Լավագույն ըմպելիքը նիհարելու համար
ՎԻԴԵՈԽնձորի և դարչինի համադրությունը կարգավորում է նյութափոխանակությունը և օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ դուրս բերելով ավելորդ հեղուկը։ Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ դարչինը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք օգնում են կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, նվազեցնում քաղցի մակարդակը և վնասակար ածխաջրեր օգտագործելու ցանկությունը։
- Դարչինի օգտագործումն օգնում է իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։
- Այս համեմունքը կարող է օգնել նաև կարգավորել ինսուլինի արտադրությունը։
- Դարչինը դրական ազդեցություն է ունենում նյութափոխականության հետ կապված խնդիրների դեպքում։
- Համեմունքը խնձորի հետ համադրելու դեպքում կարգավորում է նյութափոխանակությունն ու օգնում արդյունավետորեն ազատվել ավելորդ կիլոգրամներից։
Բաղադրիչներ
- խնձոր
- մի գդալ դարչին
- երկու լիտր եռացրած ջուր։
Պատրաստման եղանակը։ Խնձորը կտրատեք, լցրեք եռացրած, բայց սառը ջրի մեջ, որին նախապես դարչին եք ավելացրել։ Թողեք թրմվի մի քանի րոպե, խմեք օրվա ընթացքում։