Մահացել է Եվրոպայի ամենատարեց կինը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի Մոնտելուպո-Ֆիորենտինո կոմունայում մահացել է Եվրոպայի ամենատարեց կինը՝ Ջուզեպինա Պրոյետոն, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով ANSA-ն:
Նա մահացել է հուլիսի 6-ին: Մահվան պահին կինը 116 տարեկան եւ 37 օրական էր: Նա 117-ամյա ճապոնուհի Թիյո Միյակոյից հետո աշխարհի երկրորդ ամենատարեց մարդն էր:
Լա Մադալենա կոմունայում ծնված Պրոյետոն Մոնտելուպո-Ֆիյորինտինո էր տեղափոխվել 60-ականներին եւ մինչեւ կյանքի վերջին օրն ապրել է այնտեղ: