قوات الاحتلال تطلق صاروخ باتريوت تجاه طائرة بدون طيار في منطقة الجليل المحتل.
Իսրայելի զինվորականները հրթիռ են արձակել Սիրիայի սահմանից մոտեցող ԱԹՍ-ի ուղղությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի զինվորականները զենիթային հրթիռ են արձակել Սիրիայի կողմից երկրի սահմանին մոտեցող անօդաչու թռչող սարքի ուղղությամբ եւ ստիպել են փոխել ուղղությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով բանակի մամուլի ծառայությունը։
«Դրոնի» տեսակը, դրա պատկանելիությունը եւ նշանակությունը իսրայելացիները չեն հստակեցրել։
«Patriot հրթիռը արձակվել է անօդաչու թռչող սարքի ուղղությամբ, որը մոտենում էր Սիրիայի կողմից։ Արդյունքում ԱԹՍ-ն անհետացել է սահմանից։ Այն չի խոցվել»,-նշված է մամուլի հաղորդագրությունում։