Կենդանակերպի 3 ամենավտանգավոր տղամարդիկ
ՖՈՏՈԿենդանակերպի այս երեք նշանի ներկայացուցիչ տղամարդիկ ամենավտանգավորն են համարվում։ Esotericblog-ը ներկայացրել է՝ ինչու է հարկավոր զգուշանալ նրանցից։
Կշեռք` կենդանակերպի ամենամանրախնդիր նշանը։ Նրանք ձեզ կտանջեն նաև կասկածամտությամբ։ Զգույշ եղեք․ Կշեռքները շատ փակ են։ Երբեք չեք կարող իմանալ՝ ինչի մասին է նա մտածում, և որոնք են այս կամ այն կերպ վարվելու պատճառները։ Ամուսնության դեպքում խոսք չի կարող լինել միմյանց վստահելու մասին։
Եթե պատրաստվում եք կյանքը կապել կենդանակերպի այս նշանի ներկայացուցչի հետ, պատրաստ եղեք, որ նա կարող է ողջ զայրույթը ձեզ վրա թափել։ Երբ Կշեռքը զայրացած է, դուք մեղավոր եք բոլոր խնդիրների համար։
Բացի այդ՝ նրանք հակված են փոքր խնդիրները մեծի վերածելու։ Մի զարմացեք, եթե սիրախաղ սկսեն այլ աղջիկների հետ և անկեղծորեն չհասկանան՝ ինչը ձեզ դուր չի գալիս։ Պատրաստ եղեք ընդունել, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն առանձնապես ջանք չեն թափում ինչ-որ բան անել որևէ մեկի համար, քանի որ եսասեր են։
Կարիճ։ Կարիճներին կարող է զայրացնել ամեն բան։ Իսկ եթե որևէ բան չանեք նրա ուզածի նման, չեք կարող սկանդալի մեջ չհայտնվել։ Կյանքը կենդանակերպի այս նշանի ներկայացուցչի հետ կապելիս պատրաստ եղեք, որ նա խանդելու է նույնիսկ առարկաների։
Աղեղնավոր։ Աղեղնավորը բնավորության մի հիմնական գիծ ունի՝ միշտ ճշմարտությունն է ասում։ Առաջին հայացքից թվում է, թե դա նրա գլխավոր արժանիքն է, սակայն կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ճշմարտությունն ասում են նույնիսկ այն ժամանակ, երբ որևէ մեկն այդ մասին չի խնդրել։ Նա կարող է ցավեցնել իր անկեղծությամբ, բայց դրանում ոչ մի վատ բան չի տեսնում։ Մյուս կողմից՝ Աղեղնավորներն ազնվություն են պահանջում իրենց հանդեպ։ Եթե հասկանան, որ խաբում եք իրենց, սկանդալից չեք կարող խուսափել։