Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վիզդ կթռցնեմ, քո նմաններին պիտի վառեն». «Մերիի» հաճախորդները «հոպ-ստոպ» են արել

ՎԻԴԵՈ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ավարտվել ու վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է արդեն Գարիկ Հ.-ի և Հարութ Ա.-ի գործի քննությունը:

25-ամյա Գարիկը դատապարտվել է դանակի գործադրմամբ կատարած ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասով:

24-ամյա Հարութը դատապարտվել է ուրիշի գույքի բացահայտ հափշտակության՝ կողոպուտի փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Հանցավոր արարքների հետևանքով տուժած անձը նույնն է: Երկու հանցավոր արարքները նրա նկատմամբ կատարվել են միաժամանակ…

Ըստ մեղադրանքի՝ 2015թվականի մարտի 20-ին, գիշերվա ժամը 3-ին Գարիկ Հ.-ն Բագրատունյաց փողոցում մոտեցել է մարմնավաճառությամբ զբաղվող Կարինեին՝ «Մերի» մականունով:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Գարիկը մոտեցել է Կարինեին, իր մոտ եղած դանակը մոտեցրել է կնոջ պարանոցին, սպառնացել է կտրել նրա կոկորդը և գումար է պահանջել:

Այդ ընթացքում Գարիկը մարմնավաճառուհուն հրել է դեպի մոտակա ցանկապատը:
Մարմնավաճառուհին նույնպես հրել է Գարիկին, կարողացել է ազատվել նրանից, մի քանի մետր հեռանալ ու բջջային հեռախոսով ցանկացել է զանգահարել:

Սակայն Գարիկը նորից մոտեցել է, «բռնի ուժով մարմնավաճառուհու ձեռքից հափշտակել է մոտ 30 հազար դրամ արժողությամբ բջջային հեռախոսը»:

Նույն այս պահին, երբ Գարիկը քաշքշում էր Կարինեին, նրա ընկեր Հարութը ցանկացել է օգտվել ստեղծված իրավիճակից:

Ըստ մեղադրանքի՝ Գարիկին դիմադրող մարմնավաճառուհու գույքը բացահայտ հափշտակելու նպատակով Հարութը մոտեցել է նրան, ձեռքը մտցրել է նրա բաճկոնի գրպանն ու բացահայտ հափշտակել է 3 հատ 1000 դրամանոց, 6 հատ պահպանակ և «Վիպ» հյուրանոցի այցեքարտը:

Կարինեն գոռացել, օգնություն է կանչել:

Կնոջը լռեցնելու համար, ըստ մեղադրանքի, Հարութը մի քանի անգամ ապտակել է նրան՝ գործադրելով նրա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն:

3 հազար դրամի ու 6 հատ պահպանակների կողոպուտը, ըստ մեղադրանքի, Հարութն ավարտին չի հասցրել, քանի որ հենց դեպքի վայրում բռնվել է ոստիկանների կողմից:
Ավազակության համար մեղադրվող Գարիկ Հ.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Դատարանը հրապարակել է նրա նախաքննական ցուցմունքները:

Համաձայն այդ ցուցմունքների՝ Գարիկը Հարութին ճանաչել է շուրջ երկու տարի: 2015 թվականի մարտի 19-ին, ըստ Գարիկի ցուցմունքի, ինքն ու Հարութն իրենց տանը ալկոհոլ են օգտագործել: Հետո որոշել են գնալ երևանյան մարմնավաճառների մոտ: Հայանիստ գյուղից տաքսիով եկել են Երևան:

Գիշերվա ժամը երկուսին հասել են Երևանյան լճի մոտ: Տաքսին ճանապարհել ու ոտքով գնացել են դեպի Գ. Նժդեհի հրապարակ: Իրենց է մոտեցել մի մարմնավաճառուհի և առաջարկել է 7 հազար դրամով բազմաբնույթ սեքսուալ ծառայություններ մատուցել: Ինքը զայրացել է այդ բնույթի առաջարկից ու երկու անգամ ապտակել է մարմնավաճառուհուն: Այդ ժամանակ իրենց է մոտեցել Հարութը, նա էլ իր հերթին է երկու անգամ ապտակել մարմնավաճառուհուն: Բայց այդ պահին իրենց են մոտեցել ոստիկանները ու իրենց բոլորին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին:

Գարիկը պնդել է, թե ինքը տվյալ մարմնավաճառուհուն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ չի արել, դանակով նրան չի սպառնացել, իր մոտ դանակ չի էլ եղել, ինքը մարմնավաճառուհուց հեռախոս չի վերցրել, չի նկատել Հարութի կողմից հափշտակություն կատարելու պահը: Ինքը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

Տուժող կնոջ հետ առերեսման ժամանակ Գարիկը պնդել է, թե նրա վրա դանակ չի պահել, գումարի պահանջ չի ներկայացրել, հեռախոս չի հափշտակել: Մի քանի անգամ ապտակել է մարմնավաճառուհուն, քանի որ… զզվել է նրանից:

Կողոպուտի փորձի համար մեղադրվող Հարութն իրեն մեղավոր է ճանաչել: Նա նույնպես հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Դատարանում հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները: Հարութը հայտնել է, թե տեսնելով՝ ինչպես է Գարիկը վիճում մարմնավաճառուհու հետ, ինքը մոտեցել, փորձել է բաժանել նրանց ու այդ ժամանակ մարմնավաճառուհու գրպանից հափշտակել է հազար դրամ, մի քանի պահպանակ ու մի քանի այցեքարտ: Ինքը մարմնավաճառուհուն չի հարվածել, միայն հրել է: Ինքը չի հայհոյել, մարմնավաճառն էլ իրեն չի հայհոյել: Ինքը չի տեսել, որ Գարիկը դանակ դրած լինի մարմնավաճառուհու կոկորդին…

«Մերի» մականունով մարմնավաճառուհի տուժողը հայտնել է, թե դեպքի օրը իր «աշխատավայրում» էր՝ Երևանյան լճի հարակից վայրում: Իր կողքին էին գործընկերուհիները՝ Անչոկն ու Դինուլը: Իրենց են մոտեցել երեք երիտասարդներ, ցանկություն են հայտնել սեռական հարաբերություն ունենալու: Նրանք ալկոհոլի ազդեցության տակ էին, գումարի շուրջ սակարկել են իր հետ: Ինքը չի ցանկացել նրանց առաջարկած գումարով սեռական հարաբերություն ունենալ երեք հոգու հետ: Երրորդ տղան ընկերներին առաջարկել է հեռանալ:

Ինքը քայլել է դեպի «Կիլիկիա» հյուրանոց: Գարիկը ձայն է տվել իր հետևից: Ինքը կանգնել ու սպասել է նրան: Նա մոտեցել ու շարունակել է իրեն համոզել: Ինքը չի համաձայնել: Այդ ժամանակ Գարիկն իրեն հրել-գցել է ցանկապատի վրա, հետո իր վզին ինչ-որ սառը բան է պահել, ասել է. «Վիզդ կթռցնեմ, քեզի հալալ չի, քո նմաններին պիտի վառեն, փողերդ հանի»: Ինքն ասել է, որ փող չունի: Միաժամանակ հանել է հեռախոսը, որ զանգի:

Գարիկն իր ձեռքից վերցրել է հեռախոսը, անջատել է: Իրենց է մոտեցել Հարութը, ապտակել է իրեն, ձեռքը մտցրել է իր բաճկոնի գրպանը, հանել է երեք հատ հազար դրամանոցները, պահպանակները, «Վիպ» հյուրանոցի այցեքարտը: Իրեն քաշքշելու ժամանակ պոկվել է իր բաճկոնի գլխարկի մորթին: Ինքը բղավել է, օգնություն է կանչել, պահանջել է իր հեռախոսը: Հարութն իրեն ապտակել ու պահանջել է, որ ինքը լռի… Մոտեցել են ոստիկանության աշխատողները, Գարիկին ձեռնաշղթա են հագցրել, նստեցրել են մեքենա…

Տուժողն ասել է, թե գործի քննության ընթացքում Գարիկի հորաքույրը մի քանի անգամ հանդիպել է իրեն, ցույց է տվել Գարիկի երեխաների լուսանկարները, իրեն հագուստ է տվել ու խնդրել է, որ ինքը բողոքից հրաժարվի: Ինքը խղճացել է Գարիկին, հաշվի է առել, որ ինքն էլ փոքր երեխա ունի, համաձայնել է օգնել ու դիմում է գրել, թե Գարիկն իրեն դանակով չի սպառնացել…

Տուժողը պնդել է, թե դանակը տեսել է ոստիկանական մեքենայի մեջ: Հարձակման ժամանակ Գարիկն ինչ-որ սառը բան էր դրել իր կոկորդին, ինքն այդ «բանը» ընկալել է որպես դանակ ու մեքենայում տեսնելով դանակը՝ հասկացել է, որ դա այն նույն դանակը կարող է լինել, որը պահվել էր իր կոկորդին…

Տուժողը հայտնել է, թե ամբաստանյալների դեմ բողոք չունի:

Ընդհանուր իրավասության դատարանը Գարիկ Հ.-ին մեղավոր է ճանաչել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, և դատապարտել է 6 տարի ազատազրկման:

Հարութ Ա.-ն մեղավոր է ճանաչվել կողոպուտի փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, և վերջին հաշվով դատապարտվել է 680 հազար դրամ տուգանքի:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Գարիկ Հ.-ի շահերի պաշտպանը՝ պահանջելով բեկանել դատավճիռը, ճանաչել և հռչակել իր պաշտպանյալ Գարիկ Հ.-ի անմեղությունը՝ կայացնելով արդարացման դատավճիռ, կամ՝ վերաորակել արարքը, Գարիկին մեղավոր ճանաչել ոչ թե ավազակության, այլ՝ կողոպուտի համար:

Մանրամասները՝ այստեղ

Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվի
Ամենադիտված