Աղջիկնեեե՜ր սա հատուկ ձեզ համար է. Ինչպե՞ս ֆեյբուքյան էջի միջոցով ճանաչել տղամարդ-սատանային, ով ձեր կյանքը դժոխք կդարձնի
ՖՈՏՈ2018 թ-ի հետազոտությունները ցույց են տվել, որ ամուսնական զույգերի մեծամասնությունը ծանոթացել է սոցցանցերի միջոցով:
Վիրտուալ շփումը դարձել է շատ սովորական մեր օրերում և ոչ ոք չի վախենում կամ կասկածում, որ մոնիտորի հակառակ կողմում կարող է լինել նույնիսկ մարդասպան: Պետք է խոստովանել, որ նման ծանոթությունները միշտ չէ, որ լավ ավարտ են ունենում և երբեմն կարող են կործանել մարդու կյանքը:
Այս ամենից խուսափելու համար Past.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում աշխարհի լավագույն հոգեբանների վերլուծությունները ֆեյսբուքյան պրոֆիլների հետ կապված:
Այս ամենի միջոցով դուք կարող եք միանգամից հասկանալ, թե ի՞նչ է փնտրում տղամարդը:
1. Փնտրում է արկածներ մեկ գիշերվա համար
Նման տղամարդու ֆեյսբուքյան էջը հիմնականում նմանատիպ տեսք է ունենում՝
Լուսանկարներ. Լուսանկարներ, որոնցում ցուցադրվում է մարմնի բաց հատվածներ, գտնվում է ծովում կամ լողավազանում:
Տեղեկություն. Տարիքը և աշխատանքային վայրը հավատ են ներշնչում, հիմնականում նշվում է բարձր պաշտոն և վստահեցնում է, որ հյուր է ձեր քաղաքում մի քանի օրով:
Վարվելակերպ. Գրում է, որ սիրահարվել է հենց առաջին հայացքից, որ դուք նման չեք ուրիշներին: Կարող է միանգամից առաջարկել գնալ ռեստորան, հյուրանոց, իսկ հետո ձեր տուն՝ «մեկ գավաթ թեյի»:
Ի՞նչ անել. Գցել «Սև ցուցակ», արհամարհել և միշտ հարազատներից որևէ մեկին տեղյակ պահել ձեր գտնվելու վայրը:
2. Կենդանիների և երեխաների սիրահար
Լուսանկարներ. Ընտանի կենդանիների հետ՝ հիմնականում շների: Հաճախ գցում է լուսանկարներ փոքր քույրերի և եղբայրների հետ՝ ցուցադրելով ընտանիքի հանդեպ սերը:
Տեղեկություն. Ձեզ ավելի վստահեցնելու համար նա նաև աշխատանքի մասին տեղեկության մեջ կնշի, որ զբաղվում է կենդանիների պաշտպանությամբ:
Վարվելակերպ. Էջը ողողում է կենդանիների պաշտպանների մասին հոդվածներով՝ նշելով, որ նման տղամարդիկ հիանալի ընտանիք են կազմում: Իրենց հոդվածներով ստիպում են ձեզ հավատալ իրենց կատարյալ լինելուն և կոծկում են թերությունները:
Ի՞նչ անել. Աշխատեք հնարավորիս քիչ խոսել երեխաների և կենդանիների մասին: Փորձեք հասկանալ նրա այլ հետաքրքրություններն ու ցանկությունները:
3. Ակումբների սիրահար
Լուսանկարներ. Իհարկե միայն գիշերային ակումբներից:
Տեղեկություն. «Ապրում ենք մեկ անգամ», «Սիրում եմ լավ ժամանակ անցկացնել», «Միշտ երիտասարդ, միշտ հարբած»
Վարվելակերպ. Նա ձեզ հաճոյախոսություններ կանի, գիշերային զբոսանքներ կառաջարկի և ադրենալինի մեծ պաշար:
Ի՞նչ անել. Եթե ձեզ պետք են լուրջ հարաբերություններ ոչ մի դեպքում կոնտակտի դուրս մի եկեք նման անձնավորության հետ:
4. Իդեալական տղամարդ
Լուսանկարներ. Լուսանկարներ հիանալի բնության և տարբեր քաղաքների ֆոնին:
Տեղեկություն. Սպորտսմեն, ճանապարհորդ, լուսանկարիչ, բիզնեսմեն:
Վարվելակերպ. Ձեր սիրելի զբաղմունքենրը և ունակությունները «միանգամայն պատահականորեն» կսկսեն համընկնել: Նա կասի, որ կարողանում է անել այն ամենը, ինչ ձեզ դուր է գալիս:
Ի՞նչ անել. Նա պարզապես իրեն իդեալական է ցուցադրում ինքնագնահատականը բարձրացնելու համար: Եթե դուք ընտանիք կազմեք նման մարդու հետ, միշտ նվատսացած կլինեք, քանի որ նա պետք է ցածրացնի ինչ-որ մեկին սեփական ես-ը բարձր ցույց տալու համար:
5. Կյանքի հարվածներից տուժված
Լուսանկարներ և տեղեկություն. Ոչինիչ չասող և միշտ տխուր:
Վարվելակերպ. Առաջին հայացիք ձեզնով անկեղծ հետաքրքրվողի տպավորություն է թողնում: Երբ զբաղված եք բավականին շատ է գրում և անհանգստանում, թե ինչու չեք պատասխանում: Լսում է ձեզ և ներկայանում, որպես լավ խորհրդատու, օգնող ձեռք, բայց իրականում տեղեկություն է հավաքում, որը կկարողանա օգտագործել ձեր դեմ:
Ի՞նչ անել. Հենց սկզբից ասեք, որ դուք չեք ցանկանում ծանոթություններ հաստատել համացանցով և զգուշացրեք, որ անհանգստացնելու դեպքում կդիմեք ոստիկանություն: Նա այլևս երբեք ձեզ չի գրի:
Ո՞ւմ հետ ծանոթանալ
Չնայած նրան, որ համացանցային շփումները այսօր բավականին ընդունված են միևնույնն է հնարավոր չէ մարդուն վիրտուալ ճանաչել:
Ամերիկացի հայտնի հոգեբան Մերեդիտ Գոլդենն առաջարկում է ծանոթանալ այնպիսի տղամարդկանց հետ, ովքեր կողմ են հանդիպումներին, փորձում են ձեզ ճանաչել և չեն խոսում միայն իրենց մասին, հանդիպումները հարմարեցնում են ձեր ժամային գրաֆիկի հետ և չեն փորձում ճնշում գործադրել որևէ հարցում:
Ընտրեք նրանց ովքեր համառ են զգացմունքների մեջ և գեղեցիկ քայլերով փորձում են գրավել ձեզ, ոչ թե հեռանալ առաջին ոչ-ից:
Կշռադատված և խելացի տղամարդու զրույցը հիմնականում սկսվում է պատշաճ ողջույնով և ներկայանալով, այլ ոչ թե հումորով կամ հարցերով:
Ճիշտ է մենք հայերս բավականին խելացի ենք և թույլ չենք տալիս մեզ օգտագործել, բայց հուսով ենք, որ մեր հոդվածը ձեզ համար օգտակար կլինի: