Հայ հայտնի կանայք այնքան են «փչացել», որ հերիք չի ամուսնու հետ վիրավորական բառերով են խոսում, դեռ մի բան էլ հրապարակում են սոցցանցերում
ՎԻԴԵՈԱռաջնեկի` Ալեքսանդր կրտսերի լույս աշխարհ գալուց 4 ամիս անց դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթը, վերականգնել է նախքան հղիությունն ունեցած իր կազմվածքը: Հատուկ սննդակարգի ու մարզումների շնորհիվ նա նիհարել է 33 կիլոգրամ: BRAVO.am-ի հետ զրույցում երիտասարդ մայրիկն ասել է, որ հետծննդաբերական շրջանում այնքան գիրացած է եղել, որ ամուսնու ներկայությամբ ամաչել է հանվել:
Մոսկվայում հայտնի դիետոլոգների մոտ վերապատրաստում անցած Լիլիթը վերջերս «Նոր կյանք` նոր մարմնում» վերնագրով ռուսալեզու գիրք է հրապարակել, որում նիհարել ցանկացող կանանց հետ կիսվում է իր փորձով: Նրանից տեղեկացանք, որ Երեւանում էլ հատուկ ճաշացանկով ռեստորան բացելու մեծ ցանկություն ունի:
Երեխայի լույս աշխարհ գալուց հետո զույգի հարաբերություններն էլ ավելի են ամրացել: Լիլիթի խոսքով` այժմ ավելի լավ են հասկանում միմյանց. «Խանդս փոքր-ինչ մեղմացել է. նախկինում ամեն մանրուքից տեսարան էի սարքում, բայց հիմա հանդարտվել եմ: Հասկանում եմ, որ նրան նվիրել եմ այն, ինչը նախկինում երբեք չի ունեցել: Բոլորովին նոր աշխարհ եմ տվել՝ վստահ լինելով, որ երբեք չի խաբի, չի դավաճանի, չի նեղացնի, նույնն էլ՝ ես: Այնքան եմ փոխվել, որ Ալեքսանդրը մեկ-մեկ հարցնում է, թե ինչու էլ իրեն չեմ խանդում, կարո՞ղ է էլ չեմ սիրում:)»:
Մանրամասներն Այստեղ