Թուրքիայում ուղեւորատար գնացքի հինգ վագոն դուրս է ընկել ռելսերից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի հյուսիս-արեւմուտքում ուղեւորատար գնացքի հինգ վագոն դուրս է ընկել ռելսերից, կան զոհեր, հայտնում է RT-ն՝ վկայակոչելով Hurriyet թերթը:
Նշվում է, որ միջադեպի վայր փրկարարական բրիգադներ են ժամանել: Պարբերականի համաձայն՝ միջադեպի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Ընդ որում, զոհերի թիվն այս պահին չի հաղորդվում: