Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օդեսայի հայկական համայնքի բացառիկ ձեռքբերումների ակունքներում...

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն, որ հայ ժողովուրդն աշխարհի այն բացառիկ ժողովուրդներից է, որ ունի հզոր սփյուռք ու աշխարհի տարբեր երկրներում ներկայանալի համայնքներ, ամենևին էլ նորություն չէ. աշխարհի գրեթե բոլոր երկրներում էլ հայկական համայնքը ակտիվ է, ծաղկուն, մասնակից այն երկրների հասարակական-քաղաքական կյանքին, որում հաստատված է: Չնայած սովորաբար ընդունված է կարծել՝ հայկական սփյուռքի ներուժը կենտրոնացած է Արևմտյան աշխարհում, ու հայ միլիարդատերերի ու միլիոնատերերի բացարձակ մեծամասնությունն ապրում է աշխարհի այս կեսում, բայց փաստ է, որ հետխորհրդային երկրներից մի քանիսում ևս մերոնք բավական ակտիվ են իրենց դրսևորում ու պակաս հպարտանալու տեղ չունեն, քան ասենք նույն ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի հայկական համայնքները. Ուկրաինայի հայկական համայնքն, անխոս, դրանց թվում է:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովրդի զավակները բնակություն են հաստատել դեռևս սկսած միջնադարից. դեռ IV–VII դարերից են հայտնի Հայաստանի ունեցած հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրաինացի ժողովորդի հետ ու արդեն ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը: Հայկական համայքներ կան Ուկրաինայի գրեթե բոլոր քաղաքներում՝ մեծից փոքր, որոնցից ամենածաղկունը, թերևս, կարելի է համարել Օդեսայի հայկական համայնքը, ինչն, անշո՛ւշտ, արդյունք է տեղի հայ համայնքի ղեկավար Սամվել Տիգրանյանի գործադրած անմիջական ջանքերի:

Իր առաջ խնդիր ունենալով միավորել Օդեսայի հայերին՝ համայնքի ղեկավարությունը տարիների ընթացքում շնորհիվ իր կոչմանն անօրինակ նվիրվածության, շնորհիվ իրականացրած ճիշտ մենեջմենթի, կարողացել է այնպիսի ձեռքբերումներ ունենալ, որոնց մասին միայն հպարտությամբ կարող ես խոսել: Օրինակ՝ քչերին է հայտնի, որ հետխորհրդային տարածքում ԽՍՀՄ փլուզումից հետո կառուցված առաջին հայկական եկեղեցին կառուցվել է հենց Օդեսայում ու հենց համայնքի ղեկավարության ջանքերի շնորհիվ: Մասնավորապես՝ անձամբ համայնքի ղեկավար Սամվել Տիգրանյանի ջանքերի շնորհիվ է նաև, որ այսօր այս քաղաքում է գտնվում Եվրոպայում ամենամեծ հայկական մշակութային կենտրոնը, որը բացառիկ դերն ու նշանակություն ունի համայնքի համախմբման, մատաղ սերնդի հայեցի դաստիարակման ու հոգևոր-մշակութային արժեքների պահպանման գործում:

Անկասկած, Օդեսայի հայ համայնքի ձեռբերումները շատ ավելի պակաս կլինեին, շատ ավելի աննշան, եթե համայնքի կողքին չլիներ ու իր անուրանալի օժանդակությունը չբերեր հայ ժողովրդի արժանի զավակ, Էդիկ Խաչատրյանն, ում բարեգործությունների ու հայանպաստ ձեռնարկների մասին գիտի գործնականում յուրաքանչյուր հայորդի, որ ապրում ու արարում է Ուկրաինայում: Տեղին է նշել, որ հենց այս բարերարի ջանքերի ու ֆինանսական ներդրումների շնորհիվ է նաև, որ հնարավորություն է եղել ձեռնարկել մասշտաբային նախագծեր, կառուցել դպրոցներ, իրականացնել մշակութային մի շարք կարևորագույն ծրագրեր՝ կոչված ամրապնդելու համայնքի ինքնագիտակցությունն ու ներկայանալի դառնալ օտարներին՝ յուրատեսակ կամուրջ դառնալով Հայաստանի ու Ուկրաինայի միջև: Պետք է խոստովանել, որ այնպիսի էնտուզիազմ, ինչպիսին իր ողջ բարեգործական գործունեության ընթացքում դրսևորել է Էդիկ Խաչատրյանը, դժվար կարելի է նշմարել. այս մարդը բառացիորեն ապրել ու շարունակում է կենսավարել հայ համայնքի հոգսերով, խնդիրներով ու պրոբլեմներով՝ իրականացնելով ոչ միայն գլոբալ ծրագրեր ու նախագծեր, այլև զբաղվելով անվանական բարեգործությամբ՝ ֆինանսական օգնություն ցուցաբերելով առանձին ընտանիքների ու անհատների:

Հայ–ուկրաինական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում անուրանալի է Վանիկ Երանոսյանի ավանդը։ Հայ ժողովրդի արժանի զավակը անփոխարինելի աշխատանք է կատարում տեղի հայկական համայնքի կենսական նշանակության հարցերի և Հայ առաքելական եկեղեցու թեմական խնդիրների կարգավորման ուղղությամբ։

Անկասկած է՝ Հայաստանը հզոր է ճիշտ այնքան, ճիշտ այն չափով, որքանով հզոր է հայությունը ողջ աշխարհում: Հանդիսանալով հիմնականում սահմանափակ ռեսուսներով երկիր, Հայաստանը, սակայն, ունի շատ ավելի կարևոր մի բան, քան ասենք նույն նավթն ու գազն է. մարդկային գրեթե անսպառ ռեսուրսն է, որ հայերիս տալիս է հնարավորություն՝ լինելու համաշխարհային ազգ ու ունենալու այնպիսի ազդեցիկ կապեր ու բարեկամներ, որ ոչնչի հետ չես կարող համեմատել՝ ո՛չ նավթի, ո՛չ գազի ու ո՛չ էլ քարածխի: Ուկրաինայի հայկական համայնքը, թերևս, այս ամենի փայլուն ապացույց:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Նյութի աղբյուր՝ LURER.com

 

 

TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Մանրամասներ` Վանաձորում պայթյունի հետևանքով վիրավորի մասինՓարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ»
Ամենադիտված