավոր թույլ տվել, որ իր աչքի առաջ հանցագործություն կատարվի՝ դիպուկահարը նախ հարմար դիրքավորվի, նշան բռնի ու անվրեպ գործի:

Մեր զրուցակիցը նշեց նաեւ դիպուկահարների գործունեության, այսպես ասած, «էթիկայի կանոնները», որոնք սրբորեն պետք է պահպանի ցանկացած պրոֆիեսիոնալ: Իսկ նման հեռավորության վրա, ըստ նրա, անվրեպ գործել կարող էր միայն պրոֆեսիոնալը: Դիպուկահարը, այն էլ ՊՊԾ գնդի տարածքում դարանած, երբեք չէր գործի առանց համապատասխան հանդերձանքի՝ դիմակի կամ այլ քողարկող միջոցների: Եւ երկրորդ՝ դիպուկահարը մինչեւ կրծքավանդակը դուրս չէր գա կտուրի ճեղքից, այդքան անփույթ ու կտրուկ շարժումներով իրեն չէր մատնի, շատ լավ իմանալով, որ տարածքը հսկվում է: Եւ սա այն դեպքում, երբ ոստիկանությունը խոսում է «դարանած դիպուկահարի» մասին:

Դարանել՝ նշանակում է թաքնվել, գործել աչքից հեռու, ծպտված, մինչդեռ մենք գործ ունենք բացահայտ գործող դիպուկահարի հետ: Եւ ամենակարեւորը՝ ավտոմեքենայի մեջ նստած ոստիկանի վրա նշան բռնելու եւ կրակելու մոտիվը ընկալելի չէ: Ինչո՞ւ հենց նման «դժվար» թիրախ պիտի ընտրեր դիպուկահարը, եթե կարող էր օրվա ցանկացած հարմար ժամի շատ հեշտությամբ «շարքից հանել» ՊՊԾ գնդի մոտ տեղակայված ցանկացած այլ ոստիկանի: Եւ հետո՝ ո՞վ է այդ դիպուկահարը, ում դեմքը պարզ երեւում է, պարզվե՞լ է նրա ինքնությունը, արդյոք նա «Սասնա ծռեր» խմբի անդամների՞ց է, արդյոք վնասազերծվե՞լ է սպանություն կատարելուց հետո, առգրավվե՞լ է նրա զենքը:

Փորձագետը զրույցի վերջում ընդգծեց նաեւ, որ իր դատողությունները առկա կցկտուր փաստերի հիման վրա է անում, իսկ ավելի խորքային վերլուծություն անելու համար պետք է համապատասխան փորձագիտական քննության ենթարկել հրապարակված ֆոտոներն ու վիդեոն՝ ֆիլտրել համապատասխան համակարգչային ծրագրով, պարզելու դրա արժանահավատ լինելը, թե «արդյոք այն ինչ որ մեկի կամպյուտրանոցում սարքված ռոլի՞կ է, թե՞ իսկապես իրական տեսագրություն»:

Ոստիկանի սպանություն բացահայտելը աչքաչափով նայել-որոշելու հարց չէ

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նույնպես ընդգծեց, որ առանց հանգամանալից փորձաքննության հնարավոր չէ որեւէ եզրակացություն տալ ոստիկանության աշխատակցի մահվան հանգամանքների վերաբերյալ: «Կա համապատասխան մեթոդաբանություն՝ որոշելու կրակոցի տեղի ու գնդակի ուղղությունը:

Իսկ առանց համապատասխան փորձաքննության որեւէ եզրակացություն անելը նույնը կլինի, թե ասենք, որ այս մարդը հիվանդ է, ու սկսենք առանց բժշկական հետազոտության եզրակացնել, թե ինչ հիվանդությամբ է նա տառապում»,-նկատեց Բաղդասարյանը:


Նա նաեւ հավելեց, թե պետք է դատափորձագետը համապատասխան քննության ենթարկի նաեւ ոստիկանի ստացած մահացու վիրավորումը՝ պարզելու, թե ինչ զենքից, ինչ անկյան տակ արձակված գնդակից է այն առաջացել, որ օրգաններն են վնասվել: Բացի այդ՝ պետք է փորձաքննության ենթարկել նաեւ մեքենան, որում եղել է սպանված ոստիկանը:

«Մի խոսքով՝ անհրաժեշտ է կատարել համալիր, համակողմանի՝ դատաբժշկական, դատաձգաբանական բաց եւ երկարատեւ փորձաքննություն, համապատասխան մեթոդաբանությամբ, որպեսզի որոշվի, թե որտեղից է եղել կրակոցը: Գուցե կրակոցը լրիվ այլ տեղի՞ց է եղել: Սա մեկ օրում աչքաչափով նայել-որոշելու հարց չէ:

Իսկ առանց համապատասխան փորձագիտական եզրակացության արդյունքների ենթադրություն անել, թե որտեղից էր կրակոցն արձակվել, ինչ հեռավորության վրա եւ ինչ զենքից՝ մեղմ ասած սխալ է, ճիշտ չէ»,-նկատեց փաստաբանը՝ վկայակոչելով ոստիկանության համապատասխան հաղորդագրությանը:

Հեղինե ՄանուկյանՆյութի աղբյուրը ` hraparak.am

Ի՞նչ պատիժ է նախատեսված զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության վայր չներկայանալու համար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդը գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրելԱրարատի մարզպետարանը՝ Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 10-ամյա աղջկա մահվան մասին «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը դուրս է բերվել հարվածի վայրից Արձակուրդների օրերը հայտնի ենՆասրալլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ. Իրանի ԱԳ նախարար«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին» Կարևոր` Արցախցիների համար Արտակարգ դեպք՝ Երևանում․ Արցախի պողոտայից գողացել են КамАЗ մակնիշի բեռնատարը Սուրբ Էջմիածին․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մայր Տաճարի վերաօծման արարողությունից Կիևում բողոքում են, որ զինամթերքի զինանոցները դատարկ են. «Մենք շարժվում ենք այրված դաշտով» Սյունիքի մարզում բախվել են Opel-ն ու իրանական համարանիշներով Mercedes-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել էԱրտակարգ դեպք. առևտրի կենտրոնում տղամարդը կրակել է 8-րդ դասարանցու վրա և փախել. մանրամասներ. ՌԴ (տեսանյութ) Եփրեմ Արիզոնցու մարգարեությունները կսկսե՞ն իրականանալ 2025 թվականին. «Թուրքիան կհանձնվի Հայաստանին, Հունաստանին և քրդերին» Օդի ջերմաստիճանը կնվազիԽոշոր վթար Հոռոմի խաչմերուկում. կա վիրավոր Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, կան զոհեր և վիրավորներ. ՌԴ Նոր մեռոնով վերաօծված Մայր Տաճարն իր դռներն է բացում հավատավոր ժողովրդի , ուխտավորների և այցելու հյուրերի առջև. Գարեգին Բ Պետդուման հայտնել է, թե ով է կենսաթոշակի բարձրացում ստանալու 2025թ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ փոխնախագահ Հարիսը հույս է տվել Լեռնային Ղարաբաղի հայերին. «Քամլատ Քամալա»4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ՌԴ Հերթական պատժելի արարքը՝ Ինֆորմատիկայի քոլեջում․ 16-ամյա ուսանողին դանակահարել է համակուրսեցին Հզոր անտիցիկլոն՝ Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ֆրանսիան խոստացել է վերազինել Հայաստանին Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման գործընթացում. Բայրամով Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ Վահագն Խաչատուրյանի հետ մեծաթիվ թիկնապահերով շրջապատված ժամանեց Մայր տաճար Ադրբեջանը Կովկասում խաղաղության և պատերազմի բանալին էՄինչև 18:00 ջուր չի լինի. հասցեներ Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» տասնյակ օբյեկտներին Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը. պատմության այս օրը (29 սեպտեմբեր)Եվրոն թանկացել է, ոուբլին կրկին էժանացել . ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 29-ին Մայր Տաճարի վերօծման արարողությունը եւ Սուրբ Պատարագ. մասնակցում է քաղաքական վերնախավը (ուղիղ) Հութիները Նեթանյահուի վերադարձի ժամանակ հարձակվել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրաՀռիփսիմե Հակոբյանը որդու՝ «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում մասնակցության մասին Հոկտեմբերի 3-ին, 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Հարբած վարորդը վրաերթի է ենթարկել չորս հետիոտնի․ զոհեր կան Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվել էՖրանսիան կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ավիահարվածները ԼիբանանումԻսրայելը հարվածել է Բեյրութի օդանավակայանից 500 մետր հեռավորության վրա գտնվող արդյունաբերական տարածքինԲայդենը «Հըզբոլլահի» առաջնորդ Նասրալլայի սպանությունն արդար է անվանել«Հելեն» փոթորկի հետևանքով 44 մարդ է զոհվել ԱՄՆ-ումՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ մտահոգված է Բեյրութում տիրող իրավիճակովԹղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է պանթուրքական միջանցք տալ, միայն թե պահի իր աթոռը․ Արթուր ԽաչատրյանՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդվել Անդրկովկասում՝ ուղիղ սպառնալիքներ ստեղծելով Ռուսաստանի անվտանգության համար․ ԼավրովԵրևանի ակումբներից մեկում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացիՀայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո ՄկրտչյանըՍիրելի' ժողովուրդ, հարկ է համախմբվել, զերծ պահել հայրենիքը նոր ցնցումներից. Վեհափառ
Ամենադիտված