Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահա թե ինչպես են հիվանդանոցում ստուգում աղջկա սեռական օրգանը՝ պարզելու, թե նա իրոք բռնաբարվել է, թե ոչ. Սկանդալային կադրեր

ՎԻԴԵՈ

ռնաբարությունը ուղղված է կնոջ սեռական ազատություն կամ մինչև 16 տարեկան աղջիկների սեռական անձեռնմխելիության դեմ։ Բռնաբարությունից տուժող կարող է հանդիսանալ միայն իգական սեռի ներկայացուցիչը։ Բռնաբարության օբյեկտիվ կողմը բնութագրվում է տղամարդու սեռական հարաբերությամբ կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով։ Օբյեկտիվ կողմը ձևավորվում է 2 տեսակի գործողությունների կատարմամբ՝

  1. Սեռական հարաբերություն,
  2. Ֆիզիկական բռնության գործադրում կամ դրա օգտագործման սպառնալիք, կամ տուժողի անօգնական վիճակի օգտագործում։ Բռնաբարության հանցակազմում խոսքը միայն բնական սեռական հարաբերության մասին է։ Այս տերմինն իրավաբանական չէ, ուստի այն պետք է հասկացվի այնպես, ինչպես բնորոշվում է բժշկության մեջ, ավելի կոնկրետ սեքսոլոգիայում։ Բնական է համարվում այն սեռական հարաբերությունը, որը կարող է հղիություն առաջացնել։ Հետևաբար տղամարդու և կնոջ հակաբնական սեռական հարաբերությունը, որը տեղի է ունենում կնոջ կամքին հակառակ, ոչ թե բռնաբարություն, այլ սեքսուալ բնույթի բռնի գործողություն է, որի միջոցով հանցավորն իր սեռական կրքերին հագուրդ է տալիս խաթարված ձևով։ Այդ արարքը նախատեսված է ինքնուրույն հանցակազմով։ Ըստ քր. օր-ի հոդված 139-ի՝ սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով։ Ֆիզիկական բռնաբարությունը հանցավորի հետ սեռական կապի մեջ մտնելուց խուսափելու նպատակով կնոջ ցուցաբերած դիմադրությունը ճնշելու, հաղթահարելու, ինչպես նաև նրան օգնության կանչելու հնարավորությունից զրկելու նպատակով տուժողի կամ այլ անձանց նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելն է՝ նրանց ծեծելը, մարմնական վնասվածքներ հասցնելը և այլն։ Այսպիսով, բռնաբարության հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ մինչև բռնության գործադրումը կամ դրա ընթացքում կնոջ դրսևորած վարքագիծը վկայի տվյալ անձի սեռական հարաբերության մեջ մտնելու՝ նրա ցանկության բացակայության մասին։ Բռնություն գործադրելու սպառնալիքն արտահայտվում է նրանում, որ հանցավորը, կնոջ կամքին հակառակ, նրա հետ սեռական հարաբերության մեջ է մտնում՝ նրա կամ այլ անձի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու սպասռնալիքի միջոցով տուժողի դիմադրությունը հաղթահարելով։ Բռնություն գործադրելու սպառնալիքը կարող է արտահայտվել ինչպես բանավոր, այնպես էլ գործողությամբ, որի էությունը հանգում է տուժողի կամքը ճնշելուն։ Հանցավորը նաև կարող է համատեղել այս երկուսը։ Բռնաբարությունը համարվում է տուժողի անօգնական վիճակն օգտագործելով կատարած, եթե դա տեղի է ունեցել այնպիսի անձի նկատմամբ, ով որոշակի հանգամանքների ուժով մշտապես կամ ժամանակավորապես զրկված է եղել հանցավորին դիմադչություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից։ Տուժողը համարվում է ֆիզիկապես անօգնական վիճակում գտնվող, երբ գիտակցում է իր հետ տեղի ունեցող գործողությունների սեքսուալ բնույթը, բայց ի վիճակի չի լինում դիմադրել հանցավորին՝իր ֆիզիկական թերությունների կամ հիվանդության հետևանքով և այլն։ Տուժողը համարվում է հոգեպես անօգնական վիճակում գտնվող, երբ հանցավորի գործողությունների բնույթն ու նշանակությունը չգիտակցելու կամ չզգալու հետևանքով չի գիտակցում դիմադրելու անհրաժեշտությունը և զրկված է լինում նաև պաշտպանական գործողությունների դիմելու կարողությունից։ Նման անօգնականությունը կարող է պայմանավորված լինել տուժողի մանկահասակություն, հոգեկան հիվանդություն կամ անգիտակից վիճակով։ Բռնաբարությունը տուժողի անօգնական վիճակի օգտագործմամբ կատարված որակելու համար նշանակություն չունի՝կնոջը նման վիճակի է հասցրել հանցավորը, թե նա արդեն իսկ անօգնական վիճակում է գտնվել։ Ինչպես նաև կնոջ անօգնական վիճակի օգտագործմամբ կատարված բռնաբարությունն առկա է համարվում միայն այն դեպքում, երբ հանցավորը գիտակցել է տուժողի՝նման վիճակում գտնվելու հանգամանքն ու օգտվել դրանից։ Բռնաբարությունը նախատեսված է ձևական հանցակազմով, տվյալ հանցագործությունը ավարտված է համարվում սեռական հարաբերությունը սկսելու պահից։ Բռնաբարության նախապատրաստություն է համարվում այնպիսի արարքների կատարումը, որոնցով պայմաններ են ստեղծվում տուժողին բռնաբարելու համար։ Այն դեպքում, երբ կնոջ կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով հանցավորը բռնության կամ դրա սպառնալիք է գործադրում, ինչպես նաև օգտագործում է տուժողի անօգնական վիճակը, բայց իրենից անկախ հանգամանքներով չի կարողանում սկսել սեռական ակտը, արարքը որակվում է որպես փորձ։ Քննարկվող հանցագործության սուբյեկտ է՝14 տարին լրացած միայն արական սեռի ներկայացուցիչը։ Բռնաբարության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է միայն ուղղակի դիտավորությամբ։ Այս հանցագործության շարժառիթ հանդիսանում է սեռական պահանջմունքները բավարարելու ձգտումը։ Բայց այն կարող է կատարվել նաև վրեժի, կնոջը ստորացնելու, ամուսնանալուն հարկադրելու և նմանատիպ այլ դրդումներով։ Բռնաբարությունը մի խումբ անձանց կողմից կատարելը ենթադրում է՝ հանցագործությանը երկու կամ ավելի համակատարողների մասնակցություն և համակատարողների գործողությունների համաձայնեցվածություն։ Բռնաբարության համակատարող կարող է հանդիսանալ միայն 14 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչը։ Մի խումբ անձանց կողմից բռնաբարություն որակելու համար չի պահանջվում, որ խմբի բոլոր մասնակիցները սեռական հարաբերության մեջ մտնեն տուժողի հետ, ինչպես նաև երբ երկու կամ ավելի անձինքն սեռական հարաբերության մեջ են մտնում երկու կամ ավելի տուժողների հետ։ Առանձին դաժանությամբ բռնաբարությունը որակվում է քր. օր.-ի 138-ի 2-րդ մասի 2-րդ կետով։ Առանձին դաժանություն նշանակում է տուժողին կամ այլ անձի ֆիզիկական կամ հոգեկան տառապանքներ պատճառելը՝հանցավորի կողմից այդ հանգամանքը գիտակցելու պարագայում։ Անչափահասի նկատմամբ կատարված բռնաբարությունը որակվում է քր. օր.-ի 138-ի 2-րդ մասի 3-րդ կետով։ Անչափահաս ասելով՝պետք է հասկանալ 14-18 տարեկան ներկայացուցիչներին։ Արարքը որպես՝ անչափահասի բռնաբարություն որակելու համար անհրաժեշտ է, որ հանցավորը կամ հաստատապես իմանա տուժողի 18 տարին չլրացած լինելու մասին, կամ էլ գիտակցի այդ հանգամանքը։ ՀՀ քր. օր.-ի 138-ի 2-րդ մասի 4-րդ կետը պատասխանատվություն է սահմանում բռնաբարության համար, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ։ Նշվածը որակելու համար անհրաժեշտ է բացահայտել հետևանքների նկատմամբ նրա կողմից անզգույշ մեղքի դրսևորումը և բռնաբարության ու առաջացած ծանր հետևանքների միջև պատճառական կապի առկայությունը։ Ընդ որում, տվյալ դեպքում օրենքը նախատեսում է միայն տուժողին մահ պատճառելու հանգամանքը։ Տուժողի մահը կարող է առաջանալ ինչպես նրա դիմադրությունը ճնշելու նպատակով գործոդրած բռնության, այնպես էլ բռնի սեռական ահրաբերության հետևանքնով։ Այլ ծանր հետևանքներ կարող են համարվել տուժողի առողջությանը ծանր վնասի պատճառումը, նրան վեներական հիվանդությամբ կամ ՄԻԱՎ-ի հարուցիչով վարակելը, տուժողի կամ նրա մերձավորի ինքնասպասնությունը, հղիության ընդհատումը և այլն։ ՀՀ քր. օր.-ի 138-ի 3-րդ մասով նախատեսվում է բռնաբարություն 14 տարին չլրացած անձի նկատմամբ։ Վերջինս կարող է իրականացվել բռնություն գործադրելով, դրա օգտագործելու սպասռնալիքով կամ նրա անօգնական վիճակն օգտագործելով։

Մանրամասներն՝ այստեղ

 

«Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ»
Ամենադիտված