Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժիրայր Սեֆիլյանի և Սասնա Ծռերի ուղերձը երիտասարդներին

ՎԻԴԵՈ
Մանրամասն`Այստեղ.

Ժիրայր Սեֆիլյանի և Սասնա Ծռերի ուղերձը երիտասարդներին

«20» ապրիլի 2018թ

Սիրելի երիտասարդնե՛ր

Տարիներ շարունակ հավատով ու համոզմունքով սպասում էինք ձեր քաղաքական ծնունդին։

Եվ, ահա՛, տեսնում ենք, որ մեր Հայրենիքն ապագա ունի, որ դուք իսկական իրավատեր քաղաքացիներ եք և Հայոց պետականության նավը վերջապես կտանեք բաց ծով։

Ճորտության մեջ ծնված ու ապրած ավագ սերնդի մեծ մասը չի կարողանում ամբողջությամբ հասկանալ ձեզ։ Դուք որդիների այն սերունդն եք, որ լինելու է հայրերի դասիարակիչը։ Շատ ողջունելի է պատանիների մասնակցությունը, նրանց վաղ քաղաքականացումը։ Ազգը կենդանի օրգանիզմ է և ազատ ու արժանապատիվ կյանքի բնական պահանջ ունի։ Ձեր պոռթկումն  այդ պահանջի ներքին խմորումների,  երկունքի արդյունքն է։ Ավագ սերունդը պատանիներին հետ պահելու փոխարեն  գոնե հիմա պետք է գիտակցի իր սխալը, ամոթ զգա իր չարածի համար ու հասկանա, որ բնության օրենքով պատանին է լրացնում իր բացն ու բացակայությունը և, թեկուզ ուշացումով, կանգնի ձեր կողքին։

Ձեր ազատ, արժանապատիվ ու քաղաքացիական տեսակի ծնունդը նշմարվեց Մաշտոցի պուրակի, 100 դրամի, բնապահպանական և այլ ակցիաների ժամանակ, և իր գալստյան մասին իրազեկեց «Էլեկտրիկ Երևան»-ի օրերին։ Նա երկրին տեր կանգնելու հայտ ներկայացրեց և այդ սրբազան նկրտումը կյանքը զոհասեղանին դնելով հաստատեց  2016թ ապրիլին՝ Հայկական բանակի, իսկ հուլիսին Սասնա Ծռերի կազմում։

Այսօր, երբ դուք մարդկային հանրության կազմակերպման ամենաբարձր՝ քաղաքական մակարդակով ասպարեզ եք իջել և տեր եք կանգնում երկրին ու պետականությանը, կարող ենք վստահաբար ասել, որ քաղաքական ազգ ենք դառնում։

Ազգային-ազատագրական պայքարի արդի փուլը դեռ նոր է սկսվում, ամեն ինչ դեռ առջևում է։

Ձեր վարած ներկայիս փողոցային պայքարը, ազատության տենչից բխող ներքին խմորումները ծնելու են նոր ու վեհ գաղափարներ, բացելու են մշակութային, քաղաքական ու տեխնոլոգիական ստեղծագործության ուղիներ ու հնարավորություններ, որոնց քվանտային տրամաբանության ու արդյունավետության շնորհիվ հնարավոր կլինի թռիչքային քայլերով հասնելու այսօր աներևակայելի թվացող բարձունքների, իրականացնելու մեր ազգային ու մարդկային իղձերն ու նպատակները։

Այս տարի լրանում է Հայոց պետականության  վերածննդի երկու իրադարձությունների՝ Մայիսյան հերոսամարտերի և 1-ին Հանրապետության ստեղծման 100-ամյակը։

Դուք այդ հերոսական ոգու և 1-ին Հանրապետության ժառանգորդներն եք։

Դուք եք, որ պետք է մերժեք 1-ին Հանրապետության զավթումն ու մասնատումն ամրագրող 1921թ ռուս-թուրքական պայմանագրերով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը, դրա վրա հիմնված և այն երաշխավորող ռուսական գաղութատիրությունը և որպես այս երկուսի սպասարկման գործիք ստեղծված այսպես կոչված 3-րդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը, վերադարձնեք մեր ազգային առաքելությունը և, որդեգրելով 1-ին Հանրապետության ժառանգորդության և Հայրենիքի վերատիրացման իրավաքաղաքական հայեցակարգ, հիմնադրեք նոր՝ Կուր-Արաքսյան Հանրապետություն և Հայկական գործոնը վերադարձնեք համաշխարհային քաղաքականություն։

Հայությունը կարող է և պարտավոր է կառուցել մոլորակի ամենաարդար, ժողովուրդների համար օրինակելի կացութաձևով հասարակարգ։

Մենք ունենք այդ առաքելությունը և ժամանակն է, որ գործի անցնենք։

Մինչ այդ՝ կա այսօրվա պայքարն ու գործը՝ ազգովին ապստամբել և քաղաքացիական Սարդարապատում հաղթել ցեղասպան համակարգին։

Եղե՛ք վճռական, նպատակասլաց և տոկուն, ձեր մաքուր սրտով ու ազատ կամքով թելադրե՛ք օրակարգ, առաջադրե՛ք և լուծե՛ք քաղաքական խնդիրներ։

Արտերկրաբնակ երիտասարդնե՛ր,  ժամանակն է լրջորեն միանալու ազգային-ազատագրական պայքարին, Հայրենիքը սպասում է ձեզ, եկե՛ք, միացե՛ք, ինչպես նաև դրսից զորակցեք ձեր հասակակիցներին։

Սիրելի երիտասարդնե՛ր

Նկատի ունեցե՛ք, որ հակառակորդը բռնակալ է և նենգ։ Ուստի արիացե՛ք  ու շրջահայաց եղեք։ Եվ պատրաստ եղեք բոլոր հնարավոր զարգացումների պարագայում չընկրկելու ու համարժեք միջոցներով կամք պարտադրելու և պարտության մատնելու նրան։

Գաղութային բռնապետական ռեժիմին տապալելուց հետո (կամ դրան զուգահեռաբար) մնացե՛ք քաղաքական և ձեր պատկերացրած չափանիշներով ու նաև ձեր շարքերից ընտրեք Անցումային փուլի ժամանակավոր կառավարման մարմիններ, առանց խնայելու մաքրե՛ք երկիրը գաղութային-գործակալական տականքից (լյուստրացիա), որի անհրաժեշտ  մասն է ռեժիմի պարագլուխներին Հայկական Նյուրնբերգում պատասխանատվության կանչելը։ Նաև շատ կարևոր է, որ ստանձնեք համաժողովրդական  մասնակցության ձևաչափով նոր Հանրապետության  նոր Սահմանադրության մշակման հսկողությունը, անմիջականորեն մասնակցեք այդ գործին, որպեսզի Նոր Սահմանադրությունը լինի ձեր ազատ ոգու ու լուսավոր մտքի վկայագիրը և ուղեցույց դառնա բոլորիս համար։

Կեցցե՛ պայքարող երիտասարդությունը

Կեցցե՛ ազգային հեղափոխությունը

Մա՛հ ռեժիմին

Դու՛ք եք տերը մեր երկրի

 

Ժիրայր Սեֆիլյան

Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռերի անունից)

Մանրամասներն` այստեղ

Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ»
Ամենադիտված