ԱՀԱՍԱՐՍՈՒՌ ԴԵՊՔ. Ծննդատանը բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 12 նորածին է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱհասարսուռ դեպք է տեղի ունեցել. Իրաքի մայրաքաղաք Բաղդադի ծննդատանը բռնկված խոշոր հրդեհի հետևանքով առնվազն 12 երեխա է մահացել։
Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը եղել է էլեկտրահաղորդալարերի կարճ միացումը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում ողբերգական դեպքից։ Իսկ ավելի վաղ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնել էր, որ Սիրիայի մանկական հիվանդանոցներից մեկի վրա ահաբեկիչների արձակած արկի պայթյունից13 մարդ է մահացել։