Հայրը պատրաստ է սեքսի համար վաճառել իր 4-ամյա դստերը.երեխայի հետ անցկացրած 2 ժամի համար 1000 դոլար է պահանջում
ՖՈՏՈԱՄՆ Վիսկոնսին նահանգի բնակիչը 60 տարվա ազատազրկման է դատապարտվել իր 4-ամյա դստերը մասնավոր հայտարարությունների կայքով վաճառելու փորձի համար։ Ենթադրվում է, որ 4-ամյա երեխային փորձել է վաճառել սեռական շահագործման ենթարկելու նպատակով։
Հնարավոր գնորդից տղամարդը երեխայի հետ անցկացրած 2 ժամի համար 1000 դոլար է պահանջել։ Իրավապահները հանցագործությունը բացահայտելու նպատակով որպես գնորդ են ներկայացել, վճարել գումարը ու հանդիպել երեխայի հետ։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել երեխաների վաճառքի ու մարմնավաճառության դրդելու համար։ Նա ընդունել է իր մեղքը։