ԱՄՆ-ն սահմանափակումներ կկիրառի այն երկրներում ներդրումների նկատմամբ, որոնք գողանում են ամերիկյան տեխնոլոգիաները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն սահմանափակումներ կկիրառի այն երկրներում ներդրումների նկատմամբ, որոնք փորձում են գողանալ ամերիկյան տեխնոլոգիաները: Այդ մասին թվիթերում գրել է ԱՄՆ-ի Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից նա կեղծ է անվանել Չինաստանի դեմ ուղղված միջոցառումների մասին Bloomberg-ի եւ The Wall Street Journal-ի հրապարակումները: «Հայտարարությունը վերաբերելու է ոչ թե Չինաստանին, այլ բոլոր երկրներին, որոնք փորձում են գողանալ մեր տեխնոլոգիաները», - ասել է նախարարը:
Նրա խոսքով, Սպիտակ տան աղբյուրը, որը ԶԼՄ-ի հետ քննարկել է նոր սահմանափակումները, «կամ գոյություն չունի կամ էլ ծանոթ չէ թեմային»:
ԱՄՆ վարչակազմի մեկ այլ նախաձեռնությունը ենթադրում է արտահանման լրացուցիչ սահմանափակումների ներդրում՝ Չինաստան տեխնոլոգիաների արտահոսքը կանխելու համար, գրել է WSJ-ն:
Վաշինգթոնի նոր քայլերի մասին, որի անհրաժեշտությունը պատճառաբանվում է ազգային անվտանգության պատկերացումներով, կարող է մինչեւ շաբաթվա վերջ հայտարարվել: