Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոկտեմբերյանցի տաքսիստը պարբերաբար սեքսով է զբաղվել «Օդնոկլասնիկ»-ով ծանոթացած 14-ամյա աղջկա հետ. ԱՄՆՐԱՄԱՍՆԵՐ

ՖՈՏՈ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Սենիկ Դ.-ի գործի դատական քննությունը:

25-ամյա Սենիկը «Նինվե» տաքսի ծառայության վարորդներից է: Նրան մեղադրանք էր առաջադրված 16 տարին չբոլորած՝ 2001 թվականի մայիսին ծնված աղջկա հետ պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ Սենիկը 2015 թվականի օգոստոսին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է Արմավիրի մարզի14-ամյա բնակչուհի Նառայի հետ (անունը փոխված է):

Սենիկն ու Նառան փոխանակել են իրենց հեռախոսահամարները, շփվել են նաև հեռախոսազանգերով:

2015 թվականի սեպտեմբերին Սենիկն ու Նառան պայմանավորվել ու հանդիպել են Արմավիրի դպրոցներից մեկի մոտ, որտեղ սովորել է Նառան: Սենիկը, տեսնելով աղջկան, հարցրել է նրա տարիքն ու իմացել է, որ նա14 տարեկան է: Նրանք զրուցել  ու պայմանավորվել են մի քանի օր հետո նորից հանդիպել:

Պայմանավորված օրը, ըստ մեղադրանքի, Սենիկն իր «Օպել» մեքենայով գնացել է Արմավիրի զբոսայգու մոտ, հանդիպել է Նառային: Աղջիկը նստել է մեքենա, Սենիկը մեքենան վարել է դեպի Երևան:

Արմավիրի ապակե տարաների գործարանի մոտ Սենիկը կանգնեցրել է մեքենան, ստուգել է վառելիքի քանակը, ապա նստել է մեքենայի հետնամասում՝ Նառայի կողքին: Նրանք փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել:

Դրանից հետո Սենիկն իր մեքենայով Նառային տարել է Արմավիրի ավտոկայան, այնտեղից աղջկան ճանապարհել է նրա գյուղը:

Մի քանի օր անց դարձյալ նախնական պայմանավորվածությամբ Սենիկն ու Նառան մեքենայով գնացել են նույն վայրը ու սեռական հարաբերություն են ունեցել մեքենայի մեջ: Սենիկը կրկին Նառային ճանապարհել է ավտոկայանից:

Նույն օրը Նառան զանգել է Սենիկին, ասել է, թե ինքը Երևանում է, խնդրել է, որ հանդիպեն: Սենիկը գնացել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ, հանդիպել է Նառային և իմացել է, որ աղջիկը վիճել է ծնողների հետ ու եկել է Երևան:

Սենիկը մեքենայով Նառային տարել է Արմավիր ու ճանապարհել է տուն:

2016 թվականի մարտի 16-ին, ժամը 15-ի սահմաններում Նառան զանգել է Սենիկին, ասել է, թե նորից վիճել է ծնողների հետ ու եկել է Երևան: Գտնվում է ավտոկայանում:

Սենիկը գնացել է այնտեղ, հանդիպել է Նառային, նրան իր մեքենայով տարել է Արմավիր:

Ճանապարհին՝ «վթարված ինքնաթիռի հուշարձանի մոտ» Սենիկը մեքենան կանգնեցրել է, ու դարձյալ փոխադարձ համաձայնությամբ նրանք մեքենայի մեջ սեռական հարաբերություն են ունեցել: Սենիկը հետո ճանապարհել է Նառային:

Նույն օրը՝ կեսգիշերին, Նառան զանգել է Սենիկին, ասել է, թե Երևանում է՝ Կոմիտասի պողոտայում, խնդրել է, որ հանդիպեն:

Սենիկի խնդրանքով Նառան հասել է մանկավարժական համալսարանի մոտ գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետ: Սենիկն ու նրա ընկեր Ռազմիկը մեքենայով հանդիպել են Նառային, տարել են նրա գյուղ:

Գիշերվա ժամը 2-ի սահմաններում հասել են աղջկա գյուղի սկզբնամաս, որոշել են մեքենայի մեջ սպասել, մինչև լուսանա:

Սենիկի խնդրանքով Ռազմիկն իջել է մեքենայից, իսկ Սենիկն ու Նառան սեռական հարաբերություն են ունեցել մեքենայի մեջ:

Այնուհետև Նառային տարել են տուն:

Այդ օրը, երբ Նառան տուն չի գնացել, նրա բջջային հեռախոսն անհասանելի է եղել, նրա ծնողներն անհանգստացել ու ոստիկանության բաժնում հաղորդում են տվել իրենց դստեր կորչելու վերաբերյալ:

Երբ Նառան տուն է վերադարձել, նա ոստիկանության բաժնում բացատրություն  է տվել, որ նշված օրը Սենիկի հետ գտնվել է Երևանում և այդ երիտասարդի հետ մի քանի անգամ սեռական հարաբերություն է ունեցել իր կամքով:

Սենիկ Դ.-ին մեղադրանք է առաջադրվել անչափահաս՝ 16 տարին չբոլորած աղջկա հետ փոխադարձ համաձայնությամբ 4 անգամ սեռական հարաբերություններ ունենալու համար:

Սենիկ Դ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:  Նա ընդունել է, որ իմացել է Նառայի իսկական տարիքը, հայտնել է, թե զղջում է կատարածի համար, խնդրել է իր նկատմամբ մեղմ վարվել:

Անչափահաս տուժող Նառան իր ցուցմունքում հայտնել է, թե երկար ժամանակ ծնողների հետ ապրել է Ռուսաստանում: Ընտանիքով Հայաստան են եկել երեք տարի առաջ ու բնակվում են Արմավիրի մարզի գյուղերից մեկում:

Նախաքննության ժամանակ Նառան հայտնել է, թե Սենիկի հետ սեռական հարաբերություններ ունեցել է իր կամքով, փոխադարձ համաձայնությամբ:

Դատարանում Նառան ասել է, թե առաջին անգամ Սենիկն իր հետ հարաբերություն է ունեցել բռնի կերպով, իսկ հետագա երեք անգամը՝ իրեն սպառնալիքներ տալով ու վախեցնելով:

Բայց դատարանում Նառան շուտով փոխել է  ցուցմունքը, հայտնել է, թե սիրում է Սենիկին, սուտ է ասել, թե նա բռնի կերպով է իր հետ հարաբերություններ ունեցել: Չորս անգամն էլ ինքը Սենիկի հետ սեռական հարաբերություն է ունեցել իր կամքով:

Դատական վիճաբանությունների փուլում Նառան նորից դիրքորոշումը փոխել է, հայտնել է, թե բողոքում է Սենիկի դեմ, ուզում է, որ նա քրեական պատասխանատվության ենթարկվի:

Նառայի օրինական ներկայացուցիչը՝ նրա մայրը, հայտնել է, թե դուստրը սովորում է 8-րդ դասարանում: Նա կամակոր է, անում է՝ ինչ ուզում է, երկար ժամանակով բացակայում է տանից:

2015 թվականի հոկտեմբերին ու 2016 թվականի հունվարին Նառան առանց տեղյակ պահելու՝ բացակայել է տանից, ոստիկանների օգնությամբ նրան գտել են Երևանում: Նառան ասել է, թե Երևանում եղել է ընկերուհու տանը:

2016 թվականի մարտի 15-ի առավոտյան Նառան գնացել է դպրոց: Ժամը 14-ի սահմաններում ինքը զանգահարել է նրան, ասել է, որ իրենք գնում են հարևան գյուղ, պայմանավորվել է, որ դասերից հետո դուստրն էլ գա այդ գյուղ:

Ժամը 16-ին, տեսնելով, որ Նառան ուշանում է, ինքը զանգել է նրան, բայց դուստրը չի պատասխանել:

Ժամը 18-ն անց 55-ին նա իրեն հաղորդագրություն է ուղարկել՝ իբր գնացել է «հավատքի», բայց իրենց ընտանիքի ոչ մի անդամ որևէ հավատքի մասնակից չի եղել:

Մարտի 16-ին ամուսինը հաղորդում է տվել ոստիկանությունում, որ Նառան տուն չի վերադարձել:

Մարտի 17-ի լուսաբացին՝ ժամը 5-ի սահմաններում, Նառան տուն է վերադարձել, ասել է, թե Երևանում է եղել՝ ընկերուհու տանը: Բայց ոստիկանությունում նա բացատրություն է տվել, որ եղել է Սենիկ Դ.-ի հետ, նրա հետ նաև սեռական հարաբերություններ  է ունեցել իր կամքով:

Նառայի մայրն ու հայրը բողոքել են Սենիկի դեմ, պահանջել են, որ նա քրեական պատասխանատվության ենթարկվի:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ «սեռական հարաբերությունները տուժող անչափահաս աղջկա մոտ առողջության համար վտանգավոր հետևանքներ չեն առաջացրել», նրա մոտ չեն հայտնաբերվել հղիություն, վեներական հիվանդություններ:

Ընդհանուր իրավասության դատարանը Սենիկ Դ.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Սենիկ Դ.-ն դատապարտվել է  4  տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատավճիռն օրինական ուժ ստանա:

2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից Մենք կշարունակենք աշխատել․ Աբխազիայի նախագահը հրաժարական չի ներկայացրել Մխիթարյանի մարզումը․ ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում ԱշխարհԲուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են Շուշաննա Թովմասյանի եղբորըԻսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
Ամենադիտված