Լուսանկարիչը լուսանկարել է, թե ինչպես է իր ընկերուհին ծննդաբերում տանը: Վերջին կադրերն ամենատպավորիչն են:
ՖՈՏՈՏաղանդավոր լուսանկարիչ Գուստավո Գոմեսը լուսանկարել է իր ընկերուհուն 20 ժամ, մինչ նա պատրաստվում էր ծննդաբերել տան պայմաններում:
Շարունակությունը՝ այստեղ
«Հուսով ենք, որ այս լուսանկարները կօգնեն մարդկանց հասկանալ տնային պայմաններում ծննդաբերության ամբողջ հմայքը», - խոստովանել է լուսանկարիչը: Նա նաև ասել է, որ այս գաղափարը նրա մոտ առաջացել է այն պատճառով, որ իրենց երկրում սկսել են զգալիորեն մեծ թիվ կազմել կեսարյան հատումները:
«Սա ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում: Բրազիլիայում ծնունդների 50% -ը կատարվում է կեսարյան հատումներով: Եվ սա առանց բժշկական ցուցումների: Պարզապես գործընթացը բժիշկներից շատ ավելի քիչ ժամանակ է խլում , այնպես որ նրանք պատրաստակամորեն անում են դա»,- ասաց Գուստավոն:
Նա և իր ընկերուհին՝ Պրիսցիլան երբեք անօգնական չեն զգացել: Նրանք հստակ գիտեին, որ կարող են հաղթահարել ծննդաբերությունը տան պայմաններում և ապացուցել ողջ աշխարհին, որ կինն իսկապես կարող է ծննդաբերել նույնիսկ տանը:
Այն պահին, երբ փոքրիկ Վիոլետը լույս աշխարհ եկավ, Գուստավոն չէր կարողանում զսպել ուրախության արցունքները: Նա ասաց, որ մտադիր է շարունակել լուսանկարել իր դստերը: Ցանկանում ենք հաջողություն մաղթել նրանց: