Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զապին զրկեցին գողական թագից , ի պատասխան նա քրեական հեղինակությունների որս հայտարարեց

ՖՈՏՈ

«Օրերս հայտնի դարձավ, որ նախկինում օրենքով գող Անդրանիկ Սողոյանը (Զապ Լենինականսկի) մեղադրվում է երեք քրեական հեղինակության նկատմամբ հաշվեհարդար տեսնելու մեջ: Զապին «պատվիրել էին» Ռուսաստանի գողական գահի ժառանգ` ադրբեջանցի օրենքով գող Նադիր Սալիֆովի (Գուլի) սպանությունը: Սողոյանի դրդապատճառների մասին հայտնի չէ, բայց չի բացառվում, որ օրենքով գողերի վրա հարձակումների հետևում ինչպես անձնական վիրավորանքներն են, այնպես էլ Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդ Զախարի Կալաշովին (Շակրո Մոլոդոյ) սիրաշահելու փորձերը:

Գողերի գլուխների որսորդ Զապի պատմությանն են անդրադարձել Lenta.ru և «Փրայմ Քրայմ» հանցավոր աշխարհի մասին պատմող կայքերը: Ըստ այդմ, տիտղոսից զրկված Զապը, ոխ պահելով իրեն նեղացնողների դեմ, օրենքով գողից վերածվել է վրիժառուի ու վերացնողի:

Ինչպես արդեն հայտնի է, 2016 թվականի հուլիսին` Հայաստանում ներքաղաքական հակամարտության ընթացքում, հայ հասարակությունը բաժանվել էր երկու ճամբարի. իշխանափոխության փորձ կատարած ընդդիմությունը գրավել էր Երևանի ՊՊԾ գնդի Էրեբունի թաղամասում գտնվող ոստիկանության բաժինը: Գողական աշխարհն էլ անմասն չէր մնացել այս իրադարձություններից: Հետևելով չգրված օրենքներին, քրեական հեղինակությունները հրաժարվել էին աջակցել Հայաստանի ՆԳՆ-ի` ապստամբների դեմ պայքարին, որոնք արագ հայտնվել էին անազատության մեջ: Իսկ Զապն աջակցել էր իշխանությանը, որը կանխատեսելի էր: Օգտագործելով իր հեղինակությունը, վերջինս քաղաքացիներին համոզել էր չենթարկվել ընդդիմության քարոզչությանը:

Սկզբից Զապի դեմարշը նրան դիվիդենդներ բերեց` ուժայինների պաշտոնական «աստիճանների ցուցակում» նա դարձավ Հայաստանի քրեական աշխարհի առաջին դեմքը: Սակայն հենվելով հանրապետական վարչակարգի «ուսին», Զապնը սկսեց արագորեն հեռանալ մյուս օրենքով գողերից: Նրանք էլ, իրենց հերթին, չէին պատրաստվում ներել նրա դավաճանությունը: Եվ գողական հատուցումը վրա հասավ 2016 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Երևանի Լեռ Կամսար փողոցում:

Այդ օրը Զապն իր օգնական Սուրեն Ավետիսյանի (Փաշի Տղա Սուրո Լենինականսի) և զարմիկ Արտյոմ Ղազարյանի (Զապի Եգան Արտյոմ Լենինականսկի) հետ եղել: Եռյակին ծեծի են ենթարկել վեց գործող հայ օրենքով գողեր` Գևորգ Մելիքյանը (Գևորիկ Օշականսկի), Անդրանիկ Հարությունյանը (Անդո Խռոմոյ), Սամվել Հարությունյանը (Մանեթի Տղա Սամո), Ռաֆայել Խոեցյանը (Աֆո), Նորայր Փիլոյանը (Կոնչո) և Արտյոմ Միքայելյանը (Արտյոմ Գորիսկի):

Տիտղոսազրկված Զապը, ոխ պահելով, իրեն նեղացնողների դեմ սկսել է նրանց վերացնելու փորձերը: Անցյալ տարվա ամռանը նրա առաջին զոհը դարձավ նախկինում օրենքով գող Հայկ Նիկողոսյանը (Հայկո Կարաբախսկի): Նա միացել էր Զապի դեմ ատամ ունեցող հայ գողերի «ընտանիքին»: Հայկոն նրան սկսել էր անվանել «չգող», ինչի համար շուտով հատուցեց. Զապի մարդիկ Նիկողոսյանին հաշմանդամ դարձրին` իր իսկ տանը կրակելով վերջինիս երկու ոտքերին: Հետաքրքիր էր, որ, ինչպես Դատո Պանկիսկու դեպքում, Զապը պատժեց առավել անվնաս հեղինակությանը, որն անձամբ ոչ մի առնչություն չէր ունեցել իր ճակատագրին: Հնարավոր է, պատճառը նաև այն էր, որ Զապի հասցեին ասված բարձր հայտարարությունները, որոնք ներվում էին օրենքով գողերի դեպքում, Հայկոյի կողմից չափազանց վիրավորական էին հնչում, հաշվի առնելով, որ վերջինիս դեռ 15 տարի առաջ իր տիտղոսից զրկել էր զորեղ Դեդ Հասանը:

Հաջորդ հանցագործությունը, որի կազմակերպիչը, ըստ շրջանառվող լուրերի, Զապն էր, կատարվել է անցյալ տարվա վերջին: Այն ժամանակ Թուրքիայում գնդակահարվեց Քութայիսի գող, Տարիել Օնիանիի կլանի անդամ Գոչա Ալպաիձեին (Ալֆասոն): Նա հրաշքով ողջ մնաց: Միակ մարդը, որը մահափորձից առաջ կոնֆլիկտ էր ունեցել Ալֆասոնի հետ, Շաքրո Մոլոդոյի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ Նոդարի Ասոյանն էր (Նոդար Ռուստավսկի), Նոդարի ու Ալֆասոնի տարաձայնությունների պատճառը Ռոստովի մարզում նրանց տրամագծորեն հակադիր շահերն էին. այս մարզը երկար տարիներ միանձնյա վերահսկել էր Նոդարը:

Ալֆասոնի մահափորձից օրեր անց Ստամբուլում սպանվել էր Դատո Պանկիսկին, և հանցագործության ենթադրյալ կազմակերպիչը նույնպես Զապն էր: Բայց եթե Հայկոյի դեպքում դեռ կարող էր խոսք լինել սեփական պատիվը պաշտպանելու մասին, ապա դեկտեմբերյան երկու հանցագործություններն ակնհայտորեն Շաքրոյի կլանին մատուցած ծառայությունների տեսք ունեն: Չնայած Զապին Երևանում զրկել էին գողական տիտղոսից, Զախարի Կալաշովի կողմնակիցները դեռ ճանաչում են վրիժառուին որպես գող: Բացի այդ, որպես Շաքրոյի կլանի մերձավոր, նա իշխանություն ու դրամ է ստանում: Այս ամենը Զապին այսօր թույլ է տալիս լինել Հայաստանի հանցավոր աշխարհի «նայող» ու վերահսկել հանրապետական «օբշչակը»:

Ինչպես տեղեկացնում է «Փրայմ Քրայմ»-ը, այսօր գողական պատերազմները հիմնականում Թուրքիայի տարածքում են ընթանում. հենց այնտեղ են պահանջված փորձառու սպանություն կատարողները, հատկապես` հայ զինյալները: Նրանք շատ լավ տեղյակ են տարածաշրջանի տեղանքին, ազատորեն հատում են սահմանը երկու ուղղությամբ էլ և ամբոխից չեն առանձնանում: Հետաքններով Դատո Պանկիսկու դեկտեմբերյան սպանությունը՝ թուրքական ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել նման բրիգադներից մեկը, որի հետքերով և դուրս եկան Զապի վրա»:

Մանրամասն՝ այստեղ : 

Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից Մենք կշարունակենք աշխատել․ Աբխազիայի նախագահը հրաժարական չի ներկայացրել Մխիթարյանի մարզումը․ ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում ԱշխարհԲուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են Շուշաննա Թովմասյանի եղբորըԻսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը. «Ժողովուրդ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»Առանց Փաշինյանի նիստ են արել, ինչ են քննարկել. «Հրապարակ»
Ամենադիտված