Կինը մերկացել է բանկում և սպառնացել այրել իրեն. Տեսանյութ դեպքի վայրից
ՖՈՏՈԵրիտասարդ կինը մերկացել է Տոմսկի Совкомбанка կոչվող բանկում և սպառնացել իրեն այրել: Տեղի հերթապահները զանգահարել են հոգեբանների, որպեսզի կնոջը հետ կանգնեցնեն: Վերջիններն էլ նշել են, որ նա եղել է աֆեկտի ազդեցության տակ: Տեսանյութը հրապարակվել է Telegram կայքում:
Տոմսկում ապրող կինը, ում անունը չի նշվում, հանել է հագուստը հենց բանկում, բարձրացել սեղանի վրա և պնդել, թե ինքը բժշկուհի է: Այն հարցին, թե ինչու է մերկացել, նա պատասխանել է, թե բանկն է իրեն մերկացրել: Հավանաբար կնոջը նման վիճակի է հասցրել վարկերը մուծելու անկարողությունը. գրում է 1or.am լրատվականը: