Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


6 բան, որ արժե իմանալ մինչև ամուսնանալը

ՖՈՏՈ

Երբ մինչև ականջներիդ ծայրը սիրահարված ես, ամուսնությունը թվում է դուռ՝ անսահման ու անվերջ երջանկության համար: Եվ միայն ամուսնական համատեղ կյանքից հետո են բացահայտվում ամենակարևոր ճշմարտությունները: Ահա թե որոնք են դրանք:

 

ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԱՆՎԵՐԱՊԱՀ ՍԵՐ ԶՈՒԳԸՆԿԵՐՈՋ ՀԱՆԴԵՊ
Ձեր ամուսինը ձեր երեխան չէ, այլ հասուն մարդ, ում հետ դուք որոշել եք անցկացնել ձեր կյանքը: Բայց մարդիկ փոխվում են ամեն օր, ամեն ամիս ու տարի: Ձեր ամուսինը միշտ դուր չի գա ձեզ, բայց դուք միշտ կսիրեք նրան: Դուք կարող եք լինել երջանիկ զույգ, երջանիկ ընտանիք, անգամ եթե այդ պահին դժվար ժամանակներ են, ու սերը դուրս չի հորդում ձեր սրտերից:

Ամենակարևորն այն է, որ հիշեք. ոչ ոք պարտավոր չէ սիրել ձեզ հենց այնպես: Եվ դուք նույնպես պարտավոր չեք: Դուք պետք է ջանք թափեք, օգնեք ձեր զուգընկերոջը, որ նա սիրի ձեզ, նույնիսկ և հատկապես ամուսնությունից հինգ, տասը, տասնհինգ տարի անց:

ԱՄԵՆԱԾԱՆՐԸ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՈՒՆԴԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆԵՐՆ ԵՆ: ԹՈՒՅԼ ՄԻ ՏՎԵՔ, ՈՐ ԴՐԱՆՔ ԴԱՌՆԱՆ ՕՐԻՆԱԿ ՀԵՏԱԳԱ ՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ
Այո, երեխաները երջանկություն են, և անգամ եթե դուք ամբողջ կյանքում երազել եք ծնող դառնալու մասին, միևնույն է, երեխայի ծնունդից հետո ամեն ինչ փոխվում է: Ձեր կենցաղը, առօրյան, շփման միջոցները, խնդիրները հաղթահարելու միջոցները՝ ամեն ինչ գրողի ծոցն է թռչում: Մարդիկ ասում են. «Պետք է հարաբերություններն առաջին տեղում դնել»: Այո, եթե դա անելով՝ չեք զոհաբերում երեխայի երջանկությունը:

Բայց որքան էլ դուք ջանք թափեք, միևնույն է, դժվար է լինելու: Փոխվելու է ձեր մտածողությունը, մարմինը, դուք քնի պակաս եք ունենալու: Ամենակարևորն այն է, որ թույլ չտաք, որ այս շրջանը որոշի ձեր վերաբերմունքը ձեր ամուսնու հանդեպ: Թույլ մի տվեք վիրավորանքին կամ բարկությանը կուտակվել, խոսեք, մարզեք ձեր համբերությունը, միշտ հիշեք, թե ինչպես եք սիրահարվել այդ մարդուն, խնդրեք և ընդունեք մտերիմների օգնությունը: Արեք առավելագույնը, որպեսզի այս շրջանը կարողանաք հաղթահարել նվազագույն կորուստներով:

ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ՍԵՔՍԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ
Մինչև ամուսնանալը թերևս դա դժվար է պատկերացնել, բայց որքան էլ դա հիասթափեցնող հնչի՝ երկարաժամկետ հարաբերությունների մեջ այն իսկապես առաջին տեղում չէ, և կլինեն ժամանակներ, երբ զույգի ցանկությունները ոչ միշտ կհամընկնեն: Հնարավոր չէ այնպես անել, որ ցանկությունն առաջանա երկուսի մոտ՝ միշտ և միաժամանակ: Սակայն մտերմության պակասը ու հարաբերությունների սառչելը ընդհանուր խնդիր է, և դրան պետք է մոտենալ հասկացողաբար:

 

Ցանկությունը մեծացնելու ուղղությամբ կարելի է և պետք է աշխատել, սակայն կան շատ այլ միջոցներ, որոնց օգնությամբ դուք կարող եք պահպանել հարաբերությունների ջերմությունը, սեր ու քնքշանք արտահայտել միմյանց հանդեպ: Համբույրները, գրկախառնությունները, օրվա ընթացքում ջերմ հպումները, միասին համեղ բան պատրաստելը, գրկախառնված ֆիլմ դիտելը, այս ամենը նույնպես չափազանց կարևոր է:

ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՃԵԼԻ ՄԱՆՐՈՒՔՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՄՇՏԱՊԵՍ ԱՇԽԱՏՈՂ ՄԻՋՈՑ

Խոսքը միայն ծաղիկների մասին չէ: Հաճելի մանրուքների թվում են կողակցին մշտապես ջերմությամբ ու սիրով դիմելը (անունով կամ այնպես, ինչպես նրան դուր է գալիս), հաճոյախոսություններ անելը, նրա սիրելի թխվածքաբլիթը պատրաստելը կամ գնելը, նրա ներկայությամբ, միասին անցկացրած ժամանակով ուրախանալը և այլն, և այլն: Այսպիսի պահերով լեցուն ամուսնական կյանքը երջանիկ կյանք է: Այնպես որ, եթե ձեր մտքին որևէ ռոմանտիկ գաղափար է գալիս, անպայման իրագործեք այն, մի արգելակեք ինքներդ ձեզ: Այդ ամենը միանշանակ դրական ազդեցություն է ունենում:

ՄԻ ԴԱՐՁԵՔ ԱՅՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ԱՇԽԱՏԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
Որքան էլ զույգի մեջ մեկը ջանք թափի, փորձի վերականգնել հարաբերությունները, փորձի փոխվել ու ավելի լավը դառնալ, ամուսնությունը չի փրկվի, եթե մյուսը նստում է ձեռքերը ծալած ու ոչինչ անել չի ուզում:

6 ԲԱՆ, ՈՐ ԱՐԺԵ ԻՄԱՆԱԼ ՄԻՆՉԵՎ ԱՄՈՒՍՆԱՆԱԼԸ

Երկար ու երջանիկ են այն միությունները, որտեղ երկուսն էլ ջանք են գործադրում այն պահպանելու, ամրացնելու ուղղությամբ: Իհարկե, երբեմն անհրաժեշտ է ժամանակ տալ զուգընկերոջը, որպեսզի նա կողմնորոշվի ու հասկանա ամեն ինչ և կարողանա «հասնել ձեր հետևից»: Երբեմն ձեզնից մեկն ավելի շատ ջանք կթափի, երբեմն՝ մյուսը, կարևորն այն է, որ ընդհանուր հաշվով ձեր ջանքերը հավասար լինեն, որովհետև նավակը առաջ չի շարժվի, եթե երկու թիակն էլ չաշխատեն:

ԵՐԲԵՔ ՄԻ ՎԻՃԵՔ ԱՅՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ, ԹԵ ՈՒՄ ԴԵՐՆ Է ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ՝ ԳՈՒՄԱՐ ԱՇԽԱՏԵԼԸ, ԹԵ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՄԵԾԱՑՆԵԼԸ
Ինչ էլ որ դուք անեք, որքան էլ ձեզ համար դժվար լինի, միշտ հիշեք, որ ձեր զուգընկերն անում է շատ ու շատ բան, որը դուք պարզապես չեք տեսնում: Պարզապես մի սկսեք այդ վեճը: Այստեղ չկա մրցանակ կամ հաղթող, սա մրցույթ չէ, այստեղ երկուսն էլ ի վերջո պարտվում են:

Կարելի է և պետք է բաժանել պարտականությունները: Կարելի է և պետք է օգնել կնոջը երեխաների խնամքի հարցում, երբ կա ժամանակ: Կարելի է և պետք է աշխատել ու օգնել ամուսնուն, երբ երեխաների տարիքը թույլ տա դա: Գնահատեք ձեր կողակցի աշխատանքն ու ջանքերը, ինչպիսին էլ որ դրանք լինեն: Մի մոռացեք շնորհակալ լինել:

Շարունակությունը՝ այստեղ
 
ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում ԱշխարհԲուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են Շուշաննա Թովմասյանի եղբորըԻսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը. «Ժողովուրդ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»Առանց Փաշինյանի նիստ են արել, ինչ են քննարկել. «Հրապարակ» Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը, Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ»Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ)
Ամենադիտված