Պավլիկ Մանուկյանը և մյուս վիրավորները հաշմանդամ չեն մնա.«Սասնա ծռեր»-ի վիրավոր անդամների առողջական վիճակի մասին. Տեսանյութ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Սասնա ծռերի»-ի անդամներ Թաթուլ Թամրազյանին և Արամ Լամբարյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ, նրանց վիճակը բարելավվում է:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Էրեբունի» հիվանդանոցի տնօերն Միքայել Մանուկյանը:
Նա նշեց, որ «Սասնա ծռերի» վիրավոր անդամներից Ա. Լամբարյանի ոտքը վիրահատվել է, վնասված նյարդեր չկան, վերքը լավանում է:
Թաթուլ Թամրազյանն ստացել էր երիկամի և հաստ աղու վնասվածք: Երկամը հեռացվել է, աղու վիրահատությունը անհրաժեշտ կլինի 6 ամիս հետո կրկնել:
Սեդրակ Նազարյանը շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում, օր օրի նրա մոտ ևս դրական տեղաշարժ կա:
Միքայել Մանուկյանը նաև տեղեկացրեց, որ կալանավորների հիվանդանոցում գտնվող «Սասնա ծռերի»- ի անդամների առողջական վիճակը ևս բարելավվում է:
Պավլիկ Մանուկյանը և մյուս վիրավորները հաշմանդամ չեն մնա՝ հավաստիացրեց Մ. Մանուկյանը: